Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ցուցափեղկը խանութի անձնական էջն է Ozon-ի բջջային հավելվածի և կայքի համար։ Այդ էջի շնորհիվ Դուք կարող եք անվճար գովազդել Ձեր խանութը, պատմել հետաքրքիր առաջարկների, ակցիաների կամ պրոմո ապրանքների մասին։ Գնորդները կարող են մտնել ցուցափեղկ Магазины («Խանութներ») էջից, ապրանքի քարտից կամ խանութի քարտից, իսկ անհատական ցուցափեղկի՝ ձևակերպման դեպքում որոնումից՝ օգտագործելով հուշումներ։
Խանութի քարտն արտացոլվում է Избранное → Магазины («Ընտրանի → Խանութներ») բաժնում և ցույց է տալիս.
Քարտից գնորդը կարող է անցնել խանութի ցուցափեղկին: Քարտը կհայտնվի ավտոմատ կերպով, եթե խանութում տեղադրված են ոչ պակաս, քան 3 ապրանքներ:
Ցուցափեղկը կազմված է մի քանի բլոկներից․
Ցուցափեղկը կայքի և բջջային հավելվածի համար տարբեր տեսք ունի։
Ցուցափեղկի տեսակը | Արժեքը | Ո՞ւմ է հասանելի | Այլ խանութների ապրանքների առաջարկներ | «Premium վաճառող» պիտակ | Դիզայն |
---|---|---|---|---|---|
Բազային | Անվճար | Բոլոր վաճառողներին լռելյայնորեն | Այո | Ոչ | Կարելի է փոխել խանութի անվանումն ու ապրանքանշանը Ինչպե՞ս ձևավորել ցուցափեղկը |
Premium | Ներառված է արժեքում բաժանորդագրություններ | Միայն Premium վաճառողներին | Ոչ | Այո | |
Անհատական | Սկսած տարեկան 570 000 ռուբլուց | Բոլոր վաճառողներին, որոնք հայտ են ներկայացրել ցուցափեղկի ձևավորման համար | Ոչ | Այո, եթե առկա է Premium-բաժանորդագրություն | Մենք կստեղծենք յուրահատուկ ցուցափեղկ՝ հաշվի առնելով Ձեր պահանջները։ Ինչպես պատվիրել ցուցափեղկի ձևավորում |
Ընտրեք ձևանմուշ խանութի համար:
Ձևանմուշն ընտրելուց հետո վերբեռնեք լուսանկար և ավելացրեք թիրախային էջերը: Դուք կարող եք փոխել բլոկների հերթականությունը, ջնջել կամ ավելացնել ուրիշ բլոկներ:
Սեղմե՛ք Обновить предпросмотр («Թարմացնել նախնական դիտումը»), որպեսզի տեսնեք, թե ի՞նչ տեսք է ունենալու ցուցափեղկը գնորդների համար:
Խանութի ցուցափեղկի նախնական տեսքը տեսնելու համար սեղմե՛ք Предпросмотр («Նախնական դիտում»): Ընտրեք ձևանմուշը.
L հագուստի խանութ՝ հագուստի խոշոր խանութների համար:
Ունիվերսալ L՝ բոլոր կատեգորիաների և խոշոր վաճառողների համար:
С՝ շեշտը դնելով M ապրանքների վրա՝ միջին տեսականու հագուստի և կենցաղային ապրանքների համար:
Ունիվերսալ M՝ բոլոր կատեգորաիների և միջին տեսականու համար:
Ունիվերսալ S՝ բոլոր կատեգորիաների և փոքր տեսականու համար:
Ընտրեք բլոկի տեսակ և ստեղծեք այն.
Կօգնի բարձացնել ապրանքանիշի ճանաչելիությունը և ձևավորել ընկերության իմիջը:
Գնորդներն ազդերիզը կտեսնեն ցուցափեղկին, եթե թիրախային էջում վաճառքում կա առնվազն մեկ ապրանք: Եթե ապրանքներ չկան, մենք կթաքցնենք բլոկը:
Նշեք բանների չափը.
Ավելացրեք նկար: Լուսանկարի չափը պետք է ամբողջությամբ համապատասխանի պահանջներին.
Սմարթֆոնի լուսանկարի պահանջներ.
Համակարգչի լուսանկարի պահանջներ.
Ընտրեք այն էջը, որը գնորդը կտեսնի բաններից անցում կատարելիս.
Դրանք մի քանի ազդերիզներ են, որոնք թերթվում են: Դրա միջոցով կարելի է ցուցադրել ավելի շատ տեղեկատվություն՝ առանց մեծ տեղ զբաղեցնելու:
Սլայդը հնարավոր է ավելացնել միայն սմարթֆոնի ցուցափեղկին։ Գնորդները կտեսնեն սլայդը խանութի ցուցափեղկին, եթե թիրախային էջում վաճառվող առնվազն մեկ ապրանք լինի։ Եթե ապրանքներ չկան, մենք կթաքցնենք բլոկը։
Նշե՛ք սլայդի չափը՝
Սլայդում ազդերիզների քանակը 2-ից մինչև 5 է:
Ավելացրեք նկար: Լուսանկարի պահանջներ. Լուսանկարի չափը պետք է ամբողջությամբ համապատասխանի պահանջներին.
Ընտրեք այն էջը, որը գնորդը կտեսնի բաններից անցում կատարելիս.
Սալիկները կարող են ցուցադրել կատեգորիաներ, ապրանքանիշեր, հավաքածուներ կամ կոնկրետ ապրանքներ:
Գնորդները բոլոր սալիկները կտեսնեն ցուցափեղկին,եթե բոլոր թիրախային էջերում վաճառվող առնվազն մեկ ապրանք լինի: Եթե շարքի սալիկներից մեկը չունի ապրանքներ, մենք կթաքցնենք սալիկների ամբողջ շարքը,որում այն գտնվում է։
Նշեք սալիկների քանակը՝ 2,4 կամ 6:
Ավելացրեք լուսանկար: Լուսանկարի չափը պետք է ամբողջությամբ համապատասխանի պահանջներին.
Սմարթֆոնի լուսանկարի պահանջներ.
Համակարգչի լուսանկարի պահանջներ.
Ընտրեք անհրաժեշտ էջը, որը գնորդը կտեսնի ազդերիզից անցում կատարելիս. -Կատեգորիա․ եթե ցանկանում եք ցույց տալ բոլոր ապրանքները կոնկրետ կատեգորիայից, օրինակ,սպորտային կոշիկներ:
Դարակի վրա կարող եք ավելացնել կատեգորիաների, ապրանքանիշերի կամ հավաքածուների ապրանքներ:
Գնորդները կտեսնեն դարակը ցուցափեղկին, եթե հավաքածուի մեջ վաճառվող առնվազն 5 ապրանք լինի: Եթե ապրանքներ չկան, կթաքցնենք բլոկը:
Նշեք դարակի անվանումը, որն էլ կօգնի արագ կողմնորոշվել ցուցափեղկում:
Ընտրեք կամ ստեղծեք ապրանքների հավաքածու այս դարակում ցուցադրելու համար: Հավաքածու կարող եք ստեղծել ավտոմատ կամ ձեռքով: Ընտրեք կամ ստեղծեք ապրանքների հավաքածու, որը կարտացոլվի այդ դարակում: Հնարավոր է հավաքածու ստեղծել ավտոմատ կամ ձեռքով: Իմացե՛ք ավելին հավաքածու ստեղծելու մասին
Կարծիքները գրավում են գնորդների ուշադրությունը բարձր վարկանիշ ունեցող ապրանքների և խանութի վրա, վստահություն են ներշնչում և մեծացնում հավատարմությունը: Այս բլոկը կարող եք ավելացնել միայն սմարթֆոնների ցուցափեղկին: Մենք ցույց կտանք բլոկը, եթե վաճառվող գոնե 5 ապրանք.
Մեկ քարտում միավորված ապրանքները հաշվում ենք մեկ ապրանք:
Товары → Отзывы покупателей («Ապրանքներ → Գնորդների կարծիքներ») բաժնում ապրանքների բոլոր կարծիքները տեսնելու համար սեղմե՛ք Смотреть отзывы («Դիտել կարծիքները»):
Բլոկների հերթականությունը փոխելու համար սեղմե՛ք և քաշեք բլոկը ձեզ անհրաժեշտ տարածք:
Որպեսզի չստեղծեք երկրորդ ցուցափեղկ զրոյից, սինխրոնիզացրեք տարբերակները: Դրա համար անցեք հետևյալ ներդիր.
Սեղմե՛ք Синхронизировать витрины («Սինխրոնիզացնել ցուցափեղկերը»): Կոճակը կակտիվանա, եթե այն ցուցափեղկը, որից փոխանցվել են բլոկները, «Ձևակերպված չէ» կարգավիճակում չէ: Մենք բլոկները կփոխանցենք նույն հերթականությամբ և նույն կարգավորումներով, բայց պատկերները պետք է թարմացվեն ձեռքով։ Слайдер («Սլայդ») և Отзывы («Կարծիքներ») բլոկները չեն փոխանցվում համակարգիչների տարբերակին:
Ցուցափեղկը խմբագրել և թերթել կարող են՝ «Կառավարիչ», «Ադմինիստրատոր», «Ապրանքների մենեջեր», «Առաջխաղացման մենեջեր», «Տեխնոլոգիական գործընկեր» պաշտոնով օգտատերերը:
Հրապարակված ցուցափեղկը հնարավոր է խմբագրել ցանկացած պահի:Կատարեք փոփոխություն ցանկացած էլեմենտում և սեղմե՛ք Опубликовать («Հրապարակել):
Այս փուլում մենք ստուգում ենք, որ բոլոր տեղեկությունները համապատասխանեն պահանջներին: Ստուգումը տևում է ոչ ավելի, քան 3 օր: Մոդերացիան հաջողությամբ ավարտելուց հետո Ձեր անձնական հաշվում կոնտենտի կարգավիճակը կփոխվի Опубликована («Հրապարակված է»):
Իմացե՛ք ավելին ցուցափեղկերի կարգավիճակների մասին
Մենք կարող ենք Ձեր փոխարեն ստեղծել խանութի յուրահատուկ ցուցափեղկ։ Դրա համար ձևակերպե ՛ք մարքեթինգային դիմում․
5 օրվա ընթացքում կկապվեն Ձեզ հետ՝ դետալների հստակեցման համար։
Եթե հրապարակեք խանութի ցուցափեղկը Товары → Оформление магазина («Ապրանքներ → Խանութի ձևավորում») բաժնում,այն կփոխարինի անհատական ցուցափեղկին: Այն վերադարձնելու համար դիմե՛ք աջակցությանը:
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ո՞ր երկրից եք վաճառում
Выберите договор