Խմբագրել և անջատել արշավը

Որպեսզի տեսնեք, թե ինչպիսի փոփոխություններ եք արել արշավում, անցեք Оплата за клик → Дополнительно → История изменений («Սեղմման դիմաց վճարում → Լրացուցիչ → Փոփոխությունների պատմություն») էջ:

Փոփոխել արշավի բյուջեն

  1. Անցեք Продвижение → Оплата за клик («Առաջխաղացում → Սեղմման դիմաց վճարում») էջ և բացեք անհրաժեշտ արշավը:

  2. Бюджет («Բյուջե») բլոկում սեղմեք :

  1. Недельный бюджет («Շաբաթական բյուջե») դաշտում նշեք այլ արժեք և սեղմեք Применить («Կիրառել»)։ Կթարմացնենք տվյալները 10 րոպեի ընթացքում։

Փոփոխել բյուջեի ավտոմատ բարձրացման տոկոսը

  1. Անցեք Продвижение → Оплата за клик («Առաջխաղացում → Սեղմման դիմաց վճարում») էջ և բացեք անհրաժեշտ արշավը։

  2. Бюджет («Բյուջե») բլոկում սեղմեք ։

  3. Автоподнятие («Ավտոմատ բարձրացում») դաշտում նշեք 10-ից մինչև 50% կամ 0% արժեք՝ որպեսզի այն չաշխատի։ Աջ կողմում մենք կցույց տանք, թե ինչպիսին կլինի բյուջեն՝ հաշվի առնելով սահմանված ավտոմատ բարձրացումը։

  4. Սեղմեք Применить («Կիրառել»)։ Եթե ավտոմատ բարձրացումն այդ ժամանակահատվածում արդեն աշխատել է, ապա նոր արժեք կկիրառենք միայն հաջորդ ժամանակահատվածում։

Որպեսզի տեսնեք, թե երբ է աշխատել ավտոմատ բարձրացումն արշավում, բացեք Продвижение → Оплата за клик («Առաջխաղացում → Սեղմման դիմաց վճարում»), սեղմեք Ещё → История изменений («Ավելին → Փոփոխությունների պատմություն») և ընտրեք իրադարձության տեսակը՝ Изменение недельного бюджета («Շաբաթական բյուջեի փոփոխություն»)։

Օրինակ 1

Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք՝

  • շաբաթական բյուջե՝ 14 000 ռուբլի,
  • ավտոմատ բարձրացման տոկոսը՝ 10%։

Կիրակի օրը բյուջեն սպառվեց, ուստի մենք ավտոմատ կերպով միացրինք ավտոմատ բարձրացումը և բյուջեն 10%-ով ավելացրինք մինչև 15 400 ռուբլի՝ ապրանքները շարունակեցին գովազդվել։ Հաջորդ չորեքշաբթի սկսվեց նոր շաբաթական ժամանակահատված, և մենք բյուջեն վերադարձինք սկզբնական արժեքին՝ 14 000 ռուբլի, ավտոմատ բարձրացման տոկոսը նույնպես պահպանեցինք՝ 10%։

Օրինակ 2

Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք՝

  • շաբաթական բյուջե՝ 14 000 ռուբլի,
  • ավտոմատ բարձրացման տոկոսը՝ 10%:

Երկուշաբթի օրը բյուջեն սպառվեց, ուստի մենք ավտոմատ կերպով միացրինք ավտոմատ բարձրացումը և բյուջեն 10%-ով ավելացրինք մինչև 15 400 ռուբլի՝ ապրանքները շարունակեցին գովազդվել։

Եթեքշաբթի օրը Դուք փոփոխեցիք՝

  • շաբաթական բյուջեն՝ 16 000 ռուբլի՝ նոր արժեքը կսկսի գործել միանգամից,
  • ավտոմատ բարձրացման տոկոսը՝ 20%՝ կկիրառենք այն միայն հաջորդ ժամանակահատվածում, քանի որ ավտոմատ բարձրացումը այդ ժամանակահատվածում արդեն աշխատել է։

Հաջորդ չորեքշաբթի արժեքները կմնան նրանք, որոնք սահմանել էիք վերջին անգամ՝ շաբաթական բյուջեն՝ 16 000 ռուբլի, ավտոմատ բարձրացումը՝ 20%։

Օրինակ 3

Դուք ստեղծել եք արշավ չորեքշաբթի և սահմանել եք՝

  • շաբաթական բյուջե՝ 14 000 ռուբլի,
  • ավտոմատ բարձրացման տոկոսը՝ 10%:

Կիրակի օրը փոխել եք բյուջեն 16 000 ռուբլի և ավտոմատ բարձրացման տոկոսը՝ 20%։ Երեքշաբթի բյուջեն սպառվեց, ուստի մենք ավտոմատ կերպով միացրինք ավտոմատ բարձրացման տոկոսը՝ 20% և ավելացրինք բյուջեն մինչև 19 200 ռուբլի՝ ապրանքները շարունակեցին գովազդվել։ Հաջորդ չորեքշաբթի կմնան այն արժեքները, որոնք սահմանել եք վերջին անգամ՝ շաբաթական բյուջեն՝ 16 000 ռուբլի, ավտոմատ բարձրացումը՝ 20%։

Փոփոխել դրույքը

Դրույքը փոխել կարելի է միայն Средняя стоимость клика («Սեղմման միջին արժեքը») ռազմավարությամբ արշավներում:

  1. Անցեք Продвижение → Оплата за клик («Առաջխաղացում → Սեղմման դիմաց վճարում») էջ և բացեք արշավը:

  2. Փոփոխեք անհրաժեշտ ապրանքի արժեքը Ваша ставка («Ձեր դրույքաչափը») սյունակում:

  3. Որպեսզի ապրանքների համար նշանակեք ընդհանուր դրույքաչափ, ընտրեք դրանք և սեղմեք Назначить ставку («Նշանակել դրույքաչափ») էկրանի ներքևի մասում:

Նոր արժեքներով ապրանքները կսկսեն մասնակցել աճուրդին փոփոխման պահից 3 ժամվա ընթացքում:

Փոփոխել դրույքների կառավարման ռազմավարությունները

  1. Անցեք Продвижение → Оплата за клик («Առաջխաղացում → Սեղմման դիմաց վճարում») էջ և բացեք արշավը:

  2. Бюджет («Բյուջե») բլոկում սեղմեք :

  3. Ընտրեք դրույքների կառավարման անհրաժեշտ ռազմավարությունը և սեղմեք Применить («Կիրառել»):

Ավելացնել ապրանքներ

  1. Անցեք Продвижение → Оплата за клик («Առաջխաղացում → Սեղմման դիմաց վճարում») էջ և բացեք արշավը:

  2. Սեղմեք Добавить товары («Ավելացնել ապրանքներ»):

  3. Անհրաժեշտ ապրանքները նշեք նշաններով և սեղմեք Добавить товары («Ավելացնել ապրանքներ»):

Ջնջել ապրանքները

  1. Անցեք Продвижение → Оплата за клик («Առաջխաղացում → Սեղմման դիմաց վճարում») էջ և բացեք արշավը:

  2. Ջնջելու համար՝

    • ապրանքը արշավից՝ սեղմեք անհրաժեշտ տողում,

    • մի քանի ապրանքներ՝ նշեք դրանք նշաններով և սեղմեք Удалить («Ջնջել») էկրանի ներքևի մասում:

Անջատել արշավը

  1. Անցեք Продвижение → Оплата за клик («Առաջխաղացում → Սեղմման դիմաց վճարում») էջ:

  2. Անջատեք արշավը ցանկացած եղանակներից մեկով՝

    • արշավների ցանկում՝ գտեք անհրաժեշտը և սեղմեք Выключить («Անջատել»),

    • արշավի էջում՝ փոխեք անջատիչը ոչ ակտիվ դիրքի:

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը