Շաբաթական բյուջե

Ինչ է շաբաթական բյուջեն

Շաբաթական բյուջեն գումար է, որով սահմանափակում եք արշավների ծախսերը 7 օրով: Եթե ծախսեք սահմանված բյուջեից քիչ,կգանձենք միայն փաատացի ծախսված գումարը:

Նվազագույն շաբաթական բյուջեն հաշվարկվում է արշավի ապրանքների քանակից՝ 2000 ռուբլի մեկ դիրքի համար:

Ինչպես է ծախսվում շաբաթական բյուջեն

Շաբաթական բյուջեի ժամանակահատվածի սկիզբը միշտ այն շաբաթվա օրն է, որում ստեղծվել է արշավը: Օրինակ, եթե չորեքշաբթի արշավ ստեղծեք, բյուջեն կծախսվի մինչև հաջորդ երեքշաբթին ներառյալ, իսկ հաջորդ չորեքշաբթվանից կսկսվի նոր յոթօրյա ժամկետ:

Օրական ծախսը կախված է ապրանքի պահանջարկից, բայց չի գերազանցում շաբաթական բյուջեի 25%-ը:

Եթե բյուջեն արագ է ծախսվում, քան 7 օրը, կդադարեցնենք առաջխաղացումը մինչև նոր շրջանի սկիզբը՝ շաբաթվա այն օրը, որի ժամանակ արշավը թողարկվել է: Որպեսզի չսպասեք հաջորդ շաբաթվան,կարող եք ավելացնել արշավի բյուջեն կամ կարգավորել ավտոմատ բարձրացումը: 

Երբեմն բյուջեն գերծախսվում է: Այս դեպքում մենք կկատարենք ճշգրտում շաբաթական ժամանակաշրջանի ավարտին. կվճարեք միայն այն գումարը, որը սահմանվել է արշավում: Կնշենք գերծախսը ապրանքների առաջխաղացման մասին հաշվետվության մեջ՝ Корректировка («Ճշգրտում») դաշտում «-» նշանով:

Ինչպե՞ս ներբեռնել հաշվետվությունը

Արշավի էջում կարելի է տեսնել՝

  • շաբաթական շրջանի սկզբի և ավարտի օրը, որի համար ծախսվում է բյուջեն,

  • անցած ժամանակահատվածի բյուջեի մնացորդը,

  • ավտոմատ բարձրացման տոկոսը:

Ինչպես հաշվարկել շաբաթական բյուջեն

Շաբաթական բյուջեի հաշվարկի ժամանակ պետք է հաշվի առնել՝

  • արշավի ապրանքների քանակը,

  • ապրանքի միջին դրույքը, որը սահմանել եք,

  • CTR՝ սեղմումների թվի միջին հարաբերակցությունը ցուցադրումների թվին,

  • CR՝ փոխարկումը պատվերի,

  • օրական պատվերների քանակը, որը սպասում եք ստանալ յուրաքանչյուր ապրանքի համար:

Հաշվարկի օրինակ՝

  • արշավի ապրանքների քանակը՝ 4,

  • միջին դրույքաչափ՝ սեղմման դիմաց 10 ռուբլի,

  • CR՝ 5%,

  • յուրաքանչյուր ապրանքի համար պատվերների սպասվող քանակ՝ օրական սկսած 2-ից:

CR 5%-ի դեպքում յուրաքանչյուր պատվերի համար պետք է 20 սեղմում:

Յուրաքանչյուր 4 ապրանքից 2 պատվեր ստանալու համար պետք է՝

Սեղմումների քանակ × ապրանքի միջին դրույք × ակնկալվող պատվերների քանակ × ապրանքների քանակ = 20 × 10 × 2 × 4 × 7 = 11 200 ռուբլի շաբաթական բյուջե:

Ինչպես է աշխատում բյուջեի ավտոմատ բարձրացումը

Բյուջեի ավտոմատ բարձրացումը տարբերակ է, որը որոշակի տոկոսով կբարձրացնի Ձեր բյուջեն, եթե սահմանված գումարը սպառվի շաբաթական ժամանակահատվածից շուտ: Այս եղանակով ապրանքները կգովազդվեն շարունակաբար և չեն կորցնի իրենց դիրքը որոնման արդյունքներում:

Ավտոմատ բարձրացումը կարելի է կարգավորվել արշավ ստեղծելիս կամ խմբագրելիս: Այն ակտիվանում է միայն շաբաթական մեկ անգամ, իսկ երբ նոր ժամանակահատված է սկսվում, բյուջեն վերադառնում է այն արժեքի, որը սահմանել եք արշավում: Եթե բյուջեն ծախսելու պահին չկային պատվերներ, կամ գովազդի ծախսերի մասնաբաժինը ավելի քան 100% է, ավտոմատ բարձրացումը չի գործի:

Ինչպես տեսնել բյուջեի համապատասխանությունը

«Достаточность» («Համապատասխանություն») ցուցանիշը հասանելի է միայն Средняя стоимость клика («Սեղմման միջին արժեք») դրույքների կառավարման ռազմավարությամբ արշավների համար:

Արշավի էջի բյուջեի դիմաց ցույց կտանք, արդյո՞ք բավարար է բյուջեն արշավի համար՝

  • մինչև 79%՝ ապրանքները մասնակցում են ոչ բոլոր աճուրդներում, այսինքն՝ չեն ստանում ցուցադրումներ և սեղմումներ: Ավելացրեք բյուջեն,

  • 80-ից մինչև 99%՝ բյուջեի գումարը բավարար է՝ ապրանքները մասնակցում են աճուրդների մեծամասնությանը և ձեռք են բերում ամբողջ հասանելի շարժը,

  • 100%՝ բյուջեն ամբողջությամբ ծածկում է հասանելի շարժը: Բայց այսպիսի տոկոս կարող է նաև լինել, եթե ապրանքները ցածր դրույք ունեն կամ ապրանքների քարտերը ոչ բավարար չափով են գրավիչ: Եթե արշավը օրական չի ծախսում շաբաթական բյուջեի գոնե 15%-ը, ստուգեք, թե ինչու է այդպես՝ հնարավոր է, որ դրույքները պետք է բարձրացնել կամ աշխատել ապրանքի քարտի ձևակերպման վրա:

Ինչպե՞ս ենք հաշվարկում ցուցանիշը՝ համեմատում ենք բյուջեն, որ արշավը կարող է մեկ օրվա ընթացքում ծախսել՝ շարժի ծավալի հետ, որը հասանելի է նրան: Ցուցանիշը վերահաշվում ենք օրական մեկ անգամ, ուստի տվյալները, կախված մրցակցությունից, կարող են տարբեր լինել:

Եթե արշավը նոր է կամ վերջերս է միացվել, «Достаточность» («Համապատասխանությունը») անմիջապես չի ցուցադրվի, ցուցանիշը հաշվարկելու համար ամբողջ տվյալներ հավաքելու դիմաց որոշ ժամանակ է պահանջվում:

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը