Կարող եք միավորել նույն մոդելի, բայց տարբեր բնութագրերով, օրինակ՝ չափով, գույնով կամ ծավալով տարբերվող ապրանքները: Մեկ քարտում միավորված ապրանքների կարծիքները նույնպես միավորվում են: Հետևյալ կերպ․
- Գնորդներին ավելի հարմար է ընտրել ապրանքները, և նրանք շատ հաճախ ձեռք են բերում ապրանքի մի քանի տարբերակ կամ մի քանի կտորով փաթեթ:
- Մեծաքանակ կարծիքներ ունեցող ապրանքը բարձրանում է որոնման արդյունքներում:
- Գնորդները մեկ քարտում կարող են ծանոթանալ ապրանքի բոլոր տարբերակների կարծիքներին: Որքան շատ են կարծիքները, այնքան շատ է վստահությունն ապրանքի նկատմամբ և բարձր է այն զամբյուղում ավելացնելու և գնելու հավանականությունը:
Ո՞ր ապրանքները կարելի է միավորել #
Կարող եք միավորել մեկ ապրանքի տարբերակները` օրինակ, նույն մոդելի, բայց տարբեր բնութագրերով՝ գույնով, ծավալով, չափով կամ կշռով:
Կարելի է | Չի կարելի |
---|---|
Հեռախոսի պատյաններ տարբեր գույներով: | Պատյաններ տարբեր մոդելների հեռախոսների համար: Մեկ քարտում կարելի է կապակցել միայն մեկ մոդելի հեռախոսի պատյաններ, որոնք տարբերվում են, օրինակ, գույնով: |
Լամպեր տարբեր գույների: | Լամպեր տարբեր դիզայնի․ մեկ քարտում կարելի է կապակցել մեկ մոդելի միայն մի քանի լամպեր, որոնք տարբերվում են, օրինակ, փաթեթում առկա քանակով: |
Կատուների կեր տարբեր ծավալի փաթեթներով: | Կատուների կեր տարբեր բնութագրերով: Օրինակ, սխալ կլինի միավորել կատվի ձագերի և մեծ կատուների համար նախատեսված կերերը: Ճիշտ կլինի մեկ քարտի մեջ հավաքել նշված երկու տեսակներից յուրաքանչյուրի համար նախատեսված կերերի տարբեր համերը և կշիռները: |
Ինչպե՞ս են տարբերակներն արտացոլվում քարտերի վրա.

Միավորել ապրանքները ստեղծելու ժամանակ #
Բնութագրերը, որոնք ազդում են ապրանքների միավորման վրա, ընդգծված են հետևյալ նշանով
.
- Объединяющий признак («Միավորող նշան»)` միավորում են ապրանքներ, օրինակ,մոդելի անվանում, ապրանքանիշ:
- Отличительный признак («Տարբերակիչ նշան»)` թե ինչով կարող են ապրանքները տարբերվել, օրինակ, չափով, գույնով:
Բոլոր բնութագրերը ճիշտ լրացնելու դեպքում տարբերակները կհավաքվեն մեկ քարտի վրա: Բեռնման ցանկացած միջոցի դեպքում համակարգը կմիավորի տարբերակները մոտավորապես 24 ժամվա ընթացքում:
Ձերи անձնական հաշվում #
Ապրանքները մեկ քարտի վրա միավորելու համար բեռնելիս`
- Յուրաքանչյուր տարբերակ ավելացրեք որպես առանձին ապրանք: Դրա համար նրանցից յուրաքանչյուրը պետք է ունենա հատուկ կոդ:
Եթե ձեր բազայում կոդերը կրկնվում են, կարելի է ավելացնել կարգավորող համարներ: Օրինակ, «Շապիկ Askur Sun-100»․ առկա է 42 և 44 համարները: Չկրկնվող արտիկուլները կարող են պատկերվել այսպես` DSPSWW_42 և DSPSWW_44.
-
Объединить на одной карточке («Միավորել մեկ քարտի վրա») կամ Название модели («Մոդելի անվանումը») դաշտի բոլոր տարբերակների համար նշեք միևնույն նշանակությունը, որոնցով ապրանքները կմիավորվեն: Այդ նշանակությամբ բոլոր ապրանքները կհավաքվեն մեկ քարտի վրա: Ստուգե’ք, որ դրանք համընկնեն: Եթե տարբերակներից մեկի համար նշեք «Sun-100», իսկ երկրորդի համար` «Sun-100_2», ապա այդ ապրանքների համար կստեղծվեն տարբեր քարտեր:
-
Լրացրե’ք այն բնութագրերը, որոնցով տարբերվում է յուրաքանչյուր տարբերակ:
Ապրանքների տարբեր կատեգորիաների համար բնութագրիչները կարող են տարբեր լինել։ Լրացրե՛ք այն բնութագրիչները, որոնք համապատասխանում են Ձեր ապրանքի կատեգորիային։
Նման բնութագրերի օրինակներ`
- կշիռ` գրեթե բոլոր կատեգորիաներում,
- բույր` կենցաղային քիմիկատների, անձնական հիգիենայի ապրանքների համար,
- համ` սննդի ապրանքների համար,
- ներկառուցված հիշողություն` էլեկտրոնիկայում,
- բարձրություն, լայնություն, երկարություն` կենցաղային ապրանքների համար,
- տրամագիծ` վերանորոգման համար նախատեսված ապրանքներում,
- մեկ փաթեթում միավորների քանակ` բազմաթիվ կատեգորիաներում,
- ապրանքի գույն` բազմաթիվ կատեգորիաներում:
XLS ձևաչափի ֆայլի միջոցով #
Եթե ունեք մեծ տեսականի, կարող եք միանգամից մեկ ֆայլի մեջ ավելացնել նույն կատեգորիայի բոլոր ապրանքները: Դրա համար բեռնե’ք և լրացրե’ք XLS ձևաչափի ֆայլը:
Ինչպե՞ս բեռնել ապրանքները ձնանմուշի միջոցով
-
Յուրաքանչյուր տարբերակի համար անհրաժեշտ է ստեղծել առանձին ապրանք հատուկ Артикул («Արտիկուլով»):
-
Объединить на одной карточке («Միավորել մեկ քարտի վրա») կամ Название модели («Մոդելի անվանումը») դաշտի բոլոր տարբերակների համար նշել միևնույն նշանակությունը, որոնցով ապրանքները կմիավորվեն: Այդ նշանակությամբ բոլոր ապրանքները կհավաքվեն մեկ քարտի վրա: Ստուգե’ք, որ դրանք համընկնեն: Եթե տարբերակներից մեկի համար նշեք «Sun-100», իսկ երկրորդի համար` «Sun-100_2», ապա այդ ապրանքների համար կստեղծվեն տարբեր քարտեր:
Առցանց ձևանմուշի օրինակ.
Օրինակ XLS ձևանմուշում.
-
Լրացնել այն բնութագրերը, որոնցով տարբերվում է յուրաքանչյուր տարբերակ. դրանք հավաքված են Характеристики вариантов («Տարբերակների բնութագրեր») առանձին խմբում:
Միավորել առկա քարտերը #
-
Բացե’ք Товары → Объединить товары («Ապրանքներ → Միավորել ապրանքները»)։
-
Ընտրե’ք Модель («Մոդել») ներդիրը:
-
Սեղմե’ք Добавить товары («Ավելացնել ապրանքներ») և սկսեք մուտքագրել ապրանքի անվանումը կամ արտիկուլը.մենք կընտրենք համապատասխան ապրանքները:
-
Ընդգծե’ք այն ապրանքները, որոնք ցանկանում եք միավորել: Մի’ ավելացրեք ապրանքներ, որոնք տարբերվում են ապրանքանիշով կամ կատեգորիայով:
-
Սեղմե’ք Добавить («Ավելացնել»):
-
Կբացվի Объединение товаров в карточку («Ապրանքների միավորում քարտում») աղյուսակ: Այստեղ կարող եք տեսնել, ընտրել կամ վերախմբագրել ապրանքների բնութագրերը`գույնը և դրա անվանումը, ծավալը և չափը:
-
Կրկնակի սեղմե’ք դատարկ կամ լրացված դաշտի վրա և մուտքագրեք բացակայող բնութագրերը:
-
Երբ ամեն ինչ պատրաստ լինի, սեղմե’ք Объединить («Միավորել»):
Իմացե’ք ավելին միավորված ապրանքների մշակման կարգավիճակների վերաբերյալ
Միավորման համար ապրանքների առավելագույն քանակը 500 է: Մինչև 100 քարտ հնարավոր է միացնել ձեռքով անձնական հաշվում, իսկ ավելին` XLS ձևանմուշի միջոցով:
Վերախմբագրել քարտերը #
Քարտերը վերախմբագրելու համար փոխեք բնութագրերը միանգամից մի քանի տարբերակների համար.
-
Վերախմբագրե’ք ապրանքների բնութագրիչները Объединение товаров в карточку («Քարտի վրա ապրանքների միավորում») էջում առկա քարտերի միավորման դեպքում։ Ապրանքների կարգավիճակներ՝
-
Պատրաստ է միավորման՝ տարբերակի քարտը ճիշտ է լրացված։
-
Սխալ՝ տարբերակում նշված չեն կամ սխալ են լրացված բնութագրիչները։ Սահեցրե’ք կուրսորը կարգավիճակի վրա, որպեսզի տեսնեք մանրամասները։
Բնութագիրը փոփոխելու համար, կրկնակի սեղմե’ք դրա բջջի վրա և նշե’ք նոր արժեք՝ այն կթարմացվի ոչ միայն աղյուսակում, այլ հենց քարտում՝ միավորումից հետո։ -
Մոդերացիայի մեջ՝ Ozon-ը կստուգի և կմիավորի տարբերակները։ Քարտի նախկին կարգավիճակը կարելի է տեսնել Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») էջում։
-
-
Հեռացրե’ք ապրանքը միավորված քարտից։
ինչպե՞ս տեսնել, թե ո՞ր ապրանքներն են տեղ գտել քարտի վրա
Քարտերի միավորումը տևում է մինչև 24 ժամ: Մինչ թարմացումն ընթացքի մեջ է, ապրանքները կարող են արտացոլվել թերություններով, օրինակ, ապրանքի ոչ բոլոր մասերը կվերբեռնվեն միանգամից:
Տեսնել, թե ո՞ր տարբերակներն են հայտնվել քարտի վրա #
-
Անցե’ք Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») բաժին:
-
Սեղմե’ք Объединено («Միավորված է») հղումով տողի վրա:

Объединенные товары в карточку («Միավորված ապրանքներ քարտի վրա») էջում արտացոլվում են քարտի վրա հայտնված բոլոր տարբերակները: Դուք կարող եք՝
- գտնել անհրաժեշտ ապրանքի շարքն անվանումով,
- տեսնել արխիվում գտնվող ապրանքները,
- բացել տարբերակի քարտը:
Հեռացնել ապրանքները միավորված քարտից #
Объединить на одной карточке («Միավորել մեկ քարտի վրա») և Название модели («Մոդելի անվանումը») բաժիններում մենք ավտոմատ կերպով միավորում ենք բնութագրերով համընկնող ապրանքները: Քարտից ապրանքը հեռացնելու համար ապրանքի տարբերակից փոխեք այդ բնութագրերի նշանակությունները:
Լրացնել տարբերակները, որոնք տարբերվում են գույնով #
Ապրանքի քարտի վրա գույնի տարբերակները ճիշտ ներկայացնելու համար լրացրեք դաշտերը՝
-
Цвет товара («Ապրանքի գույնը»): Բացվող ցանկից ընտրեք ամենահարմար տարբերակը: Օրինակ, եթե ձեր ապրանքը մանուշակագույն է, ընտրե՛ք «Ֆուքսիա»: Համակարգում այլ գույն ավելացնելու անհրաժեշտություն չկա. դուք կարող եք այն ավելացնել Գույնի անվանումը բնութագրի մեջ:
-
Название цвета («Գույնի անվանումը»): Այստեղ կարող եք մուտքագրել ձեր անվանումը, օրինակ, «խոլորձ»:
Եթե այդ դաշտերը չկան, ապա ապրանքները չեք կարող միավորել գույնով:
Медиа («Մեդիա») ներդիրում կարող եք ավելացնել պատկերի մանրանկարը գույնի նմուշով: Ապրանքի քարտի վրա ստանդարտ շրջանակների փոխարեն դրանք կցուցադրվեն գույնի փոխարկիչով, որն էլ կօգնի գնորդին ավելի հեշտ ընտրել գույնը:
Ապրանքի յուրաքանչյուր տարբերակի համար կարող եք ավելացնել միայն մեկ նկար: Այն պետք է ճիշտ փոխանցի ապրանքի գույնը և համապատասխանի Գույնի անվանումը դաշտում նշված գույնին:

Ստուգեք, որ ամեն ինչ ճիշտ եք լրացրել: Գույների փոխարկիչը սխալ կաշխատի,եթե՝
- Լրացված չէ Цвет товара («Ապրանքի գույնը») դաշտը, բայց միևնույն ժամանակ նշված է Название цвета («Գույնի անվանումը») և բեռնված է գույնի նմուշը:
- Գրված է Название цвета («Գույնի անվանումը») բոլոր տեսակների համար, բացի մեկից: