Տեսնել վիճակագրությունը
Դուք կարող եք տեսնել գովազդի վիճակագրությունը արշավի էջում, հաշվետվության մեջ կամ Аналитика продвижения («Առաջխաղացման վիճակագրություն») ներդիրում:
Ավելին՝ «Առաջխաղացման վիճակագրություն» ներդիրի մասին
Продвижение → Вывод в топ («Առաջխաղացում → Ելք դեպի առաջատար շարքեր») բաժնում կարող եք տեսնել արշավում յուրաքանչյուր ապրանքի կամ ապրանքի կատեգորիայի ժամանակահատվածի վիճակագրությունը․
- Заказы («Պատվերներ»)՝ առաջխաղացվող ապրանքի քարտի վրա սեղմելուց հետո 10 օրվա ընթացքում գնորդների կողմից պատվիրված ապրանքների քանակը:
- Расход («Ծախս»)՝ ապրանքի առաջաղացման ծախսերը և ապրանքի ծախսերի տոկոսն ամբողջ արշավի ընդհանուր ծախսերից։
- Показы («Ցուցադրումներ»)՝ ապրանքի ցուցադրումների քանակը «Ելք դեպի առաջատար շարքեր» բոլոր տեղակայման հատվածներում։
- Клики («Քլիքներ»)՝ ապրանքի քարտին անցումների քանակը։
- CTR՝ քլիքների և ցուցադրումների քանակի հարաբերակցությունը։
- ДРР («Գովազդի ծախսերի մասնաբաժինը/ ԳԾՄ»)՝ գովազդի ծախսի մասնաբաժինը վաճառված ապրանքների արժեքով:
- Стоимость клика («Քլիքի արժեքը»)՝ մեկ քլիքի միջին արժեքը, հաշվարկվում է բանաձևով՝ ապրանքի ծախս ÷ ընտրված ժամանակահատվածի համար ապրանքի վրա քլիքների քանակ:
- В корзину («Զամբյուղում»)՝ մեկնարկած գովազդով ապրանքը զամբյուղում ավելացնելու քանակը։
- Дата добавления («Ավելացման ամսաթիվը»)՝ այն ամսաթիվը, երբ ավելացրել եք ապրանքը արշավին։
Ավելի մանրամասն տվյալներ XLSX հաշվետվությունում։
Ծախսերի և ցուցադրությունների հաշվետվությունը կարելի է տեսնել արշավի անվան տակ գտնվող վահանակում:
Հաշվետվությունը ներբեռնելու համար.
-
Արշավի էջում սեղմեք Скачать отчёт («Ներբեռնել հաշվետվությունը»)։
-
Ընտրեք տվյալների խմբավորման ժամանակաշրջանը և եղանակը՝ ըստ օրվա, շաբաթվա կամ ամսվա։
-
Սեղմեք Сформировать («Ձևակերպել»):
-
Սեղմեք
․ կբացվի Готовые отчёты («Պատրաստ հաշվետվություններ») բաժինը։
Այնտեղ պահվում են պատրաստ հաշվետվությունները, որոնց համար դուք դիմել եք վերջին 24 ժամվա ընթացքում։
-
Սեղմե՛ք ֆայլի վրա։
Հաշվետվության տվյալները.
- SKU и название товара («SKU և ապրանքի անվանումը»)։
- Цена товара («Ապրանքի գինը»)՝ ապրանքի արժեքը հաշվետվության ստեղծման պահին։
- Показы («Ցուցադրումներ»)՝ որոնման, կատեգորիաների և քարտերի մեջ ապրանքի ցուցադրումների ընդհանուր թիվը։
- Клики («Քլիքներ»)՝ առաջխաղացմանը մասնակցող ապրանքի քարտին անցումների ընդհանուր թիվը։
- CTR՝ քլիքների և ցուցադրումների քանակի հարաբերակցությունը։
- Стоимость клика («Քլիքի արժեքը»)՝ մեկ քլիքի միջին արժեքը, հաշվարկվում է բանաձևով՝ ապրանքի ծախս ÷ ընտրված ժամանակահատվածի համար ապրանքի վրա քլիքների քանակ:
- Заказы («Պատվերներ»)՝ առաջխաղացվող ապրանքի քարտը դիտելուց հետո 10 օրվա ընթացքում գնորդների կողմից պատվիրված ապրանքների քանակը։
- Заказы модели («Մոդելի պատվերներ»)՝ ապրանքի այլ տարբերակի պատվերներն առաջխացավող ապրանքի քարտը դիտելուց հետո 10 օրվա ընթացքում։ Օրինակ՝ օգտատերն անցել է 42 չափսի զգեստի հղմանը, բայց գնել է 44 չափսի զգեստ։
- Выручка («Եկամուտ»)՝ արշավում կոնկրետ ապրանքի բոլոր պատվերների արժեքը։
- Выручка с заказов модели («Մոդելի պատվերներից ստացված եկամուտ»)՝ որոշակի տարբերակի կամ մոդելի ապրանքի բոլոր պատվերների արժեքը։
Եթե ձեր արշավին ավելացրել եք կապույտ զգեստ 1000 ռուբլի արժողությամբ, իսկ գնորդները ձեզնից ձեռք են բերել 10 նման զգեստներ այլ գույնի, ապա Выручка («Հասույթ») դաշտում կտեսնեք 0, իսկ Выручка с заказов модели («Մոդելի պատվերներից ստացված հասույթ») դաշտում՝ 10000 ռուբլի։ Առանձին ապրանքի շահույթը գնահատելու համար ընդհանրացրեք Выручка («Հասույթ») և Выручка с заказов модели («Մոդելի պատվերներից ստացված հասույթ») դաշտերի արժեքները:
Եկամուտը հաշվարկելիս հաշվի է առնվում այն գինը, որով գնորդը ձեռք է բերել ապրանքը։ Այն կարող է ավելի ցածր լինել, քան ձեր սահմանած գինը, եթե գնորդն ապրանքը գնել է ակցիայի միջոցով կամ օգտագործել միավորներ վճարելու համար։
Ի՞նչ պատվերներ ենք հաշվի առնում վիճակագրության մեջ
Պատվերը կներառվի վիճակագրության մեջ, եթե գնորդը ձևակերպի այն հետևյալ սահմաններում՝
- առաջխաղացման դիրքում ապրանքի քարտի վրա սեղմելուց 10 օր հետո,
- առաջադրված դիրքում ապրանքը զամբյուղին կամ ընտրյալներին ավելացնելուց 30 օր հետո:
Պատվերը կցուցադրվի վիճակագրության մեջ միայն վճարումից հետո: Վիճակագրության մեջ հաշվի ենք առնում նաև հետվճարային պատվերները։
Եթե գնորդը վերադարձնի վճարովի պատվերը, այն դեռ կմնա վիճակագրության մեջ:
Օրինակ
Գնորդը անցել է Ձեր ապրանքի քարտը առաջարկություններում, այնուհետև դուրս է եկել հավելվածից: 3 օր անց նորից գտել է այս ապրանքը և պատվեր կատարել ստանալուց հետո վճարումով: Եվս 15 օր հետո հաճախորդը ստացավ և վճարեց ապրանքը. այս պահից պատվերը կսկսի ցուցադրվել վիճակագրության մեջ:
Տեսնել հաշվետվությունը ըստ հատուկ տեղադրման մեջ որոնման հարցումների
Արշավի էջում սեղմեք Скачать отчёт → Отчёт по поисковым запросам («Ներբեռնել հաշվետվություն → Հաշվետվություն ըստ որոնման հարցումների»)։ Դրա մեջ ցույց կտանք՝
- որոնման հարցումները, որոնցով գնորդը տեսել է ապրանքի քարտը և սեղմել է դրա վրա,
- սեղմումների թվի հարաբերակցությունը ցուցադրումների թվի համեմատ։