Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Բոնուսներ ստանալ և դուրս գրել դրանք նոր պատվերների համար կարող են միայն Ռուսաստանից գնորդները։
Վաճառողի բոնուսները Ձեր սեփական հավատարմության ծրագիրն է։ Գնորդները կարող են դրանք ստանալ Ձեր ապրանքների պատվերի դիմաց կամ առաքման միջոցով և ծախսել Ozon-ի Ձեր խանութում։
Ավելին՝ վաճառողի բոնուսների առաքման մասին
Վաճառողի բոնուսները թույլ են տալիս՝
Գնորդները կստանան բոնուսներ Ձեր ապրանքները պատվիրելու համար: 1 բոնուս = 1 ռուբլի: Խնդրում ենք նկատի ունենալ, որ՝
Եթե գնորդի հաշվեկշռում լինեն տարբեր տեսակի միավորներ, նախ դուրս ենք գրում վաճառողի բոնուսները, ապա մնացածը, օրինակ՝ «Կարծիքներ միավորների համար» ակցիայի ժամանակ ստացածները:
Ապրանքը վերադարձնելիս մենք կչեղարկենք այն բոնուսները, որոնք հասցրել ենք դրա դիմաց հաշվեգրել, սակայն կպահենք միջնորդավճարը:
Продвижение → Механики лояльности → Бонусы продавца («Առաջխաղացում → Հավատարմության մեխանիկաներ → Վաճառողի բոնուսներ») բաժնում դրոշակի վրա սեղմեք Подключить («Միացնել»)։
Ընտրե ՛ք կարգավորումների երեք հավաքածուներից մեկը։ Յուրաքանչյուրում առաջարկում ենք տարբեր կատեգորիաների համար տոկոսային բոնուսների ֆիքսված քանակ։
Կատեգորիա | Հիմնական | Օպտիմալ | Առավելագույն |
---|---|---|---|
Դեղատուն | 5% | 7% | 11% |
Խմիչքներ | 5% | 7% | 12% |
Չոր սննդամթերքներ | 5% | 7% | 13% |
Գեղեցկություն և առողջություն | 5% | 8% | 12% |
Խոշոր կենցաղային տեխնիկա | 3% | 5% | 7% |
Համակարգիչներ և նոութբուքեր | 3% | 5% | 10% |
Ավտոմոբիլային ապրանքներ | 5% | 6% | 10% |
Ապրանքներ երեխաների և մանկական սպորտի համար | 5% | 6% | 10% |
Գրքեր | 5% | 6% | 12% |
Շինարարություն և վերանորոգում | 5% | 6% | 10% |
Աուդիո սարքավորումներ և աքսեսուարներ աուդիո և վիդեո սարքավորումների համար | 3% | 6% | 8% |
Բամբակյա-թղթե արտադրանք | 5% | 6% | 12% |
Խաղալիքներ | 5% | 6% | 10% |
Սպորտային և հանգստի ապրանքներ | 5% | 6% | 10% |
Կահույք | 5% | 6% | 8% |
Փոքր կենցաղային տեխնիկա | 3% | 6% | 10% |
Կենդանիների համար ապրանքներ | 5% | 6% | 10% |
Հնաոճ իրեր | 5% | 6% | 10% |
Կենցաղային քիմիա և լվացքի համար ապրանքներ | 5% | 7% | 10% |
Աքսեսուարներ էլեկտրոնիկայի համար | 5% | 7% | 12% |
Հագուստ | 5% | 7% | 11% |
Մանկական հագուստ | 5% | 7% | 11% |
Տուն և այգի | 5% | 7% | 11% |
Սպորտային հագուստ | 5% | 7% | 11% |
Կոշիկ | 5% | 7% | 11% |
Դպրոցական պարագաներ, գրենական պիտույքներ, սարքավորումներ | 5% | 7% | 12% |
Աքսեսուարներ | 5% | 7% | 11% |
Հոբբի և ստեղծագործականություն | 5% | 7% | 11% |
Հիգիենա | 5% | 8% | 11% |
Մանկական սնունդ | 8% | 8% | 8% |
Սմարթֆոններ և պլանշետներ | 3% | 9% | 15% |
Թարմ սննդամթերք | 7% | 10% | 16% |
Սեղմեք Подключить («Միացնել»)։ Հավատարմության ծրագիրը միանգամից կթողարկվի Ձեր բոլոր ապրանքների համար։
Եթե ունեցել եք վաճառողի բոնուսների հետ կապված ակցիաներ, մենք դրանք կդադարեցնենք հավատարմության ծրագրի մեկնարկից անմիջապես հետո:
Դուք կարող եք ողջույնի բոնուսներ առաջարկել Ձեր խանութի ցուցափեղկերի այցելուներին: Եթե գնորդն ընդունի առաջարկը և սեղմի Получить бонусы («Ստանալ բոնուսներ»), նա 3 օր կունենա դրանք Ձեր խանութում պատվերի վրա ծախսելու համար: Ողջույնի բոնուսներ հաշվեգրելու համար մենք վճար չենք գանձում:
Բոնուսներ կառաջարկենք միայն այն գնորդներին, ովքեր դեռ չունեն բոնուսներ Ձեր խանութից:
Ողջույնի բոնուսները ակտիվացնելու համար՝
Կարգավորեք «Վաճառողի բոնուսներ» հավատարմության ծրագիրը:
Продвижение → Механики лояльности → Бонусы продавца («Առաջխաղացում → Հավատարմության մեխանիկաներ → Վաճառողի բոնուսներ») բաժնում Приветственные бонусы («Ողջույնի բոնուսներ») բլոկում ընտրեք, թե քանի բոնուս կառաջարկեք։
Սեղմեք Подключить («Միացնել»)։
Ողջույնի բոնուսները անջատել հնարավոր է ցանկացած պահի։
Продвижение → Механики лояльности → Бонусы продавца («Առաջխաղացում → Հավատարմության մեխանիկաներ → Վաճառողի բոնուսներ») բաժնում ցույց ենք տալիս ամսվա նախորդ կեսի համար ընդհանուր վերլուծություն և ընդլայնված վերլուծություն:
Бонусы продавца («Վաճառողի բոնուսներ») բաժնի գլխավոր էջում կարելի է տեսնել՝
Մենք թարմացնում ենք ընդհանուր վերլուծությունը յուրաքանչյուր ամսի 1-ին և 16-ին: Օրինակ, դեկտեմբերի 16-ին ցույց ենք տալիս դեկտեմբերի 1-15-ի տվյալները:
Սեղմեք Подробнее («Ավելին»), որպեսզի տեսնեք՝
Թարմացնում ենք տվյալները ընդլայնված վերլուծության մեջ ամեն առավոտ ժամը 10-ից 11-ը: Որոշակի օրվա ցուցանիշները հասանելի կլինեն հաջորդ օրը:
Եթե առաջին անգամ եք օգտագործում ծրագիրը, ապա Ձեզ համար գործում է անվճար փորձաշրջան: Մենք ծառայության համար վճար չենք գանձում միացման օրվանից 30 օրվա ընթացքում:
31-րդ օրվանից մենք պահում ենք 9%-ի չափով միջնորդավճար բոնուսների գումարից, որոնք Դուք հաշվեգրում եք գնորդներին՝ որպես համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի առաջխաղացման ծառայության դիմաց վճար: Եթե նախկինում արդեն օգտվել եք ծրագրից, մենք կպահենք միջնորդավճարը 1-ին օրվանից։ Մենք դա անում ենք հաշվետու ժամանակաշրջանի վերջում՝ յուրաքանչյուր ամսվա 15-ին կամ վերջին օրը: Հետևել հաշվեգրումներին հնարավոր է անձնական հաշվում Финансы («Ֆինանսներ») բաժնում և յուրաքանչյուր ժամանակաշրջանի վերջի արդյունքներով կատարված աշխատանքների վկայագրերում։
Գնորդը կարող է բոնուսներով վճարել գնման արժեքի մինչև 25%-ը։ Դուք կստանաք ապրանքի արժեքը՝ հանած՝
զեղչեր դուրս գրված բոնուսների չափով,
Ozon-ի վաճառողի ծախսերը:
Օրինակ
Հունվարին վաճառել եք 1 000 000 ռուբլի արժողությամբ ապրանքներ: «Վաճառողի բոնուսներ» հավատարմության ծրագրի շրջանակներում գնորդները ստացել են 100 000 բոնուսներ: Մենք միջնորդավճար կվերցնենք այս գումարից՝ 100 000 × 9% = 9000 ռուբլի:
Հաջորդ ամիս Ձեզնից պատվիրել են 1 400 000 ռուբլի արժողությամբ ապրանքներ, սակայն դրանցից 10 000-ը վճարվել են վաճառողի բոնուսներով: Ձեր եկամուտը փետրվար ամսվա համար՝ 1 400 000 – 10 000 = 1 390 000 ռուբլի: Այս գումարից մենք կպահենք միայն վաճառքի դիմաց պարգևը՝ պետք չէ հավելյալ վճարել դուրս գրված բոնուսների համար:
Продвижение → Механики лояльности → Бонусы продавца («Առաջխաղացում → Հավատարմության մեխանիկաներ → Վաճառողի բոնուսներ») բաժնում Программа лояльности «Бонусы продавца» (««Վաճառողի բոնուսները» հավատարմության ծրագիր») բլոկում ընտրե՛ք Настроить («Կարգավորել»)։
«Ակտիվ է» նշումով հավաքածուում սեղմե ՛ք Отключить («Անջատել»)։
Դրանից հետո՝
Կդադարենք բոնուսներ հաշվեգրել գնորդներին, բայց նրանք կկարողանան դուրս գրել արդեն կուտակված բոնուսները. դրանք ուժի մեջ են 182 օր: Մենք ծառայության համար վճար կգանձենք պատվերներից, որոնք կատարվել են մինչև հավատարմության ծրագրի անջատումը և դեռ չեն անցել «Առաքված է» կարգավիճակի:
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ո՞ր երկրից եք վաճառում
Выберите договор