Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Էջի տեղեկատվությունը նախատեսված է արտերկրից վաճառողների համար։
Եթե վաճառում եք Ռուսաստանից, մարքեթփլեյսի Գիտելիքների բազայում ուսումնասիրե՛ք Առաջխաղացում բաժինը և Տրաֆարետներ հոդվածը։
Տրաֆարետներն ապրանքների առաջխաղացման գործիքներ են։ Դուք վճարում եք միայն քլիքների համար` առաջխաղացման էջից ապրանքի քարտ անցնելուց հետո։
Տրաֆարետներով դուք կարող եք՝
Առաջարկներն արտացոլվում են՝
Կատեգորիաների և որոնման արդյունքների էջերում, ինչպես նաև գովազդվող ապրանքների հավաքածուների էջերում։
Առաջարկվող ապրանքների շարքերում՝
Որոնման արդյունքների, կատեգորիաների և գովազդվող ապրանքների հավաքածուների էջերի առաջին 12 տեղերում։
Եթե ունեք պարտք, չեք կարող օգտագործել առաջխաղացման գործիքները։ Մենք կվերադարձնենք դրանց հասանելիությունը, երբ հաշվեկշիռը դրական դառնա։
Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») բաժնում սեղմե՛ք Создать кампанию → Вручную («Ստեղծել արշավ → Ձեռքով»)
Նշե՛ք արշավի անվանումը։
Ընտրեք դրույքաչափերի կառավարման ռազմավարություն։
Ավելին՝ ռազմավարությունների մասին
Սեղմե՛ք Добавить товары («Ավելացնել ապրանքներ») կոճակը։ Կարող եք ձեռքով ընտրել աապրանքները կամ նշել կոդերի և ID-ների ցանկը։
Նշե՛ք այն ապրանքները, որոնք ցանկանում եք ավելացնել արշավի մեջ։
Ապրանքները գտնելու համար օգտագործե՛ք որոնում Ozon-ի ID-ով կամ անվանումով։ Դուք կարող եք զտել ցանկը՝ ըստ կատեգորիայի, ապրանքանիշի, պահեստի և գնի։
Սեղմե՛ք Добавить товары («Ավելացնել ապրանքներ») կոճակը։
Մանրամասներ Ozon-ում որոնման համակարգի աշխատանքի մասին
Մանամասներ այն մասին, թե որ ապրանքները չի կարելի խթանել
Սահմանե՛ք շաբաթական բյուջե ապրանքի համար 2000 ռուբլի հաշվարկից։ Նվազագույն բյուջեն չի կարող քիչ լինել 14000 ռուբլուց։
Միացրեք բյուջեի ավտոմատ բարձրացումը: Նշեք այն տոկոսներով սկսած շաբաթական բյուջեի գումարից՝ 10%-ից մինչև 50%: Եթե բյուջեն վերջանա, ապա այն ավտոմատ կերպով կավելանա մինչև ժամկետի ավարտը, և ապրանքները կշարունակեն գովազդվել։
Բյուջեի ավտոմատ բարձրացումը չմիացնելու համար մուտքագրեք 0%:
Էկրանի ներքևում սեղմեք Запустить («Գործարկել»):
Արշավ ստեղծել հնարավոր է պատրաստի ձևանմուշով։ Դրա համար՝
Բացեք Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») բաժինը և սեղմեք Создать кампанию → Через шаблон («Ստեղծել արշավ → Ձևանմուշի միջոցով»)։
Ներբեռնեք ձևանմուշը։
Ներբեռնված ֆայլում նշեք արշավի և ապրանքների մասին տեղեկատվությունը։ Информация о кампании («Արշավի մասին տեղեկատվություն») թերթում լրացրեք սյունակները՝
[Ավելին՝ շաբաթական բյուջեի հաշվարկի մասին](#շաբաթական-բյուջե)
Автоподнятие, % («Ավտոմատ բարձրացում, %»)՝ որպեսզի առաջխաղացումը չկանգնի՝ նշեք, թե որքան բարձրանա բյուջեն, եթե այն ավարտվի մինչև շաբաթական շրջանի ավարտը։ Կարելի է նշել 0-ից մինչև 50%։
Автостратегия («Ավտոմատ ռազմավարություն»)՝ որպեսզի համակարգը ավտոմատ կերպով ընտրի ապրանքների դրույքաչափերը և վերահաշվարկի դրանք ամեն ժամ, նշեք Да(«Այո»)։ Եթե ծրագրել եք ինքնուրույն սահմանել դրույքաչափերը, նշեք Нет(«Ոչ»)։
Список товаров («Ապրանքների ցանկ») թերթում՝
Ավելացրեք ֆայլ և սեղմեք Загрузить («Բեռնել»)։
Օգտագործեք ներբեռնված ձևանմուշը՝ արշավ ստեղծելու համար. այն հասանելի կլինի 24 ժամ: Դա անելու համար «Проверен» («Ստուգված») կարգավիճակով ֆայլի դիմաց սեղմեք Создать кампанию («Ստեղծել արշավ»)։ Եթե սխալներ հայտնաբերենք՝ կարող եք ներբենռել ֆայլը, ուղղել և կրկին բեռնել։
Արշավի մեկնարկի պատուհանում ստուգեք լրացված տվյալները։ Եթե ամեն ինչ կարգին է, սեղմեք Запустить («Թողարկել»)։
Դրույքաչափը շաբաթական բյուջեի շրջանակում եղած գումարն է, որը սահմանում եք ապրանքի յուրաքանչյուր սեղմման համար: Այս դրույքաչափով ապրանքը մասնակցում է ընտրված դիրքերում ցուցադրման աճուրդին:
Նվազագույն դրույքաչափը կախված է ապրանքի կատեգորիայից և դրա գնից՝ առանց զեղչերի: Եթե բարձրացնեք ապրանքի գինը, և այն տեղափոխվի հաջորդ գների սեգմենտ, նվազագույն դրույքաչափը նույնպես կբարձրանա: Եթե ապրանքի վրա սահմանված է նվազագույնից ցածր դրույքաչափ, մենք այն ավտոմատ կերպով կբարձրացնենք նոր նվազագույնի:
Ապրանքների առաջխաղացման համար նվազագույն դրույքաչափեր 2025 թվականի հունիսի 16-ից (XLSX)
Օրինակ
Դուք գովազդում եք «Փափուկ կահույք» կատեգորիայի ապրանքը՝ 2300 ռուբլի արժողությամբ, նվազագույնը 4 ռուբլի դրույքաչափով: Դուք որոշում եք ապրանքի գինը բարձրացնել մինչև 2800 ռուբլի, և այն տեղափոխվում է գների հաջորդ սեգմենտ: Ապրանքի դրույքաչափը կբարձրանա մինչև 5 ռուբլի, սա նոր սեգմենտի համար նվազագույն արժեքն է:
Եթե իջեցնեք ապրանքի գինը և այն վերադառնա ավելի ցածր գների սեգմենտ, մենք չենք իջեցնի Ձեր դրույքաչափը, քանի որ այն արդեն բարձր է կամ հավասար է նոր նվազագույնին:
Եթե ձեզ մոտ միացված է ավտոմատ ռազմավարություն, չեք կարողանա փոխել ձեր դրույքաչափերը: Դրանք տեղադրվում և ճշգրտվում են ավտոմատ կերպով յուրաքանչյուր որոնման հարցման համար, որպեսզի ապրանքը ստանա ավելի շատ քլիքներ:
Արշավին ապրանքներ ավելացնելուց հետո նրանց համար ավտոմատ կերպով նշանակվում են մրցակցային դրույքաչափեր: Դուք կարող եք դրանք փոխել ցանկացած ժամանակ. նոր դրույքաչափերի կիրառման համար կպահանջվի 1-3 ժամ:
Մրցակցային դրույքաչափը հաշվարկում ենք երկու եղանակով:
Նոր դրույքաչափերը նշելու համար անցեք Продвижение товаров → Трафареты («Ապրանքների առաջխաղացում → Տրաֆարետներ») և բացեք անհրաժեշտ արշավը։
Փոխեք դրույքաչափը՝
Դուք սահմանում եք միջին դրույքաչափ, որը պատրաստ եք վճարել մեկ քլիքի դիմաց: Ալգորիթմն աճուրդի համար դրույքաչափ է ընտրում՝ հաշվի առնելով մրցակցությունը, որպեսզի պահպանի քլիքի միջին արժեքը Ձեր արժեքի մակարդակում: Սա թույլ կտա ապրանքին բաց չթողնել որոնման արդյունքների առաջին 12 դիրքերում հայտնվելու հնարավորությունը, երբ պահանջվում է ավելի բարձր դրույքաչափ, քան Դուք եք սահմանել: Եթե ավելի քիչ գումարը բավարար է աճուրդում հաղթելու համար, մենք ավտոմատ կերպով կիջեցնենք դրույքաչափը, որպեսզի Դուք չգերվճարեք:
Ալգորիթմին ժամանակ է պետք սովորելու համար՝ մրցակցության մակարդակին հարմարվելու և աճուրդի համար օպտիմալ առաջարկներ ընտրելու համար: Ապրանքի առաջխաղացման հենց սկզբում քլիքի միջին արժեքը կարող է տարբերվել Ձեր սահմանածից:
Երբ ապրանքը ստանա 50 քլիք, Ձեր դրույքաչափի և քլիքի միջին արժեքի տարբերությունը կկազմի ոչ ավելի, քան 10%: Ուսուցման գործընթացը չվերսկսելուց խուսափելու համար ավելի քիչ փոխեք դրույքաչափը և մի դադարեցրեք արշավը 2 օրից ավելի:
Օրինակ
Դուք նշել եք դրույքաչափը 10 ռուբլի։ Համակարգի ուսուցման ժամանակահատվածում որոշ քլիքների արժեքը տատանվում է 7,5-ից մինչև 30 ռուբլի։ Երբ ապրանքը ստանա առաջին 50 քլիքները, քլիքի միջին արժեքը կլինի 10 ռուբլու մակարդակում և չի գերազանցի 11 ռուբլին:
Դրույքաչափերի արժեքներին ինքնուրույն հետևելուց խուսափելու համար միացրե’ք ավտոմատ ռազմավարությունը: Ալգորիթմը ավտոմատ կերպով կսկսի փոխել դրույքաչափերը` կատեգորիաներում մրցակցությունը հաշվի առնելով այնպես, որ ապրանքները հնարավորինս հաճախ ցուցադրվեն շաբաթական բյուջեի սահմանում:
Ավտոմատ ռազմավարությունը հարմար է սկսնակ վաճառողներին և նրանց, ովքեր պատրաստ չեն հետևելու մրցակցության փոփոխություններին և պատվերների քանակին:
Արշավների արդյունավետությանը կարելի է հետևել ավտոմատ ռազմավարությունը միացնելուց 3-4 օր հետո: Ալգորիթմերին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Ձեր ապրանքի համար հարմար դրույքաչափ ընտրի՝ հաշվի առնելով տեղադրման վայրը։ Ուստի առաջին օրերին բյուջեն միանգամից չի օգտագործվում:
Հունիսի 16-ից կթարմացնենք նվազագույն շաբաթական բյուջեն մինչև 14 000 ռուբլի։ Հունիսի 24-ից մեկ ապրանքի առաջխաղացման վրա անհրաժեշտ կլինի նվազագույնը 2000 ռուբլի։
Սա այն գումարն է, որը պատրաստ եք ծախսել 7 օրվա առաջխաղացման համար։ Ժամանակաշրջանի սկիզբը շաբաթվա այն օրն է, երբ ստեղծվել է արշավը։ Կամայական ընդմիջում սահմանել չի ստացվի, եթե նույնիսկ առաջխաղացումն անջատեք և վերագործարկեք ժամանակաշրջանի կեսից կամ վերջում։ Օրինակ՝ եթե արշավը ստեղծեք չորեքշաբթի օրը, բյուջեն կծախսվի մինչև հաջորդ երեքշաբթին ներառյալ։
Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») էջում յուրաքանչյուր արշավի բյուջեով նախատեսված գումարի վրա սեղմելով՝ կարելի է տեսնել`
Արշավի շաբաթական բյուջեն կախված է ապրանքների քանակից։
1 դիրքի առաջխաղացումը սկսվում է 2000 ռուբլուց։ Նվազագույն բյուջեն չի կարող 14000 ռուբլուց քիչ լինել։
Օրվա ծախսը կախված է ապրանքի պահանջարկից, բայց չի գերազանցում շաբաթական բյուջեի 25%-ը:
Եթե բյուջեն ծախսվի 7 օրից ավելի արագ, մենք կդադարեցնենք առաջխաղացումը մինչև նոր ընթացքի սկիզբը: Որպեսզի չսպասեք հաջորդ շաբաթվան, ավելացրեք արշավի բյուջեն՝ այն երկարացնելու համար կամ կարգավորեք բյուջեի ավտոմատ բարձրացումը:
Երբեմն բյուջեն գերծախս է ունենում: Այս դեպքում այն կարգավորում ենք ժամանակաշրջանի վերջում՝ վճարելով միայն այն գումարը, որը սահմանել եք արշավի համար: Իսկ արշավի հավաքած դիտումնեը պահպանվում են: Корректировка («Կարգավորում») դաշտում «-» նշանով կընդգծենք ապրանքների առաջխաղացման գերծախսի հաշվետվությունները:
Ինչպե՞ս բեռնել հաշվետվությունը
Արշավները, որոնք ստանում են ավելի քիչ դիտումներ, քան կարող են, կընդգծենք դեղին եռանկյունով իրենց բյուջեի դիմաց։
Հասանելի է միայն «Քլիքի միջին արժեքը» ռազմավարությամբ արշավներին։
Համարժեքությունը չափիչ է, որը ցույց է տալիս, թե արդյոք արշավի բյուջեն բավարար է, որպեսզի ընթացիկ օրում ստանաք ապրանքների բոլոր հասանելի ցուցադրումները և քլիքները։ Հաշվարկվում է ամեն օր: Արդյունքը կարելի է դիտել արշավի էջում՝ Бюджет («Բյուջե») բլոկում։
Արշավի բյուջեի համարժեքությունը կարող է լինել՝
Համարժեքությունը հաշվարկելու համար մենք համեմատում ենք այն բյուջեն, որը արշավը կարող է ծախսել օրական՝ արշավի համար հասանելի տրաֆիկի ծավալով: Քանի որ չափիչը թարմացվում է օրական մեկ անգամ և կախված է մրցակցության մակարդակից, համարժեքության ցուցանիշները կարող են տարբերվել:
Շաբաթական բյուջեն մեծացնել կամ փոքրացնել կարելի է ցանկացած ժամանակ։ Դրա համար՝
Օրինակ՝
Ձեր շաբաթական բյուջեն 10 000 ռուբլի է։ Դուք գործարկել եք ավտոմատ ռազմավարությամբ արշավ չորեքշաբթի օրը և առաջխաղացման համար մինչև շաբաթ օրը ծախսել եք 2000 ռուբլի։ Մնացած բյուջեն մինչև երեքշաբթի օրը 8000 ռուբլի է։ Օրինակ՝ դուք կարող եք՝
Շաբաթական բյուջեն հաշվարկելիս պետք է հաշվի առնել.
Հաշվարկի օրինակ.
5% CR-ի դեպքում յուրաքանչյուր պատվերի համար անհրաժեշտ է 20 քլիք։
4 ապրանքների յուրաքանչյուրից 2 պատվեր ստանալու համար անհրաժեշտ է.
Սեղմումների քանակը × ապրանքի միջին դրույքաչափը× սպասվող պատվերների քանակը × ապրանքների քանակը = 20 × 10 × 2 × 4 × 7 = 11,200 ռուբլի շաբաթական բյուջե։
Կարող եք միացնել բյուջեի ավտոմատ բարձրացումը, որպեսզի շաբաթական բյուջեն սպառելուց հետո գովազդը չդադարի: Եթե բյուջեն ավարտվի, այն ավտոմատ կերպով կավելանա շաբաթական բյուջեից Ձեր նշած տոկոսով մինչև ժամանակաշրջանի ավարտը:
Ավտոմատ բարձրացումը կարող է ակտիվացվել 1 անգամ տվյալ ժամանակահատվածում:
Եթե շաբաթական բյուջեն սպառելու պահին պատվերներ չունեք կամ Գովազդային ծախսերի մասնաբաժինը / ԳԾՄ-ը հավասար է կամ գերազանցում է 100%-ը, ավտոմատ բարձրացումը չի ակտիվանա:
Կարող եք միացնել բյուջեի ավտոմատ բարձրացումը, արշավի ստեղծման և խմբագրման ժամանակ:
Ավտոմատ բարձրացումն անջատելու համար մուտքագրեք 0%:
Օրինակ 1
Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք`
Կիրակի օրը բյուջեն ավարտվել է, ավտոմատ բարձրացումը ակտիվացել է, և բյուջեն ավելացել է 10%-ով մինչև 7700 ռուբլի` ապրանքները շարունակել են գովազդվել:
Հաջորդ չորեքշաբթի սկսվել է նոր շաբաթվա ժամանակահատվածը, բյուջեն վերադարձել է սկզբնական արժեքին՝ 7000 ռուբլի, ավտոմատ բարձրացման տոկոսը պահպանվել է՝ 10%:
Օրինակ 2
Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք՝
Երկուշաբթի բյուջեն ավարտվել է, ավտոմատ բարձրացումը ակտիվացել է, և բյուջեն ավելացել է 10%-ով մինչև 8800 ռուբլի՝ ապրանքները շարունակել են գովազդվել:
Երեքշաբթի փոխել եք`
Հաջորդ չորեքշաբթի կմնան այն արժեքները, որոնք սահմանել եք վերջին անգամ՝ շաբաթական բյուջեն՝ 10 000 ռուբլի, ավտոմատ բարձրացումը՝ 20%:
Օրինակ 3
Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք`
Կիրակի օրը փոխել եք բյուջեն 10 000 ռուբլի և ավտոմատ բարձրացման տոկոսը` 20%: Երեքշաբթի բյուջեն ավարտվել է, ավտոմատ բարձրացումը ակտիվացել է, և բյուջեն ավելացել է 20%-ով մինչև 12 000 ռուբլի, ապրանքները շարունակել են գովազդվել:
Հաջորդ չորեքշաբթի կմնան այն արժեքները, որոնք սահմանել եք վերջին անգամ՝ շաբաթական բյուջեն՝ 10 000 ռուբլի, ավտոմատ բարձրացումը` 20%:
Դրույքաչափերի արժեքներին ինքնուրույն հետևելուց խուսափելու համար միացրե’ք ավտոմատ ռազմավարությունը։ Համակարգն ավտոմատ կերպով կսկսի փոխել դրույքաչափերը` կատեգորիաներում մրցակցությունը հաշվի առնելով այնպես, որ ապրանքները հնարավորինս հաճախ ցուցադրվեն շաբաթական բյուջեի սահմանում։
Ավտոմատ ռազմավարությունը հարմար է սկսնակ վաճառողներին և նրանց, ովքեր պատրաստ չեն հետևելու մրցակցության փոփոխություններին և պատվերների քանակին։
Ozon-ի 2023 թվականի տվյալներով՝ ավտոմատ ռազմավարությամբ արշավներում գովազդային ծախսերի մասնաբաժինը 22%-ով ավելի ցածր է, քան ձեռքով կառավարվող հայտերի արշավներում։
Նվազագույն բյուջե
Շաբաթական նվազագույն բյուջեն 3500 ռուբլի է:
Արշավների արդյունավետությանը կարելի է հետևել ավտոմատ ռազմավարությունը միացնելուց 3-4 օր հետո։ Ալգորիթմերին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ձեր ապրանքի համար հարմար դրույքաչափ ընտրի՝ հաշվի առնելով տեղադրման վայրը։ Ուստի առաջին օրերին բյուջեն միանգամից չի օգտագործվում։
Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») բաժնում բացե’ք արշավը։ Դուք կարող եք`
Դուք կարող եք դիտել առաջխաղացման վիճակագրությունը արշավի էջում, հաշվետվության մեջ կամ Аналитика продвижения («Առաջխաղացման վիճակագրություն»)ներդիրում:
Ավելին` «Առաջխաղացման վիճակագրություն» ներդիրի մասին
Продвижение → Трафареты («Առաջխաղացում → Տրաֆարետներ») բաժնում կարող եք տեսնել տվյալ ժամանակաշրջանի արշավի յուրաքանչյուր ապրանքի վիճակագրություն․
Առավել մանրամասն տեղեկատվություն` XLSX հաշվետվությունում:
Պատվերը կներառվի վիճակագրության մեջ, եթե գնորդն ձևակերպի այն հետևյալ սահմաններում՝
Պատվերը կցուցադրվի վիճակագրության մեջ միայն վճարումից հետո: Վիճակագրության մեջ հաշվի ենք առնում նաև հետվճարային պատվերները։ Եթե գնորդը վերադարձնի վճարովի պատվերը, այն դեռ կմնա վիճակագրության մեջ:
Օրինակ
Գնորդը անցել է Ձեր ապրանքի քարտը առաջարկություններում, այնուհետև դուրս է եկել հավելվածից: Երեք օր անց նորից գտել է այս ապրանքը և պատվեր կատարել ստանալուց հետո վճարումով: Եվս 15 օր հետո հաճախորդը ստացավ և վճարեց ապրանքը. այս պահից պատվերը կսկսի ցուցադրվել վիճակագրության մեջ:
Օգտագործե’ք նաև այլ գործիքներ առաջխաղացման համար։
Արշավի առաջխաղացման համար նախապես բյուջե նախատեսել անհրաժեշտ չէ։ Դուրս ենք գրում արշավի ծախսերը ամիսը մեկ անգամ։ Տրաֆարետների համար կարելի է վճարել բոնուսներով։ Բոլոր ծախսերը կարտացոլվեն`
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ո՞ր երկրից եք վաճառում
Выберите договор