Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ozon-ի որոնումը ապրանքների հավաքագրման և տեսակավորման համակարգ է։
Որոնումը վաճառողներից հավաքում է խոստումնալից ապրանքները և գնորդների ուշադրությունն ուղղում նրանց միջև։
Ozon-ը որոշում է խոստումնալից ապրանքները՝ հիմնվելով ապրանքի գնի, որակի և առաքման արագության վրա։ Այդ ցուցանիշները գնորդների օգտին փոխելով՝ վաճառողները կարող են ազդել իրենց ապրանքների դիրքավորման վրա։
Բարձր դիրքերում գտնվող ապրանքներն ավելի հաճախ են դիտում և գնում:
Ինչպե՞ս բարձացնել ապրանքի դիրքը որոնման արդյունքներում
Որոնման աշխատանքի գլխավոր սկզբունքներն են՝
Երբ գնորդն Ozon-ում ուղարկում է որոնման հարցում, այն անցնում է մի քանի փուլեր:
Ապրանքներ ընտրելուց առաջ որոնման համակարգը վերափոխում է հարցումը՝ ավելացնում է հոմանիշներ, միանման տեսք է տալիս և բացառում շաղկապներն ու նախդիրները։ Օրինակ՝ «Շինարար Ջոնսոնի զմրուխտե նավ» և «Շինարար Ջոնսոնի զմրուխտե նավեր» հարցումները կբերեն որոնման նույն արդյունքներին:
Այնուհետև համակարգը հարցման բառերը որոնում է ապրանքների ատրիբուտներում՝
Համակարգը հարցման բառերը չի որոնում խանութի անվան, ապրանքների մասին կարծիքների և հարցերի մեջ:
Լրացրեք ապրանքի հատկանիշները՝ որքան մանրամասն է այն նկարագրված, այնքան մեծ է հավանականությունը, որ գնորդը կտեսնի այն որոնման արդյունքներում։
Համակարգն ընտրում է ամենախոստումնալի ապրանքները՝ հաշվի առնելով՝
Բոլոր ապրանքները ստանում են բազային համապատասխանության գնահատական։
Ամենաբարձր գնահատականներ ունեցող մի քանի հազար ապրանքներ անցնում են հաջորդ փուլ:
Որոնման համակարգը մեքենայացված ուսուցման մոդելի օգնությամբ գնահատում է գնորդների կողմից ապրանքներ գնելու հավանականությունը։ Մոդելը սովորում է անցյալում գնորդների վարքագծի վրա և կառուցում է գործոնների միջև օրինաչափություններ։ Գործոնը թիվ է, որը բնութագրում է ապրանքը, օրինակ՝ առաքման արագությունը կամ գինը։
Համակարգը հաշվարկում է յուրաքանչյուր ապրանքի գործոնները, համադրում դրանք նախկինում գնորդների վարքագծի հետ և գնահատում գնման հավանականությունը։ Օրինակ, եթե գնորդներն ընտրում են ավելի շատ կարծիքներ ունեցող ապրանքներ, ապա որքան շատ են կարծիքները, այնքան բարձր է գնման հավանականությունը։
Նույն ապրանքը կարող է ունենալ գնման տարբեր հավանականություններ տարբեր հարցումների, տարածաշրջանների և գնորդների համար:
Բազմաթիվ գործոններ կառուցվում են գնորդների վարքագծի վրա հիմնվելով: Օրինակ, պատվերներ ձևակերպելը, ապրանքներ դիտելը կամ զամբյուղ ավելացնելը։ Վաճառողները նույնպես կարող են ազդել որոնման արդյունքներում ապրանքի դիրքի վրա՝ փոխելով որոշ գործոնների արժեքները։
Տարբեր գործոններ տարբեր կանխատեսելի ուժ ունեն և տարբեր կերպ են ազդում գնման հավանակության վրա:
Հիմնական խմբերը՝
| Անվանում | Նկարագրություն | Ազդեցություն դասակարգման վրա |
|---|---|---|
| Տեքստի համապատասխանություն | Հատկանիշներ, որոնք բնութագրում են ապրանքի ատրիբուտների տեքստային մոտիկությունը: | 20–40% |
| Ապրանքի վաճառք | Հատկանիշներ, որոնք հաշվարկվում են անցյալում վաճառված ապրանքների հիման վրա: Օրինակ՝ ապրանքի փոխակերպումը գնման և այդ ապրանքի պատվերների քանակը որոշակի ժամանակահատվածում: | 15–25% |
| Հարցման տարածվածություն | Հատկանիշներ, որոնք բնութագրում են գնորդի և ապրանքի փոխազդեցությունը: Օրինակ՝ ապրանքի դիտումները, այն զամբյուղում և ֆավորիտներում ավելացնելը: | 10–15% |
| Անհատականացում | Որոնման համակարգի արդյունքների կապը կոնկրետ գնորդի հետ՝ հաշվի առնելով նրա գնման առանձնահատկությունները, առաջնահերթությունները, հետաքրքրությունները և այլ պարամետրեր։ | 10–15% |
| Գին | Հատկանիշներ, որոնք վերաբերում են ապրանքի գնին: Օրինակ՝ ապրանքի գինը, որոշակի ժամանակահատվածում գնի փոփոխությունը, գնի և հարցվող ապրանքների միջին գնի հարաբերակցությունը: | 5–15% |
| Առաքում | Հատկանիշներ, որոնք բնութագրում են առաքման արագությունը: | 5–15% |
| Կարծիքներ | Հատկանիշներ, որոնք հաշվարկվում են ապրանքի վարկանիշից։ Օրինակ՝ հենց ապրանքի վարկանիշը և ապրանքի կարծիքների քանակը։ | 5–10% |
Գործոնների ազդեցությունը դինամիկ կերպով կախված է կոնտեքստից։ Օրինակ՝ «սմարթֆոն» տեսակի ընդլայնված հարցումների դեպքում որոնումը կընտրի տարբեր գնային սեգմենտների սմարթֆոններ՝ մեծ կշիռ կունենան գնի հետ կապված գործոնները: Եթե հարցման մեջ նշված է սմարթֆոնի կոնկրետ մոդել, ապա կարծիքները շատ կարևոր են: Եթե հարցումը հեռավոր տարածաշրջանից է, ավելի կարևոր կլինեն առաքման հետ կապված գործոնները։
Համակարգը յուրաքանչյուր ապրանքին տալիս է 0-ից 1 գնահատական։ Որքան գնահատականը մոտ է մեկին, այնքան բարձր է ապրանքի դիրքը որոնման արդյունքներում և ավելի մեծ է դրա գնման հավանականությունը։
Այս փուլում 0-ից 1 վարկանիշով դասակարգված ապրանքների վրա կիրառվում են աճող գործակիցներ՝ բուսթինգներ:
Ozon-ում բուսթինգի տեսակներն են՝
Пример («Օրինակ»)
Որոնման երեք փուլերն անցնելուց հետո «կապույտ պորտֆել» ապրանքը ստանում է 0.811 գնահատական։ Եթե այս ապրանքը շահավետ գնային ինդեքսով է,ապա կկիրառվի բուսթինգ,օրինակ, 1.1։ Այս դեպքում ապրանքի վերջնական գնահատականը կլինի 0.811 × 1.1 = 0.892։ Եթե ապրանքը համապատասխանում է մի քանի բուսթինգների պայմաններին, բուսթինգների գործոնները գումարվում են։
Արդյունքում ստանում ենք ապրանքի օրգանական համապատասխանության գնահատական:
Որոնման համակարգի դիրքի վրա ազդում է նաև վճարովի առաջխաղացումը: Յուրաքանչյուր ապրանքին վերջնական գնահատական ենք տալիս հետևյալ բանաձևով՝
Վերջնական գնահատական = Օրգանական կշիռ × Օրգանական գնահատական + Առաջխաղացման կշիռ × Առաջխաղացման գնահատական
Բանաձևի փոփոխականները՝
Եթե ապրանքը չի մասնակցում վճարովի առաջխաղացմանը, ապա այդ ապրանքի առաջխաղացման միավորը հավասար է զրոյի:
Դրանից հետո ապրանքները տեսակավորում ենք վերջնական գնահատականի նվազման կարգով։
Օգտագործե՛ք առաջխաղացման գործիքներ: Продвижение («Առաջխաղացում») բաժնում ընտրեք անհրաժեշտ գործիքը:
Կրճատեք Ձեր ապրանքների առաքման ժամանակը։ Առաքման միջին ժամանակը կախված է առաքման կլաստերից՝ որքան մոտ է ապրանքը գնորդին, այնքան արագ է առաքումը։ Սա ապրանքն ավելի գրավիչ է դարձնում և բարելավում ապրանքի առաջխաղացումը որոնման արդյունքներում:
Հավաքեք գնորդների կարծիքները։ Որքան բարձր է ապրանքի վարկանիշը և շատ են կարծիքները, այնքան բարձր է ապրանքը որոնման արդյունքներում: Դուք կարող եք գնորդներին միավորներ առաջարկել Ձեր ապրանքի համար կարծիքների դիմաց: Ձեր անձնական հաշվում անցե՛ք Продвижение → Отзывы за баллы («Առաջխաղացում → Կարծիքներ միավորների դիմաց») բաժին՝ գործիքը միացնելու համար:
Ամբողջությամբ լրացրեք ապրանքների ատրիբուտները: Որքան շատ լինի տեղեկատվություն ապրանքի մասին,այնքան հեշտությամբ գնորդները կգտնեն այն: Ապրանքների մասին տեղեկատվությունը խմբագրելու համար անցե՛ք Товары («Ապրանքներ») բաժին կամ միանգամից փոփոխեք մի քանի ապրանքների մասին տեղեկատվությունը XLS ձևանմուշի միջոցով։
Ավելի շատ վաճառքներ և դիտումներ բերող որոնման հարցումները տեսնելու համար օգտագործե՛ք «Իմ ապրանքի հարցումները» գործիքը։
Իմացե՛ք ավելին հարցումների վերլուծության մասին
Նոր ապրանքները որոնման արդյունքներում հայտնվում են մի քանի րոպեների ընթացքում:
Եթե 20 րոպե անց ապրանքը չհայտնվի որոնման համակարգում՝
Ապրանքը որոնման արդյունքներում կարող է չհայտնվել,եթե այն տևական ժամանակ ունեցել է դիտումների և վաճառքի ցածր ցուցանիշներ։ Այդպես համակարգը գնորդների համար պահպանում է որոնման արդյունքների բարձր համպատասխանությունը։ Ապրանքը մնում է հասանելի ուղիղ հղման միջոցով և ցուցադրվում է առաջարկություններում։ Որոնման արդյունքներում ապրանքի տեսանելիությունը բարձրացնելու համար՝
Որոնման համակարգը կարող է պարունակել հարյուրավոր ապրանքներ, և Ձեր ապրանքը կարող է գտնվել այդ ցանկի ցանկացած վայրում:
«Որտե՞ղ է ապրանքը որոնման համակարգում» գործիքի օգնությամբ կարող եք պարզել, թե գնորդները որ հարցման միջոցով են գտնում ապրանքը:
Իմացե՛ք ավելին «Որտե՞ղ է ապրանքը որոնման համակարգում» գործիքի մասին
«Ի՞նչն է ազդում որոնման համակարգում տեղի վրա» գործիքի օգնությամբ կարող եք հասկանալ, թե ինչու է ապրանքը զբաղեցնում կոնկրետ դիրք որոնման համակարգում:
Իմացե՛ք ավելին «Ի՞նչն է ազդում որոնման համակարգում տեղի վրա» գործիքի մասին
Բոտերը դիտում են ապրանքները, բայց չեն գնում դրանք՝ այդպիսով վատթարացնելով վարքային մետրիկաները: Համակարգը կարող է անհետաքրքիր համարել մեծ թվով դիտումներ և առանց պատվերի ապրանքը։ Այդ ժամանակ ապրանքի քարտը որոնման արդյունքներում կտեղափոխվի ավելի ցածր դիրք։
Օգտագործե՛ք ապրանքների առաջխաղացման գործիքներ՝ քարտերի ընդգրկվածությունը բարձրացնելու համար:
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Выберите договор
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню