Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Premium Lite-ը բաժանորդագրություն է այն վաճառողների համար, որոնք գրանցված են ԱՊՀ երկրներում` որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ:
Premium Lite բաժանորդագրություն միացնելու համար անհրաժեշտ է անցնել Ozon-ի ներքին հաստատում: Անվտանգության նկատառումներից ելնելով` մենք չենք բացահայտում հաստատման չափանիշները, որպեսզի կանխենք խաբեբաների հասանելիությունը բաժանորդագրության առավելություններին:
Եթե Ձեր խանութն անցել է ստուգում, Premium բաժնում կհայտնվի պաստառ-հրավեր։ Այն կցուցադրվի էջում, քանի դեռ խանութը համապատասխանում է բոլոր պայմաններին։
Այն վաճառողների համար, ովքեր չեն օգտվել Premium Lite կամ Premium բաժանորդագրությունից՝ փորձաշրջանը դարձրել ենք անվճար, որպեսզի հեշտացնենք կանոնների ընկալումը:
Premium Lite-ի վճարը գանձվում է յուրաքանչյուր ամսվա սկզբին` միանվագ վճարով: Բաժանորդագրություն միացնելիս վճարը գանձվում է միանգամից. ձեր հաշվեկշռի վրա պետք է լինի բավարար միջոց վճարման համար: Վճարմանը կարող եք հետևել ձեր անձնական հաշվի Финансы («Ֆինանսներ») բաժնում և ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների ակտում: Օրինակ, եթե միացրել եք բաժանորդագրություն հունիսի 5-ին, նույն օրն էլ կգանձենք վճար առաջին ամսվա, իսկ հուլիսի 5-ին` հաջորդ ամսվա համար:
Մանրամասն բաժանորդագրության արժեքի մասին
Բաժանորդագրությունն անջատելու պատճառները
Հաստատումն անցնելուց հետո Premium → Premium для продавцов («Premium → Premium-ը վաճառողների համար») բաժնում կհայտնվի հրավեր-պաստառ: Այն էջում կցուցադրվի այնքան ժամանակ, քանի դեռ դուք համապատասխանում եք պայմաններին:
Հրավեր ընդունել կարող են միայն Управляющий («Կառավարիչ») և Администратор («Ադմինիստրատոր») կարգավիճակ ունեցող օգտատերերը: Եթե տեսնում եք պաստառ, բայց չեք կարող միացնել ծառայությունը, դիմե’ք ձեր ղեկավարին:
Բաժանորդագրությունը միացնելու համար բացեք → Premium և սեղմեք Подключить («Միացնել») Premium Lite բլոկում։
Premium Lite միացնել հնարավոր է Ozon Seller բջջային հավելվածում: Հավելվածում վիճակագրությունների հաշվետվությունները բացելիս համակարգը կառաջարկի ձևակերպել Premium Lite: Համաձայնելով՝ դուք ավտոմատ ակտիվացնում եք բաժանորդագրությունը։
Բաժանորդագրությունը միացնելուց 10-15 րոպե հետո ձեզ հասանելի կդառնան ընդլայնված վերլուծությունը և այլ Premium գործիքներ: Այլ Premium Lite առավելությունները հասանելի կլինեն օրվա ընթացքում:
Եթե նախկինում չեք միացրել Premium Lite կամ Premium բաժանորդագրություն, ապա ձեզ հասանելի կլինի անվճար փորձաշրջան:
Premium Lite և Premium բաժանորդագրություններն ունեն ընդհանուր փորձաշրջան, ինչը նշանակում է, որ կարող եք այն միացնել միայն մեկ անգամ և միայն մեկ բաժանորդագրության համար: Այդ պատճառով, եթե ցանկանում եք անվճար ավելի շատ առավելություններ փորձել, սկսեք Premium բաժանորդագրությունից:
Փորձաշրջանը տևում է 30 օր՝ բաժանորդագրությանն առաջին անգամ միանալու պահից: Այն ավարտվելուց հետո ավտոմատ կմիացնենք բաժանորդագրության վճարովի տարբերակը: Եթե պատրաստ չեք երկարացնելու, նախապես անջատե’ք այն Настройки → Договоры («Պայմանագրերի → կարգավորումներում»):
Կարող եք իմանալ, թե երբ է ավարտվում ձեր փորձաշրջանը Premium → Premium для продавцов («Premium → Premium-ը վաճառողների համար») բաժնում:
Դուք այլևս չեք համապատասխանում պայմաններին:
Բաժանորդագրությունը երկարացնելու համար ձեր հաշվեկշռի վրա չկա բավարար միջոց: Այս դեպքում մենք կփորձենք երկարացնել այն։
Եթե 14 օրվա ընթացքում հաշվեկշռի վրա կլինի բավականին գումար բաժանորդագրության վճարման համար, մենք կերկարացնենք այն:
Եթե 14 օրվա ընթացքում հաշվեկշռի վրա չի բավականացնի գումարը բաժանորդագրության վճարման համար, մենք կդադարեցնենք փորձերը և կանջատենք այն:
Բաժանորդագրությունը կրկին միացնել հնարավոր է Premium для продавцов («Premium վաճառողների համար») բաժնում:
Բաժանորդագրության ավտոմատ երկարացումը կառավարելը հնարավոր է Настройки → Договоры («Կարգավորումներ → Պայմանագրեր») բաժնում:
Կարող եք ցանկացած պահի չեղարկել բաժանորդագրությունը: Դրա համար անցե’ք Настройки → Договоры («Կարգավորումներ → Պայմանագրեր») բաժին, էջի ներքևում` Premium для продавцов («Premium-ը վաճառողների համար») բլոկում սեղմե’ք Отключить подписку («Անջատե’լ բաժանորդագրությունը»):
Բաժանորդագրությունը չեղարկելու դեպքում առավելությունները հասանելի կմնան մինչև վճարած ամսվա ավարտը: Օրինակ, դուք հուլիսի 6-ին միացրել եք բաժանորդագրությունը, իսկ հուլիսի 19-ին որոշել եք, որ չեք ցանկանում այն երկարացնել։ Եթե անջատեք բաժանորդագրությունը, այն ակտիվ կլինի մինչև վճարած ամսվա ավարտը, այսինքն՝ մինչև օգոստոսի 6-ը։ Մինչ այդ դուք կարող եք օգտագործել ընդլայնված վերլուծությունը։
Ընթացիկ վճարման ժամանակահատվածի ժամկետները և հաջորդի սկիզբը տեսնելու համար անցե’ք Premium → Premium для продавцов («Premium → Premium-ը վաճառողների համար») բաժին:
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ո՞ր երկրից եք վաճառում
Выберите договор