Premium-ը բաժանորդագրություն է այն վաճառողների համար, որոնք գրանցված են ԱՊՀ երկրներում` որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ:
Premium բաժանորդագրության առավելությունները
Առավելություն | Premium lite բաժանորդագրություն | Premium բաժանորդագրություն |
---|---|---|
Զեղչի դիմաց միավորներ, որոնցով կարելի է վճարել միջնորդավճարը, լոգիստիկան, առաջխաղացումը և այլ ծառայություններ | ✔ | ✔ |
Բարենպաստ գնային ինդեքսով ապրանքների որոնման մեջ բարձրացում՝ 7,5% առանց բաժանորդագրության | 7,5% | 10% |
Ձեր կատեգորիայում մրցակիցների և լիդերի շրջանառությունների մասին տվյալներով ընդլայնված հաշվետվություն «Մրցակից դիրք» | — | Համեմատություն մինչև 2 մրցակից |
Հասանելիություն ընդլայնված վերլուծությանը՝ • Գրաֆիկներ • Ակցիաներ • Թրենդներ • Մրցակից դիրք • Գնորդի դիմանկար • Որոնման հարցումներ • Վաճառված ապրանքներ |
2 աշխատակիցների համար | 2 աշխատակիցների համար |
10% զեղչ վաճառողի բոնուսային առաքումների դիմաց վճարի համար | — | 5 առաքում |
«Premium-վաճառող» նշումը ապրանքի քարտի վրա և խանութի էջում | — | ![]() |
Ձեր ցուցափեղկում առաջարկությունների բլոկի բացակայությունը՝ գնորդները չեն տեսնի այլ վաճառողների ապրանքները | — | ✔ |
«Premium-վաճառողների ապրանքներ» զտիչը որոնման մեջ և գնորդների համար կատալոգում | — | ✔ |
Առաջնահերթ աջակցություն չաթերում | ✔ | ✔ |
Դառնալ Premium վաճառող
Premium բաժանորդագրություն միացնելու համար անհրաժեշտ է անցնել Ozon-ի ներքին հաստատում: Անվտանգության նկատառումներից ելնելով` մենք չենք բացահայտում հաստատման չափանիշները, որպեսզի կանխենք խաբեբաների հասանելիությունը բաժանորդագրության առավելություններին:
Եթե հաջողությամբ անցել եք ստուգումը → Premium բաժնում կհայտնվի պաստառ-հրավեր։
Բաժանորդագրությունը միացնելու համար բացեք → Premium և սեղմեք Подключить («Միացնել») Premium բլոկում։


Premium բաժանորդագրության արժեքը
Այն վաճառողների համար, ովքեր չեն օգտվել Premium բաժանորդագրությունից՝ փորձաշրջանը դարձրել ենք անվճար, որպեսզի հեշտացնենք կանոնների ընկալումը:
Premium-ի վճարը գանձվում է յուրաքանչյուր ամսվա սկզբին` միանվագ վճարով: Բաժանորդագրություն միացնելիս վճարը գանձվում է միանգամից. ձեր հաշվեկշռի վրա պետք է լինի բավարար միջոց վճարման համար: Վճարմանը կարող եք հետևել ձեր անձնական հաշվի Финансы («Ֆինանսներ») բաժնում և ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների ակտում: Օրինակ, եթե միացրել եք բաժանորդագրություն հունիսի 5-ին, նույն օրն էլ կգանձենք վճար առաջին ամսվա, իսկ հուլիսի 5-ին` հաջորդ ամսվա համար:
Մանրամասն բաժանորդագրության արժեքի մասին
Բաժանորդագրությունն անջատելու պատճառները
Միացնե’լ Premium
Հաստատումն անցնելուց հետո Premium → Premium для продавцов («Premium → Premium-ը վաճառողների համար») բաժնում կհայտնվի հրավեր-պաստառ: Այն էջում կցուցադրվի այնքան ժամանակ, քանի դեռ դուք համապատասխանում եք պայմաններին:
Հրավեր ընդունել կարող են միայն Управляющий («Կառավարիչ») և Администратор («Ադմինիստրատոր») կարգավիճակ ունեցող օգտատերերը: Եթե տեսնում եք պաստառ, բայց չեք կարող միացնել ծառայությունը, դիմե’ք ձեր ղեկավարին:

Premium միացնել հնարավոր է Ozon Seller բջջային հավելվածում: Հավելվածում վիճակագրությունների հաշվետվությունները բացելիս համակարգը կառաջարկի ձևակերպել Premium: Համաձայնելով՝ դուք ավտոմատ ակտիվացնում եք բաժանորդագրությունը։
Բաժանորդագրությունը միացնելուց 10-15 րոպե հետո ձեզ հասանելի կդառնան առաջատար վերլուծությունը և այլ Premium գործիքներ: Եթե ձեր բոլոր ապրանքների միջին գնահատականը 4.5 է կամ ավելի բարձր, ապրանքների վրա կհայտնվեն բարձրակարգ սպասարկում մատնանշող սթիքերները: Այլ Premium առավելությունները հասանելի կլինեն օրվա ընթացքում:
Ցուցանիշների վերահսկողություն
Ozon-ն ամեն օր հետազոտում է ապրանքների միջին գնահատականը և ցուցադրում այն ձեր խանութի էջում: Եթե ցուցանիշն իջել է 4.5-ից, համակարգը կհեռացնի Premium նշումը քարտից և խանութի էջից։ Ձեր ապրանքների վրա «Premium-վաճառողների ապրանքներ» զտիչը ժամանակավորապես կբացակայի:
Նշված առավելությունները կրկին հասանելի կլինեն, երբ ձեր ապրանքի գնահատականը դառնա 4.5 կամ ավելի բարձր:
Կարող եք հետևել գնահատականների վիճակագրությանը անձնական հաշվում։
Ինչպես տեսնել վիճակագրությունը
Փորձաշրջան
Եթե նախկինում չեք միացրել Premium Lite կամ Premium բաժանորդագրություն, ապա ձեզ հասանելի կլինի անվճար փորձաշրջան:

Premium Lite և Premium բաժանորդագրությունների ընդհանուր փորձաշրջանը նշանակում է, որ այն միացնել կարելի է միայն մեկ անգամ և միայն մեկ բաժանորդագրության համար։ Դրա համար, եթե ցանկանում եք փորձել անվճար ավելի շատ առավելություններ՝ սկսեք Premium բաժանորդագրությունից։
Փորձաշրջանը տևում է 30 օր՝ բաժանորդագրությանն առաջին անգամ միանալու պահից: Այն ավարտվելուց հետո ավտոմատ կմիացնենք բաժանորդագրության վճարովի տարբերակը: Եթե պատրաստ չեք երկարացնելու, նախապես անջատե’ք այն Настройки → Договоры («Պայմանագրերի → կարգավորումներում»):
Կարող եք իմանալ, թե երբ է ավարտվում ձեր փորձաշրջանը Premium → Premium для продавцов («Premium → Premium-ը վաճառողների համար») բաժնում:
Անցնել Premium Lite-ից Premium-ին
Եթե Ձեր խանութն անցել է ստուգումը, Ձեզ մոտ կհայտնվի պաստառ-հրավեր → Premium բաժնում։ Այն կցուցադրվի էջում, քանի դեռ խանութը համապատասխանում է բոլոր պայմաններին։
Որպեսզի անցնեք Premium-բաժանորդագրությանը, բացեք → Premium և սեղմեք Подключить («Միացնել») Premium-подписка («Premium-բաժանորդագրություն») բլոկում։

Ընդլայնված վերլուծությունը և այլ Premium գործիքները Ձեզ համար հասանելի կդառնան բաժանորդագրությունը միացնելուց հետո 10-15 րոպեի ընթացքում: Եթե Ձեր ապրանքների գնահատականը 4.5 կամ ավելի բարձր է, ապրանքների վրա կհայտնվի պիտակ նշումով, որ Դուք ունեք որակյալ սպասարկում: Premium-ի այլ առավելությունները հասանելի կդառնան մեկ օրվա ընթացքում:
Չեղարկել բաժանորդագրությունը կամ անցնել Premium Lite-ի
Դուք կարող եք չեղարկել բաժանորդագրությունը ցանկացած պահի։ Դրա համար անցեք Настройки → Договоры («Կարգավորումներ → Պայմանագրեր») բաժին, էջի ներքևի Premium для продавцов («Premium վաճառողների համար») բլոկում սեղմեք Отключить подписку («Անջատել բաժանորդագրությունը»)։

Որպեսզի անցնեք Premium Lite-ին, սեղմեք Отключить подписку («Անջատել բաժանորդագրությունը»), ընտրեք Premium Lite բլոկը և սեղմեք Подключить («Միացնել»)։
Բաժանորդագրության չողարկման ժամանակ առավելությունները կմնան մինչև վճարված ամսվա ավարտը։ Օրինակ, Դուք միացրել եք բաժանորդագրությունը հուլիսի 6-ին, իսկ հուլիսի 19-ին որոշել եք, որ չեք ցանկանում այն երկարաձգել։ Եթե անջատեք բաժանորդագրությունը, այն ակտիվ կլինի մինչև վճարված ամսվա ավարտը, այսինքն՝ մինչև օգոստոսի 6-ը։ Մինչ այդ կարող եք օգտվել բոլոր առավելություններից։
Premium Lite-ին անցնելիս կսկսենք գանձել վճար դրա համար այն ժամանակ, երբ ավարտվի վճարված ամիսը։ Մինչ այդ Ձեզ հասանելի կլինի Premium բաժանորդագրությունը։
Որպեսզի տեսնեք ընթացիկ վճարային շրջանի և հաջորդի մեկնարկի ժամկետները, անցեք Premium → Premium для продавцов («Premium → Premium վաճառողների համար») բաժին։
Բաժանորդագրությունն անջատելու պատճառները
-
Դուք այլևս չեք համապատասխանում պայմաններին:
-
Բաժանորդագրությունը երկարացնելու համար ձեր հաշվեկշռի վրա չկա բավարար միջոց: Այս դեպքում մենք կփորձենք երկարացնել այն։
Եթե 14 օրվա ընթացքում հաշվեկշռի վրա կլինի բավականին գումար բաժանորդագրության վճարման համար, մենք կերկարացնենք այն:
Եթե 14 օրվա ընթացքում հաշվեկշռի վրա չի բավականացնի գումարը բաժանորդագրության վճարման համար, մենք կդադարեցնենք փորձերը և կանջատենք այն:
Բաժանորդագրությունը կրկին միացնել հնարավոր է Premium для продавцов («Premium վաճառողների համար») բաժնում:
Բաժանորդագրության ավտոմատ երկարացումը կառավարելը հնարավոր է Настройки → Договоры («Կարգավորումներ → Պայմանագրեր») բաժնում: