Ապրանքանիշի առաջխաղացում

Եթե դուք ունեք պարտք, չեք կարող օգտագործել առաջխաղացման գործիքները։ Հասանելիությունն այդ գործիքներին կվերականգնենք, երբ ձեր հաշվեկշիռը դրական դառնա։

Ինչպե՞ս ստուգել հաշվեկշիռը

Կարող եք առաջխաղացնել ապրանքանիշը, որի ապրանքները վաճառում եք։ Այդպես ձեր ապրանքներն ավելի տեսանելի կլինեն գնորդների համար։

Մանրամասներ առաջխաղացման գործիքների մասին

Մանրամասներ առաջխաղացման արժեքների մասին

Գնորդներն ապրանքանիշի լոգոն կտեսնեն միայն այն ապրանքների վրա, որոնց համար միացված է ապրանքանիշի առաջխաղացումը: Լոգոն կցուցադրվի բրենդային ապրանքի լուսանկարի տակ՝ ապրանքի քարտում, որոնման մեջ, կատալոգում և ապրանքանիշի զտիչի ներսում:

Առաջխաղացման արժեքը

Եթե ապրանքանիշի ապրանքը, որը վաճառում եք, դառնա գովազդվող,Ozon-ը կուղարկի ծանուցում։ Ձեր ապրանքներն ավտոմատ կերպով կսկսեն գովազդվել։

Մանրամասներ առաջխաղացման արժեքների մասին

Եթե չեք ուզում գովազդել ձեր ապրանքանիշը, անջատեք այն Товары и цены → Бренды → Мои бренды («Ապրանքներ և գներ → Ապրանքանիշեր → իմ ապրանքանիշերը») բաժնում։

Մանրամասներ գովազդների անջատման մասին

Ապրանքների բեռնում և խմբագրում

Նոր ապրանքներ բեռնելուց հետո Ozon-ը ցույց կտա, թե արդրոք դրանց մեջ կան գովազդվող բրենդի ապրանքներ՝ դրանք կառանձնացվեն հատուկ նշանով ։ Նշանի վրա պահելով՝ հուշում կտեսնեք։

Առաջխաղացվող ապրանքանիշի ապրանքը մոդերացիայից հետո ավտոմատ կերպով կսկսի գովազդվել։ Առաջխաղացումը կարելի է կառավարել Товары и цены → Бренды → Мои бренды («Ապրանքներ և գներ → Ապրանքանիշեր → իմ ապրանքանիշերը») բաժնում։

Ապրանքը խմբագրելիսհուշում կտեսնեք, եթե ընտրեք գովազդվող ապրանքանիշը։

Ozon-ը կարող է պահանջել ապրանքանիշի փաստաթղթերը, որոնք կհաստատեն, որ դուք կարող եք վաճառել այդ ապրանքը։ Եթե չունեք փաստաթղթեր, մենք կթաքցնենք ապրանքները գնորդներից։ Այդ դեպքում գովազդի համար վճարված գումարը չի վերադարձվի։

Առաջխաղացման կառավարում

Անձնական հաշվում առաջխաղացման կառավարումը հասանելի կլինի, եթե ձեր դերը «Կառավարիչ» կամ «Ադմինիստրատոր» է։

Առաջխաղացումը կմիանա ավտոմատ կերպով, եթե դուք վաճառեք գովազդվող ապրանքանիշի ապրանք և 3 օրվա ընթացքում անվճար կլինի։

Ապրանքների գովազդն անջատելու համար անցե՛ք Товары и цены → Бренды → Мои бренды («Ապրանքներ և գներ → Ապրանքանիշեր → իմ ապրանքանիշերը») բաժինը և անհրաժեշտ ապրանքանիշի կողքին անջատե՛ք գովազդը։ Ozon-ը գովազդից կհեռացնի ապրանքները և կդադարեցնի միջնորդավճարի գանձումը։
Գովազդն անջատել հնարավոր է միայն այն միացնելուց 24 ժամ հետո։

Եթե դուք նորից ցանկանաք ապրանքն առաջխաղացնել, նորից միացրե՛ք գովազդ։ Այն կարող եք միացնել անջատելուց 24 ժամ հետո։

Լոգոն Ձեր ապրանքի լուսանկարի վրա ցույց տալու համար միացրեք «Показ логотипа на фото» («Լոգոյի ցուցադրում լուսանկարի վրա»):

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը