Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Պահեստի մնացորդները կարող են թարմացվել, եթե պահեստի կարգավորումներին ավելացվել է առաքման առնվազն մեկ եղանակ:
Ավելի մանրամասն առաքման մեթոդների ավելացման վերաբերյալ
Կարող եք թարմացնել մնացորդները ձեռքով անձնական հաշվում՝ Excel կամ API շաբլոնի միջոցով։
Համակարգն ամեն օր հաշվարկում է ապրանքի միջին շրջանառությունը 2 շաբաթվա ընթացքում FBS-ի պահեստում և հետևում, թե քանի միավոր ապրանք է մնացել պահեստում։
Եթե միջին շրջանառությունից 15%-ից պակաս է մնացել, ծանուցում կստանաք անձնական հաշվում և էլեկտրոնային փոստով:
Ցուցափեղկի մնացորդները թարմացվում են շուրջ 20 րոպեում։ Եթե ներբեռնեք 500 հատից ավելի ապրանք, թարմացման գործընթացը կարող է ավելի շատ ժամանակ խլել։
Անձնական հաշվում անցե ՛ք Логистика → Управление логистикой («Լոգիստիկա → Լոգիստիկայի կառավարում») էջ կամ FBS → Управление логистикой («FBS → Լոգիստիկայի կառավարում»), պահեստի քարտում՝
սեղմե՛ք ապրանքի քանակի կամ Нет товаров («Չկա ապրանք») դաշտի վրա, եթե Ձեր պահեստում չկան մնացորդներ,
մտե՛ք Настройки склада («Պահեստի կարգավորումներ») → Управление остатками («Մնացորդների կառավարում»)։
Товары на складе («Պահեստի ապրանքներ») էջում կարող եք՝
На складе, шт («Պահեստում, հատ») սյունակում նշե՛ք ապրանքի հասանելի դիրքերի քանակը և սեղմե՛ք Сохранить («Պահպանել»)։
Այլ պահեստներում մնացորդների քանակը նշելու համար վերևի ձախ անկյունում բացվող ցանկից ընտրե՛ք պահեստ և նշե՛ք դիրքերի քանակը:
Товары на складе («Պահեստի ապրանքները») էջում սեղմե՛ք Обновить через XLS («Թարմացնել XLS-ի միջոցով»)։
Загрузка остатков через XLS («Մնացորդների բեռնում XLS-ի միջոցով») էջում ներբեռնե՛ք շաբլոնը և լրացրե՛ք այն։
Остатки на складе («Պահեստի մնացորդները») թերթի վրա լրացրե՛ք արժեքները բոլոր պարտադիր սյունակներում՝
Մնացորդները չեն թարմացվում ավտոմատ կերպով։ Որպեսզի բեռնելու ընթացքում խուսափեք սխալներից, լրացրե՛ք տվյալները յուրաքանչյուր տողում։
Название склада («Պահեստի անվանումը») սյունակում ընտրե՛ք բացվող ցանկից այն պահեստը, որի համար ցանկանում եք թարմացնել մնացորդները։
Միայն բացվող ցանկից ընտրե՛ք արժեքը Название склада («Պահեստի անվանումը») սյունակում, որպեսզի խուսափեք մնացորդները բեռնելու ժամանակ սխալներից։
Артикул («Արտիկուլ») սյունակում նշե՛ք այն ապրանքի արտիկուլը, որի մնացորդները ցանկանում եք թարմացնել։
Արտիկուլները կարող եք տեսնել Товары → Список товаров («Ապրանքներ և արժեքներ → Ապրանքների ցանկը») բաժնի «Артикул» («Արտիկուլ») սյունակում։
Количество, шт. («Քանակը, հատ») սյունակում նշե՛ք Ձեր պահեստի ապրանքի քանակը։ Գրե՛ք միայն թիվը։ Պահեստում ապրանքների մնացորդը զրոյացնելու համար մուտքագրե՛ք արժեքը`0։
Заполнение обязательных ячеек («Պարտադիր բջիջների լրացում») սյունակը տրամադրված տվյալների ամբողջականությունը ստուգելու համար դաշտ է: Եթե չեք լրացրել պարտադիր սյունակներից գոնե 1-ը, բջիջը կներկվի կարմիր գույնով, և կհայտնվի գրվածք՝ «Լրացված չէ»։ Պարտադիր սյունակներ՝ A, B, D։
Բեռնե՛ք լրացված շաբլոնը և սեղմե՛ք Отправить («Ուղարկել»)։
Անձնական հաշվում անցե՛ք Логистика → Обновить остатки на складах («Լոգիստիկա → Թարմացնել պահեստների մնացորդները») կամ FBS → Обновить остатки на складах («FBS → Թարմացնել պահեստների մնացորդները») էջ, ներբեռնե՛ք շաբլոնը, լրացրե՛ք այն և բեռնե՛ք՝
Պահեստում մնացորդների թարմացման համար՝ մնացորդների մասին հաշվետվության միջոցով՝
Բացե՛ք FBS → Управление логистикой («FBS → Լոգիստիկայի կառավարում») բաժինը։
Անհրաժեշտ պահեստի քարտում սեղմե՛ք ⋮ → Управление остатками («⋮ → Մնացորդների կառավարում»)։
Ներբեռնե՛ք հաշվետվությունը և նշե՛ք մնացորդները։
Սեղմե՛ք Обновить через XLS («Թարմացնել XLS-ի միջոցով»)։
Բեռնե՛ք լրացված հաշվետվությունը։
Սեղմե՛ք Обновить остатки («Թարմացնել մնացորդները»)։
Օգտագործե՛ք այս մեթոդը, եթե ունեք շատ պահեստներ, ավելի քան 50 տեսակի ապրանքներ և մնացորդների թարմացման արագությունը կարևոր է։
Ավելի մանրամասն Seller API փաստաթղթերում
Մնացորդների հաշվետվությունը պարունակում է տվյալներ՝ ընտրված պահեստում հասանելի և պահեստավորված ապրանքների քանակի վերաբերյալ:
Մնացորդների վերաբերյալ հաշվետվությունը տեսնելու համար․
Մի պահեստում՝
Բոլոր պահեստներում․ անձնական հաշվում անցե՛ք Товары → Список товаров («Ապրանքները և արժեքները → Ապրանքների ցանկը») էջ, սեղմե՛ք Скачать → Скачать остатки на моих складах («Ներբեռնել → Ներբեռնել իմ պահեստների մնացորդները»)։ Հաշվետվությունը պարունակում է տվյալներ Ձեր բոլոր պահեստներում առկա և պահված ապրանքների ընդհանուր քանակի վերաբերյալ, ինչպես նաև Ձեր յուրաքանչյուր պահեստում առկա և պահված ապրանքների քանակի վերաբերյալ տվյալներ:
Որպեսզի ստուգեք սխալները մնացորդների բեռնելու ժամանակ՝
Անցե՛ք Товары → История обновлений («Ապրանքները և արժեքները → Թարմացումների պատմություն») բաժնի Остатки («Մնացորդները») պատուհան:
Действия («Գործողություն») սյունակում սեղմե՛ք ︙ → Подробнее («Ավելի մանրամասն»):
Երբ փորձում եք անձնական հաշվի մեջ նշել Ձեր պահեստի ապրանքների քանակը, կարող են սխալներ առաջանալ․
«Դուք չեք կարող վաճառել խոշոր ապրանքներ»․ եթե պահեստի կարգավորման ժամանակ չեք նշել, որ խոշոր ապրանքներ եք վաճառում։ Ստեղծե՛ք մեկ այլ պահեստ խոշոր ապրանքների համար:
«Ապրանքի քաշը կամ չափերը առավելագույնից մեծ են։ Հնարավոր չի լինի թարմացնել քանակությունը»․ եթե փորձում եք թարմացնել ապրանքի քանակը, որը ունի չափից ավելի մեծ քաշ կամ չափսեր: Նման ապրանքը պետք է խմբագրել, այնուհետև նորից փորձել թարմացնել մնացորդները:
«Սովորական ապրանքները չեն կարող տեղավորվել խոշոր ապրանքների պահեստում»․ եթե Ձեր պահեստի համար միացված է խոշոր ապրանքների վաճառքը և փորձում եք թարմացնել սովորական ապրանքների քանակը: Ստեղծե՛ք մեկ այլ պահեստ սովորական ապրանքների համար:
«Ապրանքների քանակը 1 000 000 հատից ավելի է»․ նշել եք չափազանց մեծ մնացորդ: Ուղղե՛ք արժեքը և կրկին թարմացրե՛ք մնացորդը:
«Ապրանքների քանակությունը չի փոխվել»․ չեք փոխել ապրանքների քանակը: Ստուգե՛ք արժեքները և նորից թարմացրե՛ք մնացորդները:
«Ապրանքը ստեղծվում է, փորձե՛ք ավելի ուշ»․ վերբեռնել եք ապրանքը, բայց այն դեռ չի ստեղծվել մեր համակարգում: Սպասե՛ք մինչև ապրանքի կարգավիճակը փոխվի, այնուհետև փորձե՛ք թարմացնել մնացորդը:
Կզրոյացնենք պաշարը FBS պահեստներում, եթե՝
ապրանքն արգելված է վաճառել այդ պահեստից,
ապրանքը պատկանում է վտանգավորների շարքին,
ապրանքը չի համապատասխանում FBS-ի համար թույլատրելի ջերմաստիճանային պայմաններին,
սովորական ապրանքը սկսել է համապատասխանել խոշոր ծավալաչափի ապրանքների(ԽԾԱ)չափանիշներին ծավալա-քաշային բնութագրերի փոփոխության պատճառով: Տեղափոխեք ապրանքը խոշոր ծավալաչափի ապրանքների պահեստ:
Մնացորդները մաքրվելուց հետո դուք կստանաք ծանուցում էլեկտրոնային փոստով:
Դուք նշել եք մնացորդը պահեստում՝ 10 միավոր։ Երբ հաճախորդը ձևակերպի պատվերը, 1 միավոր կպահվի, իսկ 9 միավորը կմնա հասանելի: Հավաքումից հետո կրկին պահեստում կլինի 0 ապրանք, իսկ վաճառքի համար՝ 9։
Գործողություն | Ապրանքի քանակը, որը հասանելի է Ozon-ի վաճառքի համար | Ապրանքի քանակը, որը պահված է վաճառքի համար |
---|---|---|
Վաճառողը իր պահեստում ապրանքի քանակը նշել է որպես «10»: | 10 | 0 |
Գնորդը ձևակերպել է պատվերը Ozon-ի 1 միավոր ապրանքի համար: | 9 | 1 |
Վաճառողը հավաքել է պատվերը: | 9 | 0 |
Գնորդը ստացել է պատվերը: | 9 | 0 |
Գործողություն | Ապրանքների քանակը, որը հասանելի է Ozon-ի վաճառքի համար | Ապրանքների քանակը, որը պահված է վաճառքի համար |
---|---|---|
Վաճառողը իր պահեստում ապրանքի քանակը նշել է որպես «10»: | 10 | 0 |
Գնորդը ձևակերպել է պատվերը Ozon-ի 1 միավոր ապրանքի համար: | 9 | 1 |
Գնորդը չեղարկել է պատվերը: | 10 | 0 |
Դուք նշել եք մնացորդը պահեստում՝ 10 միավոր։ Երբ հաճախորդը ձևակերպի պատվերը, 1 միավոր կպահվի, իսկ 9 միավորը կմնա հասանելի: Հավաքումից հետո կրկին պահեստում կլինի 0 ապրանք, իսկ վաճառքի համար՝ 9։
Եթե հաճախորդը չեղարկի պատվերը, Դուք կարող եք՝
Գործողություն | Ապրանքների քանակը, որը հասանելի է Ozon-ի վաճառքի համար | Ապրանքների քանակը, որը պահված է վաճառքի համար |
---|---|---|
Վաճառողը իր պահեստում ապրանքի քանակը նշել է որպես «10»: | 10 | 0 |
Գնորդը ձևակերպել է պատվերը Ozon-ի 1 միավոր ապրանքի համար: | 9 | 1 |
Վաճառողը հավաքել է պատվերը: | 9 | 0 |
Գնորդը չեղարկել է պատվերը: | 9 | 0 |
Դուք նշել եք մնացորդը պահեստում՝ 10 միավոր։ Երբ հաճախորդը ձևակերպի պատվերը, 1 միավոր կպահվի, իսկ 9 միավորը կմնա հասանելի: Պատվերի չեղարկման դեպքում «Վնասված» կամ «Ապրանքը առկա չէ» լինելու պատճառով, կզրոյացնենք պահված ապրանքների քանակը
Գործողություն | Ապրանքի քանակը, որը հասանելի է Ozon-ի վաճառքի համար | Ապրանքի քանակը, որը պահված է վաճառքի համար |
---|---|---|
Վաճառողը իր պահեստում ապրանքի քանակը նշել է որպես «10»: | 10 | 0 |
Գնորդը ձևակերպել է պատվերը Ozon-ի 1 միավոր ապրանքի համար: | 9 | 1 |
Վաճառողը չեղարկել է պատվերը և չեղարկման պատճառներում նշել է «Վնասված»: | 0 | 0 |
Դուք նշել եք մնացորդը պահեստում՝ 10 միավոր։ Երբ հաճախորդը ձևակերպի պատվերը, 1 միավոր կպահվի, իսկ 9 միավորը կմնա հասանելի: Հավաքումից հետո կրկին պահեստում կլինի 0 ապրանք, իսկ վաճառքի համար՝ 9։
Գործողություն | Ապրանքների քանակը, որը հասանելի է Ozon-ի վաճառքի համար | Ապրանքներիի քանակը, որը պահված է վաճառքի համար |
---|---|---|
Վաճառողը իր պահեստում ապրանքի քանակը նշել է որպես «10»: | 10 | 0 |
Գնորդը ձևակերպել է պատվերը Ozon-ի 1 միավոր ապրանքի համար: | 9 | 1 |
Վաճառողը հավաքել է պատվերը: | 9 | 0 |
Գնորդը ստացել է պատվերը: | 9 | 0 |
Հնորդը ձևակերպել է վերադարձ: | 9 | 0 |
Վաճառողը ստացել է վերադարձը և թարմացրել է մնացորդները: | 10 | 0 |
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ո՞ր երկրից եք վաճառում
Выберите договор