Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում սեղմեք Создать кампанию («Ստեղծել արշավ»)։
Ընտրեք գովազդի տեսակը Баннер («Ազդերիզ»):
Նշեք արշավի անվանումը և բյուջեի գումարը: Գումարը հնարավոր է փոխել ավելի ուշ արշավի կարգավորումներում:
Ինչպես փոխել արշավը
Ընտրեք բյուջեի տեսակը.
За день («Մեկ օրվա համար»)․ նշված գումարը կծախսվի առաջխաղացման վրա 24 ժամվա ընթացքում: Եթե բյուջեն չբավարարի ամբողջ օրվա շարունակական ցուցադրումների համար, մենք ավտոմատ կերպով կդադարեցնենք գովազդային արշավը և կսկսենք այն նորից հաջորդ օրը։ Եթե մեկ օրում սահմանված բյուջեից քիչ ծախսվի, մենք դուրս կգրենք միայն այն, ինչ ծախսվել է։
За период («Ժամանակահատվածի համար»)․ նշված գումարը հավասարապես կծախսվի արշավի ընթացքում առաջխաղացման վրա: Առաջխաղացման յուրաքանչյուր օրվա համար պետք է հատկացվի 1000 ռուբլի: Եթե օրերից որևէ մեկում ավելի քիչ է ծախսվել, ապա մնացածը կբաշխվի մնացած օրերի միջև: Բյուջեի այս տեսակը հարմար է գովազդային ակցիաների և հատուկ առաջարկների համար՝ վավերականության սահմանափակ ժամկետով:
Բյուջեի տեսակը չի կարող փոխվել արշավի ստեղծումից հետո:
Ազդերիզի ցուցադրման և ցուցադրումների կամ սեղմումների համար գումար գանձելու միջև ուշացման պատճառով կարող է լինել գերծախս. բյուջեն կճշգրտենք հաջորդ օրը: Գերծախսերի չափը կնշվի առաջխաղացման հաշվետվության մեջ «Ճշգրտում “-” նշանով» դաշտում: Արշավի հավաքած ցուցադրումները կպահպանվեն:
Ընտրեք վճարման տեսակը.
Արշավ ստեղծելուց հետո հնարավոր չէ փոխել վճարման տեսակը։
Նշեք արշավի անցկացման ժամկետը: Եթե ընտրում եք «За период» («Ժամանակահատվածի համար») բյուջեի տեսակը, ապա այս դաշտը պարտադիր է:
Ամսաթիվը կարող եք փոխել մինչ դրա սկսելը:
Սեղմեք Продолжить («Շարունակել»)։
Երբ արշավն ավարտվի, կարող եք պատճենել այն և նշել նոր ամսաթվեր:
Նշեք անվանում ազդերիզի համար:
Ընտրեք.
Եթե ընտրել եք սեղմումների համար վճարման տեսակը, մենք ավտոմատ կերպով կընտրենք տեղաբադրման վայրը և հարթակը:
Ընտրեք հղում դեպի Ozon, որը կբացվի, երբ սեղմեք ազդերիզի վրա, կամ նշեք ձերը: Դա կարող է լինել ապրանքի, ընտրանու, ակցիայի կամ խանութի հղում: Հղումը պետք է պարունակի միայն ձեր խանութի ապրանքները:
Վերբեռնեք ազդերիզը: Դուք կարող եք այն ստեղծել անվճար կամ ըստ ձևանմուշի:
Իմանալ ավելին ազդերիզի ստեղծման մասին
Поиск и каталог («Որոնում և կատալոգ») տեղադրմամբ ազդերիզների համար ընտրեք, թե որ կատեգորիայի մեջ պետք է ցուցադրվի ազդերիզը և նշեք դրույքաչափը յուրաքանչյուրի համար:
Поиск и каталог («Որոնում և կատալոգ») տեղադրմամբ ազդերիզների համար նշեք որոնման հարցումները, ըստ որոնց պետք է ցուցադրվի ազդերիզը և նշեք դրույքաչափը յուրաքանչյուրի համար:
Կարգավորեք թիրախավորումը, որպեսզի ազդերիզը ցուցադրվի կոնկրետ լսարանի համար:
Եթե ընտրել եք սեղմումի համար վճարի տեսակը, մենք ավտոմատ կերպով կընտրենք լսարանի թիրախավորումը: Դուք կկարողանաք կարգավորել լսարանը ըստ գտնվելու վայրի:
Նշեք գովազդային դրույքաչափը Главная («Գլխավոր») կամ Главная и поиск («Գլխավոր և որոնում») տեղադրմամբ:
Իմանալ ավելին ազդերիզի նվազագույն դրույքաչափերի մասին
Որքան բարձր է դրույքաչափը, այնքան ավելի հավանական է, որ ձեր գովազդը ցուցադրվի: Դրույքաչափը կարող եք փոխել ցանկացած պահի։
Կողմոնորշվեք ըստ մրցակցային դրույքաչափի՝ ցուցադրումների և սեղմումների առավելագույն քանակ ստանալու համար: Մենք այն հաշվարկում ենք որպես բոլոր ակտիվ ազդերիզների դրույքաչափերի միջնաթիվ՝ մի կեսն ունի այս նշանակությունից ցածր դրույքաչափ, մյուս կեսը՝ ավելի բարձր:
Լրացրեք գովազդային օբյեկտի նկարագրությունը։ Նշեք ապրանքների կատեգորիան, որն առաջխաղացնում եք, տեղեկատվություն ձեր ապրանքանիշի և առաջարկի մասին:
Նկարագրությունը կուղարկվի ինտերնետ գովազդի միասնական ռեգիստր և չի ցուցադրվի ազդերիզի վրա:
Категория рекламируемых товаров и услуг («Գովազդվող ապրանքների և ծառայությունների կատեգորիա») դաշտում ընտրեք կատեգորիա, եթե այն ավտոմատ կերպով չի որոշվել։ Այս տեղեկատվությունը պահանջվում է ինտերնետ գովազդի միասնական ռեգիստր փոխանցելու համար:
Համոզվեք, որ ազդերիզը չի խախտում գովազդի տեղադրման կանոնները և որ դուք դրա մեջ եղած նյութերն օգտագործելու թույլտվություն ունեք: Առանց դրա հնարավոր չի լինի ազդերիզն ուղարկել մոդերացիայի։
Սեղմեք Отправить на модерацию («Ուղարկել մոդերացիայի») կամ պահպանեք սևագիրը՝ ավելի ուշ ազդերիզի կարգավորումներին վերադառնալու համար:
Մենք ավտոմատ կերպով կորոշենք ամենաարդյունավետ հարթակը և տեղաբաշխման վայրը հասանելի տարբերակներից:
Ազդերիզը, պրոմո ազդերիզը կամ տեսաազդերիզը ստեղծելուց և խմբագրելուց հետո դրանք անցնում են մոդերացիա: Ստուգումն իրականացվում է ամեն օր ժամը 9:00-ից 19:00-ն և սովորաբար տևում է մինչև 5 ժամ:
Իմանալ ավելին մոդերացիայի մասին
Ամեն ինչ ստուգելուց հետո ազդերիզը, պրոմո ազդերիզը կամ տեսաազդերիզը կսկսեն մասնակցել ցուցադրման վայրի աճուրդին:
Դուք կարող եք կարգավորել թիրախավորումը այնպես, որ ազդերիզը ցուցադրվի միայն ավտորիզացված, չավտորիզացված կամ բոլոր գնորդներին:
Այս տեսակի թիրախավորումը հարմար է ձեր խանութում ակցիաների գովազդների համար:
Եթե կարհգավորեք թիրախավորումը ըստ ավտորիզացիայի, գտնվելու վայրի և սեգմենտների, գնորդների լսարանը կլինի այս թիրախների խաչմերուկում:
Ազդերիզի կարգավորման ժամանակ աջ կողմում գտնվող բլոկում մենք ցույց կտանք ցուցադրումների առավելագույն հնարավոր քանակի կանխատեսումը: Կանխատեսում կատարելիս մենք հաշվի չենք առնում ձեր դրույքաչափը, պարամետրերը և լսարանի սեգմենտները, որոնք ստեղծել եք գնորդի պատկերի մեջ, սակայն հաշվի ենք առնում.
Կանխատեսումը չի երաշխավորում, որ ցուցադրումների իրական թիվը այդքան կլինի։
Հնարավոր է ստեղծել մինչև 50 CRM սեգմենտ:
Ստեղծեք CSV ֆայլ ձեր հաճախորդների բազայի հեռախոսահամարներով և գաղտնագրեք դրանք՝ օգտագործելով հաշավորում՝ ըստ պահանջների.
Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում սեղմեք Дополнительно → Создать сегмент («Լրացուցիչ → Ստեղծել սեգմենտ»)։
Դուք կարող եք նաև սեգմենտ ստեղծել ազդերիզի կարգավորման ժամանակ: Դա անելու համար По сегментам («Ըստ սեգմենտների») բլոկում ընտրեք Все сегменты → Добавить набор условий («Բոլոր սեգմենտները→ Ավելացնել պայմանների հավաքածու») և պայման ընտրելիս սեղմեք Создать сегмент («Ստեղծել սեգմենտ»)։
Մուտքագրեք անվանում և վերբեռնեք լրացված ֆայլը CSV ձևաչափով:
Սեղմեք Создать сегмент («Ստեղծել սեգմենտ»):
Մենք Ozon-ում կգտնենք նշված թվերով հաճախորդներին և կկազմենք սեգմենտ. դա սովորաբար տևում է ոչ ավելի, քան 10 րոպե:
Երբ սեգմենտի կարգավիճակը փոխվի «Ձևավորված է»-ի, սեգմենտը հնարավոր կլինի նշել արշավի կարգավորումներում: Դրա վավերականության ժամկետը 180 օր է, որից հետո կարող ենք ջնջել այն։
Եթե չկարողանանք սեգմենտ կազմել, օրինակ՝ սխալներ գտնենք հեշավորված թվերում, մենք կփոխենք սեգմենտի կարգավիճակը՝ «Ստեղծումի սխալ» կարգավիճակի: Ստուգեք, որ ճիշտ եք գաղտնագրել թվերը և նորից փորձեք ստեղծել սեգմենտը:
Սեգմենտը ստեղծելուց հետո ցուցադրումների կանխատեսումը կարող է երևալ մինչև երկու օր ուշացումով, խնդրում ենք հաշվի առնել դա արշավ սկսելիս:
CRM սեգմենտը ջնջելու համար.
Անցե՛ք ազդերիզի կարգավորումներ:
По сегментам («Ըստ սեգմենտների») բլոկում սեղմե՛ք
անհրաժեշտ սեգմենտով տողի վրա:
Մեկ օրվա ընթացքում հնարավոր է ջնջել ոչ ավել, քան 20 սեգմենտ: Ակտիվ ազդերիզները կշարունակեն ցուցադրվել գնորդներին ջնջված սեգմենտից, բայց եթե ցանկանում եք փոխել թարգեթինգը, կկարողանաք ընտրել այլ սեգմենտ:
Որոնման արտահայտություններ կարագավորել հնարավոր է միայն ազդերիզների համար, որոնք տեղադրվում են Поиске и каталоге («Որոնում և կատալոգ») և ցուցադրումների համար վճարման տեսակի համար:
Ազդերիզը միայն այն գնորդներին ցուցադրելու համար, ովքեր հետաքրքրված են նույնատիպ առաջարկներով, կարող եք կարագվորել հարցումներ՝ որոնման արտահայտություններ և հանում-բառեր:
Որոնման արտահայտությունները արտահայտություններ են, որոնք գնորդներն օգտագործում են ապրանքներ որոնելու համար:
Դուք կարող եք ընտրել, թե դրանցից որոնցով ցուցադրել ազդերիզը: Դրանք կարող են բաղկացած լինել մեկ կամ մի քանի բառից: Օրինակ, եթե դուք կարգավորել եք «սառնարան» արտահայտությունը, ձեր ազդերիզը կցուցադրվի հետևյալ հարցումների համար՝ «սառնարաններ», «Bosch սառնարան», «սպիտակ սառնարաններ» կամ «երկխցիկանի սառնարան»:
Որոնման արտահայտություններ ստեղծելիս հաշվի առեք, որ.
-Գծիկով բառերը համարվում են մեկ բառ: Եթե նշեք «շամպուն-կոնդիցիոներ», մենք չենք ցուցադրի ազդերիզ «շամպուն» հարցման համար։
-Բառերի հերթականությունը նշանակություն չունի։ Եթե ավելացնեք «տոմատի սոուս» արտահայտությունը, ապա մենք նաև կցուցադրենք «սոուս տոմատի» հարցման համար ազդերիզ։
Մեծատառերը հաշվի չեն առնվում։ Առանձին մի ավելացրեք «մանկական գուլպաներ» և «Մանկական գուլպաներ» արտահայտությունները։
Գնորդները կարող են որոնել ապրանքանիշերի անունները տարբեր լեզուներով: Օրինակ, windows որպես «վինդովս» կամ «վինդոուս»:
Տեսնելու համար, թե գնորդներն ինչ հարցումներ են օգտագործում Ozon-ում նույնատիպ ապրանքներ որոնելու համար, օգտագործեք Որոնման հարցումներ գործիքը:
Արշավի վիճակագրության մեջ մենք ցույց կտանք, թե որ որոնման արտահայտության հիման վրա է ցուցադրվել ազդերիզը և քանի սեղմում և ցուցադրում է ստացել:
Կարգավիճակ | Նկարագրություն |
---|---|
Սևագիր | Դուք ավելացրել եք ազդերիզ, բայց չեք ուղարկել այն մոդերացիայի: |
Մոդերացիայում | Ստուգում ենք ազդերիզի համապատասխանությունը ընդհանուր պահանջներին: Մոդերացիան իրականացվում է ամեն օր ժամը 9:00-ից 19:00-ն և սովորաբար տևում է մինչև 5 ժամ: |
Ակտիվ | Ցուցադրումը միացված է, գնորդները տեսնում են ազդերիզը: Այս կարգավիճակում հնարավոր է փոխել թիրախի անունը և թիրախավորման կարգավորումները: Ազդերիզը կամ հղումը փոխելու համար նախ դադարեցրեք ազդերիզը: |
Մերժված է | Ազդերիզը չի անցել մոդերացիան: Պատճառը պարզելու համար սեղմեք
![]() |
Հնացած | Հնացած պարամետրերով ազդերիզ․ այն հանարավոր չի լինի ուղարկել մոդերացիայի և ակտիվացնել: |
Դադարված է | Ազդերիզը դադարեցված է, հնարավոր է փոխել դրա բոլոր կարգավորումները: Ազդերիզը կրկին կցուցադրվի, եթե այն միացնեք ազդերիզի ID-ի ձախ կողմում: |
Ցուցադրման գովազդն աշխատում է աճուրդի սկզբունքով։ Արշավ ստեղծելիս, նշում եք դրույքաչափ 1000 ցուցադրումների կամ 1 սեղմման համար, և այն մրցակցում է այլ վաճառողների դրույքաչափերի հետ տեղադրման վայրի համար: Հաղթում է ամենաբարձր դրույքաչափով ազդերիզը:
Դրույքաչափը կգանձենք միայն այն դեպքում, եթե ազդերիզը ցուցադրվի կամ եթե դրա վրա սեղմեն: Գանձվող դրույքաչափի չափը կախված է մեդիա գովազդի ձևաչափից և վճարման տեսակից:
Մեդիա գովազդի ձևաչափ | Վճարման տեսակ | Աճուրդի տեսակ |
---|---|---|
Ազդերիզներ, պրոմո ազդերիզներ և տեսաազդերիզներ | Ցուցադրումների համար | Առաջին գնի աճուրդ․ կգանձենք արշավում ձեր կողմից սահմանված դրույքաչափը: |
Ազդերիզներ | Սեղմումների համար | Երկրորդ գնի աճուրդ․ կգանձենք ձեզ հաջորդող մասնակցի կողմից սահմանված դրույքաչափը: Մեկ սեղմման վերջնական արժեքը կարող է ավելի ցածր լինել, քան ձեր կողմից սահմանված դրույքաչափը: |
Առաջին գնի աճուրդի օրինակ
Դուք հաղթել եք աճուրդում 25 ռուբլի գնով տեսաազդերիզ ցուցադրելու համար։ Ձեզ հաջորդող մասնակցի դրույքաչափը 22 ռուբլի է: Վիդեո ազդերիզի ցուցադրման համար մենք կգանձենք 25 ռուբլի՝ ձեր սահմանած դրույքաչափով:
ПԵրկրորդ գնի աճուրդի օրինակ
Դուք շահել եք աճուրդում ազդերիզի վրա սեղմումի համար 25 ռուբլի դրույքաչափով: Ձեզ հաջորդող մասնակցի դրոյքաչափը 22 ռուբլի է: Եթե ձեր ազդերիզի վրա սեղմվի, մենք կգանձենք 22 ռուբլի՝ աճուրդի մոտակա մասնակցի կողմից սահմանված գումարը:
Բոլոր գովազդային արշավները կարելի է դիտել Продвижение → Медийная реклама («Առաջիկա → Մեդիագովազդ») բաժնում:
Կարգավիճակ | Նկարագրություն |
---|---|
Ակտիվ է | Ակցիան գործում է, ազդերիզները ցուցադրվում են: |
Ակտիվ չէ | Արշավն անջատված է։ |
Դադարված է | Արշավն ակտիվ չէ, բյուջեն սպառվել է: |
Պլանավորված է | Արշավը կմեկնարկի նշված ժամանակահատվածում: |
Ավարտված է | Արշավն ակտիվ չէ, առաջխաղացման տեղադրման ժամկետը լրացել է: Հնարավոր չի լինի խմբագրել և նորից սկսել արշավը։ |
Արխիվացված է | Արշավն արխիվացված է և ավտոմատ կերպով կջնջվի արխիվացման օրվանից 30 օր հետո: |
Գովազդային արշավի էջում կարող եք փոխել.
Իմանալ ավելին մոդերացիայի մասին
Արշավը անջատել հնարավոր է ազդերիզի ID-ի ձախ կողմում:
Դիտել վիճակագրությունը հնարավոր է․
Անցեք Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժինը:
Կարգավորեք զտիչները ըստ՝
Սեղմեք Скачать («Ներբեռնել»):
Հաշվետվությունների որոշ դաշտերի բացատրություններ.
Ցուցադրումների և սեղմումների վիճակագրությունը հաշվի է առնում ցուցադրումների, սեղմումների, CTR-ի, միջին դրույքաչափերի և գովազդի ծախսերի վերաբերյալ տվյալները.
Тип страницы («Էջի տեսակ»)․ ցուցադրման գտնվելու վայրը,
Платформа («Հարթակ»)․ կայք կամ բջջային հավելված,
Клики («Սեղմումներ»)․ ազդերիզի վրա սեղմումների քանակը,
CTR (click-through rate)․ սեղմումների քանակի և ցուցադրումների քանակի հարաբերակցությունը,
Охват («Ծածկույթ»)․ եզակի օգտատերերի թիվը, ովքեր տեսել են արշավը,
Условие показа («Ցուցադրման պայման»)․ որոնման արտահայտությունը կամ կատեգորիան, որով գնորդը տեսել է ազդերիզը։
Պատվերների վիճակագրությունը հաշվի է առնում, թե քանի պատվեր եք ստացել գովազդի միջոցով անցնելուց, ապրանքի վրա սեղմելուց և անցման էջում ապրանքներից մեկի վրա սեղմելուց հետո 30 օրվա ընթացքում.
Заказы, шт («Պատվերներ, հատ»)․ ապրանքի պատվերների քանակը:
Заказы, шт (post-view) («Պատվերներ, հատ (post-view)»)․ ձեր ցանկացած ապրանքի պատվերների քանակը 3 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ գնորդը տեսել է ազդերիզը:
Օրինակ
Գնորդը տեսել է ձեր ազդերիզը, անցել է ապրանքի քարտ, բայց չի կատարել պատվեր: Մեկ օր անց նա նորից տեսել է ազդերիզը, չի անցել հղումով, փոխարենը անմիջապես պատվեր է կատարել։ Այս պատվերը կհաշվենք որպես post-view։
Сумма заказов (post-view) («Պատվերի գումար (post-view)»)․ ձեր ապրանքներից յուրաքանչյուրի պատվերի գումարը գնորդի կողմից ազդերիզը տեսնելուց հետո 3 օրվա ընթացքում:
Заказы модели («Մոդելի պատվերներ»)․ մոդելի պատվերների քանակը, այսինքն՝ մեկ քարտի մեջ միավորված ապրանքներ՝ ըստ գույնի, չափի, ծավալի կամ այլ բնութագրերի:
Ազդերիզի տեսակ | Տեղադրման վայր | Նվազագույն դրույքաչափ |
---|---|---|
Ազդերիզ | Գլխավոր, Գլխավոր և որոնում | |
Կատեգորիաներ | 250 ռուբլի 1000 ցուցադրման համար։ | |
Պրոմո ազդերիզ | Էքստրա | 200 ռուբլի 1000 ցուցադրման համար |
Թոփ | 200 ռուբլի 1000 ցուցադրման համար։ | Տեսաազդերիզ | Մենք կորոշենք տեղադրման վայրը: Դուք կվճարեք միայն այն դեպքում, եթե գնորդները տեսնեն վիդեո ազդերիզի առնվազն 50%-ը 2 վայրկյանից ավելի: | 330 ռուբլի 1000 տեսանելի ցուցադրման համար։ |
Մենք կնշանակենք ERID նույնացուցիչ յուրաքանչյուր ազդերիզի, պրոմո ազդերիզի և տեսաազդերիզի համար՝ եզակի թվային նշան ինտերնետ գովազդի համար: Նման մակնշում պահանջվում է օրենքով և օգտագործվում է գովազդային նյութերի հաշվառման համար:
ERID-ը կարող է դիտվել ազդերիզների, պրոմո ազդերիզների և տեսաազդերիզների համար, որոնք անցել են մոդերացիան: Դա անելու համար.
Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում բացեք արշավը։
Նույնացուցիչը պատճենելու համար ազդերիզի դիմաց սեղմեք , այնուհետև նույնացուցիչի համարի վրա։
Արխիվացված տեսաազդերիզի ERID-ը ստուգելու համար նախ վերականգնեք այն արխիվից:
Բոլոր նույանցուցիչով ազդերիզների հաշվետվություն ներբեռնելու համար՝
Продвижение → Медийная реклама («Առաջխաղացում→ Մեդիա գովազդ») բաժնում կարգավորեք զտիչները:
Սեղմեք → Маркировка рекламы («Գովազդի մակնշում»)։
Հաշվետվությունը կներբեռնվի էջում առկա բոլոր արշավների համար: Հաշվետվությունը կներառի.
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ո՞ր երկրից եք վաճառում
Выберите договор