Ozon-ը կարող է միավորներ շնորհել միջոցառումների մասնակցության և հարցումների անցկացման համար` 1 միավորը = 1 ռուբլի։ Միավորները կարելի է ծախսել արշավի վրա և հնարավոր չէ այն փոխել գումարով։ Ozon-ը ձեր էլեկտորանային փոստին ուղարկում է տեղեկատվություն միջոցառումների և հարցումների մեկնարկի մասին, ինչպես նաև տեղադրում է այն [Ozon Seller]-ի գլխավոր էջում և անձնական հաշվում (https://seller.ozon.ru/app/main)։
Դուք կարող եք միավորները ծախսել առաջխաղացման գործիքների վրա`
Միավորների տեսակները`
- Ընդհանուր բոնուսներ՝ կարող եք ծախսել մեդիագովազդի,տրաֆարետների առաջխաղացման և լավագույն դիրքերում հայտնվելու համար:
- («Оплата за заказ») «Վճար պատվերի համար» բոնուսներ՝ կարող եք ծախսել պատվերի վճարման ժամանակ բոլոր ապրանքների առաջխաղացման համար:
- («Оплата за заказ») «Վճար պատվերի համար» բոնուսներ (կոնկրետ ապրանքների համար)՝ կարող եք ծախսել պատվերի վճարման ժամանակ կոնկրետ ապրանքներ առաջխաղացնելու համար:
- («Оплата за клик или заказ») «Վճար քլիքի կամ պատվերի համար» բոնուսներ(կոնկրետ ապրանքների համար)՝ կարող եք ծախսել ապրանքների առաջխաղացման համար՝ պատվերի, տրաֆարետների կամ լավագույն դիրքերում հայտվելու համար վճարման ժամանակ:
Բոնուսների հաշվեգրում և դուրսգրում
Միջոցառումներին մասնակցելուց և հարցումներն անցկացնելուց հետո միավորները պրոմոկոդերի գործարկումից հետո կամ ավտոմատ կերպով փոխանցվում են ձեր հաշվին։ Միավորները կարելի է ծախսել իրենց գործողության ժամկետի ընթացքում։
Եթե բոնուսները հաշվեգրված են կոնկրետ ապրանքների առաջխաղացման համար, ապա դուք կարող եք տեսնել նման ապրանքների SKU ցանկը: Դրա համար սեղմեք բոնուսների տեսակի կողքին ապրանքների քանակով նշանի վրա:

Ապրանքի առաջխաղացման ժամանակ նախ ծախսվում են միավորները, ապա` ռուբլիները։ Սկզբում ծախսվում են այն միավորները, որոնց գործողության ժամկետն ավարտվում է։
Ակտիվ արշավներին բոնուսներ հաշվեգրվում են ամեն օր։ Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով դուք վճարում եք միայն միավորներից ավելի օգտագործված գումարը։
Բոնուսներով կարող եք վճարել առաջխաղացման արժեքի 99%-ը: Հաշվետու ժամանակահատվածի վերջում մենք 1%-ը կգանձենք ռուբլով և կհաշվեգրենք ընդհանուր բոնուսներով: Դրանք կմարվեն այն օրացուցային տարվա վերջում, որում դրանք կուտակվել են: Կուտակված բոնուսները կարող են օգտագործվել մինչև ընթացիկ տարվա վերջը, եթե ձեր անձնական հաշվում այլ ժամանակահատված նշված չէ:
Այլ առաջխաղացման գործիքներ գործարկելիս մենք նախ կհաշվարկենք կոնկրետ
Միավորների հաշվեգրման օրինակ`
-
Ձեր հաշվին կա 700 բոնուս պատվերի դիմաց վճարի համար։ Սկսել եք վճարել պատվերի համար և ծախսել եք 700 ռուբլի, դա 100% է: Դուրս կգրենք 700 բոնուսներ, իսկ ամսվա վերջում ևս 7 ռուբլի՝ արշավի արժեքի 1%-ը և ձեր հաշվին կվճարենք 7 ընդհանուր բոնուս:
-
Ձեր հաշվին՝
- 500 ընդհանուր բոնուսներ՝ օգոստոսի 2-ի մարման ժամկետով,
- («Оплата за клик или заказ») «Վճարում մեկ քլիքի համար» կամ «Պատվերի համար» տեսակի 500 բոնուսներ՝ SKU 12345, 12346՝ դեկտեմբերի 1-ի մարման ժամկետով։
Դուք ծախսել եք 900 ռուբլի՝ տրաֆարետներում նշված SKU 12345, 12346 կոնկրետ ապրանքների առաջխաղացման համար:Սկզբում մենք կհանենք («Оплата за клик или заказ») «Վճարում մեկ քլիքի համար» և «Պատվերի համար» տեսակի 500 բոնուսներ կոնկրետ ապրանքների համար, ապա՝ («Общие бонусы») «Ընդհանուր» տեսակի 400 բոնուսներ: Իսկ ամսվա վերջում մենք ձեր հաշվից կհանենք 9 ռուբլի՝ արշավի արժեքի 1%-ը և ձեր հաշվին կփոխանցենք 9 «Ընդհանուր» բոնուսներ:
Բոնուսներն ամբողջությամբ ծախսելու համար ինքնուրույն գործարկեք առաջխաղացման արշավ։
Բոնուսային հաշվի հետ գործառնությունները և բոնուսների քանակը կարող եք տեսնել Продвижение → Вывод в топ, Трафареты или Оплата за заказ → Ещё → Детализация расходов («Առաջխաղացում → Ելք դեպի առաջատար շարքեր, Տրաֆարետներ կամ Պատվերի դիմաց վճար → Ավելին → Ծախսերի դետալիզացիա») էջում։
Ստուգել բոնուսների մասին տեղեկատվությունը
-
Անցե՛ք Продвижение → Вывод в топ, Трафареты или Оплата за заказ → Ещё → Детализация расходов («Առաջխաղացում → Ելք դեպի առաջատար շարքեր, Տրաֆարետներ կամ Պատվերի դիմաց վճար → Ավելին → Ծախսերի դետալիզացիա»)բաժին:
-
Бонусы («Բոնուսներ») բլոկում սեղմե՛ք История операций («Գործողությունների պատմություն»):
Ձեր բոնուսային հաշվի հետ կատարվող գործողություններն են՝
- Դուրսգրում՝ բոնուսների ավտոմատ դուրսգրում ակտիվ արշավներին։
- Հաշվեգրում՝ բոնուսների կուտակում պրոմոկոդից։
- Կարգավորում՝ բոնուսների կուտակում կամ դուրսգրում համակարգի կողմից։ Դուրսգրումը կատարվում է, եթե հավեգրումները սխալ են։
- Ժամկետանց՝ այն բոնուսներն են, որոնք դուք չեք հասցրել օգտագործել։
Եթե միավորներ չեն շնորհվել
Եթե միջոցառռւմներին մասնակցելուց կամ հարցումներն անցկացնելուց հետո դուք չեք ստացել միավորներ կամ պրոմոկոդեր, գրե’ք աջակցության կենտրոնին։
Պրոմոկոդեր
Միջոցառումներին մասնակցելու կամ հարցումներ անցկացնելու համար կարող եք ստանալ պրոմոկոդեր` միավորներով, որոնք կարող եք օգտագործել որոնման դաշտում արշավի առաջխաղացման համար։ Որոշ պրոմոկոդեր ունեն ակտիվացման ժամկետ և պայման։ Օրինակ՝ հնարավորություն օգտագործելու միավորները միայն առաջին արշավի համար։
Դուք չեք կարող օգտագործել պրոմոկոդն ակտիվացման ժամկետն ավարտվելուց հետո։
Պրոմոկոդն ակտիվացնելու համար Детализация расходов («Ծախսերի մանրամասներ») էջի Активировать промокод («Ակտիվացնել պրոմոկոդը») դաշտում մուտքագրե’ք պրոմոկոդը և սեղմե’ք Активировать («Ակտիվացնե’լ») կոճակը։