Ելք դեպի առաջատար շարքերի դրույքաչափ

Ապրանքի դրույքաչափը #

Դրույքաչափը շաբաթական բյուջեի շրջանակում եղած գումարն է, որը սահմանում եք ապրանքի յուրաքանչյուր սեղմման համար:

Նվազագույն դրույքաչափը կախված է ապրանքի կատեգորիայից և դրա գնից՝ առանց զեղչերի: Եթե ​բարձրացնեք ապրանքի գինը, և այն տեղափոխվի հաջորդ գների սեգմենտ, նվազագույն դրույքաչափը նույնպես կբարձրանա: Եթե ​​ապրանքի վրա սահմանված է նվազագույնից ցածր դրույքաչափ, մենք այն ավտոմատ կերպով կբարձրացնենք նոր նվազագույնի:

Ապրանքների առաջխաղացման համար նվազագույն դրույքաչափեր (XLSX)

Օրինակ

Դուք գովազդում եք «Փափուկ կահույք» կատեգորիայի ապրանքը՝ 2300 ռուբլի արժողությամբ, նվազագույնը 8 ռուբլի դրույքաչափով: Դուք որոշում եք ապրանքի գինը բարձրացնել մինչև 2800 ռուբլի, և այն տեղափոխվում է գների հաջորդ սեգմենտ: Ապրանքի դրույքաչափը կբարձրանա մինչև 9 ռուբլի, սա նոր սեգմենտի համար նվազագույն արժեքն է:

Եթե ​​իջեցնեք ապրանքի գինը և այն վերադառնա ավելի ցածր գների սեգմենտ, մենք չենք իջեցնի Ձեր դրույքաչափը, քանի որ այն արդեն բարձր է կամ հավասար է նոր նվազագույնին:

Փոփոխել ապրանքի դրույքաչափերը #

Եթե ​​ձեզ մոտ միացված է ավտոմատ ռազմավարությունը, դուք չեք կարողանա փոփոխել դրույքաչափերը: Դրանք տեղադրվում և ճշգրտվում են ավտոմատ կերպով յուրաքանչյուր որոնման հարցման համար, որպեսզի ապրանքն ստանա ավելի շատ քլիքներ:

Արշավին ապրանքներ ավելացնելուց հետո նրանց համար ավտոմատ կերպով նշանակվում են մրցակցային դրույքաչափեր: Դուք կարող եք դրանք փոխել ցանկացած ժամանակ։

Մրցակցային դրույքաչափը հաշվարկում ենք երկու եղանակով։

  1. Նայում ենք, թե ընտրված կատեգորիայի բոլոր վաճառողների ապրանքները քանի՞ անգամ են մասնակցել աճուրդներին, քանի՞ ցուցադրություն են ստացել գովազդից, և որքա՞ն է եղել միջին դրույքաչափըը 1 օրվա համար:
  2. Այս տվյալների հիման վրա կառուցում ենք գրաֆիկ. այն ցույց է տալիս, թե ինչպես է դրույքաչափը ազդում աճուրդում հաղթելու հնարավորության վրա:
  3. Գրաֆիկի վրա գտնում ենք այն դրույքաչափը, որով ապրանքի ցուցադրման հավանականությունը հավասար է 50%: Սա հենց մրցակցային դրույքաչափն է:

Ավելին՝ դրույքաչափերի մասին

Դրույքաչափը փոխելու համար անցեք Продвижение → Вывод в топ («Առաջխաղացում → Ելք դեպի առաջատար շարքեր») և բացեք արշավը։ Դույքաչափը փոխել՝

  • մեկ ապրանքի համար՝ լրացրե՛ք դաշտը Ставка («Դրույքաչափ») սյունակում,
  • միանգամից մի քանի ապրանքների համար՝ ընտրե՛ք դրանք, սեղմե՛ք Назначить ставку («Սահմանել դրույքաչափը») և նշեք արժեքը:

Ինչպե՞ս ընտրել բյուջեն

Դրույքաչափերի կառավարման ռազմավարությունները #

Մեկ քլիքի միջին արժեքը #

Դուք սահմանում եք միջին դրույքաչափ, որը պատրաստ եք վճարել մեկ քլիքի համար: Ալգորիթմն ընտրում է աճուրդի համար դրույքաչափը` հաշվի առնելով մրցակցության մակարդակը և այն, որ մեկ քլիքի միջին արժեքը պահպանի Ձեր արժեքի մակարդակին հավասար։ Սա թույլ կտա ապրանքին բաց չթողնել որոնման արդյունքների առաջին 12 դիրքերում հայտնվելու հնարավորությունը, եթե դրա համար պահանջվում է ավելի բարձր դրույքաչափ, քան Դուք եք սահմանել: Եթե ​​ավելի ցածր գումարը բավարար լինի աճուրդում հաղթելու համար, մենք ավտոմատ կերպով կնվազեցնենք դրույքաչափը, որպեսզի գերվճար չտաք:

Ալգորիթմին ժամանակ է պետք՝ սովորելու հարմարվել մրցակցության մակարդակին և ընտրել աճուրդի համար օպտիմալ դրույքաչափեր: Ապրանքի առաջխաղացման հենց սկզբում մեկ քլիքի միջին արժեքը կարող է տարբերվել Ձեր սահմանածից:

Երբ ապրանքը ստանում է 50 քլիք, Ձեր դրույքաչափի և մեկ քլիքով միջին արժեքի տարբերությունը կլինի ոչ ավելի, քան 10%: Ուսումնական գործընթացի վերսկսումից խուսափելու համար ավելի քիչ փոխեք դրույքաչափը և մի՛ դադարեցրեք արշավը 2 օրից ավելի:

Օրինակ

Դուք նշել եք դրույքաչափը 10 ռուբլի։ Համակարգի ուսուցման ժամանակահատվածում որոշ քլիքների արժեքը տատանվում է 7,5-ից մինչև 30 ռուբլի: Հենց որ ապրանքը ստանա առաջին 50 քլիքները, մեկ քլիքի միջին արժեքը կլինի 10 ռուբլու մակարդակում և չի գերազանցի 11 ռուբլին:

Ավտոմատ ռազմավարություն #

Որպեսզի ինքնուրույն չհետևեք դրույքաչափերի արժեքներին, միացրե ՛ք ավտոմատ ռազմավարությունը: Ալգորիթմը կփոխի դրույքաչափերը՝ հիմնվելով կատեգորիայի մրցակցության վրա, որպեսզի ապրանքը հնարավորինս հաճախ ցուցադրվի շաբաթական բյուջեի շրջանակներում: Ավտոմատ ռազմավարությունը հարմար է սկսնակ վաճառողների և նրանց համար, ովքեր պատրաստ չեն վերահսկել մրցակցության փոփոխությունները և պատվերների քանակը:

Արշավի արդյունավետությանը հետևել կարելի է ավտոմատ ռազմավարությունը միացնելուց 3-4 օր հետո: Ալգորիթմը ժամանակ է պահանջում, որպեսզի Ձեր ապրանքի համար համապատասխան դրույքաչափ ընտրեք՝ կախված տեղաբաշխումից, ուստի առաջին օրերին բյուջեն կարող է ամբողջությամբ չօգտագործվել:

Տեսնել դրույքաչափի կանխատեսումը #

«Ելք դեպի առաջատար շարքեր» տեսակի արշավներում դրույքաչափերի կանխատեսումը ցուցադրվում է արշավին ապրանք ավելացնելու հաջորդ օրվանից:

Դրանում մենք հաշվարկում ենք հաջորդ օրվա համար առաջխաղացման ցուցանիշները՝ դրա համար վերլուծում ենք նախորդ աճուրդներից մրցակիցների դրույքաչափերը և դրանց ստացած քլիքների և պատվերների քանակը: Կանխատեսումը ցույց է տալիս մոտավոր ցուցանիշներ, որոնց վրա կարող եք հիմնվել ապրանքների համար դրույքաչափ սահմանելիս:

Ընթացիկ դրույքաչափի կանխատեսումը տեսնելու համար արշավի էջում սեղմե՛ք ապրանքի դրույքաչափի վրա: Մենք ցույց կտանք սանդղակը խթանման արդյունքներով և մոտավոր ցուցանիշներով, որոնք կարելի է ձեռք բերել՝

Կանխատեսումը կցուցադրվի հետևյալ ցուցանիշներով՝

  • Расход за 7 дней («7 օրվա համար ծախս»)՝ շաբաթական որքան կարող եք ծախսել ապրանքի առաջխաղացման վրա: Կանխատեսմանը հասնելու համար բյուջեն պլանավորելիս հաշվի առեք այս ցուցանիշը։
  • Клики за 7 дней («7 օրվա համար քլիքներ»)՝ շաբաթական քանի անգամ գնորդները կարող են բացել ձեր ապրանքի քարտը:

Տեղափոխե՛ք սահիչը գունային սանդղակի երկայնքով՝ դրույքաչափը փոխելու և առաջխաղացման արդյունքները համեմատելու համար:

Ցուցանիշների կանխատեսումը կարող է չցուցադրվել, եթե այն հաշվարկելու համար բավարար տվյալներ չկան: Օրինակ, ապրանքը դեռ քիչ ցուցադրումներ կամ քլիքներ ունի:

Կանխատեսումը վերահաշվարկվում է օրական մեկ անգամ, ուստի տվյալները կարող են տարբերվել տարբեր օրերին։ Ստուգե՛ք դրանք ամեն օր և ուղղեք ձեր դրույքաչափն այնպես, որ ձեր ուզած ցուցանիշները ստանաք։

Օրինակ՝

Դուք նշել եք 50 ռուբլի դրույքաչափ: Մենք հաշվարկել ենք, որ 7 օրվա համար ապրանքը կստանա 275–325 քլիք։ Երբ կանխատեսումը թարմացվի, նույն դրույքաչափը կարող է բերել 230–265 քլիք 7 օրվա համար: Եթե ցանկանում եք ավելի շատ քլիքներ ստանալ, ավելացրեք ձեր դրույքաչափը:

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը