Զեղչի հայտեր

Զեղչի հայտերը գործում են միայն ԱՊՀ երկրների վաճառողների համար:

Ֆունկցիոնալությունը հասանելի է միայն ռուբլով առևտուր անող վաճառողներին:

Զեղչի հայտերը գործիք է, որի օգնությամբ գնորդները կարող են խնդրել վաճառողին իջեցնել ապրանքի գինը։ Այն թույլ է տալիս մեծացնել վաճառքի հավանականությունը։ Դուք կարող եք՝

  • հաստատել հարցվող զեղչը,
  • առաջարկել ձեր զեղչը,
  • մերժել հայտը։

Դուք եք որոշում, թե քանի միավոր և որքան գումարի սահմանում պետք է պատվիրի գնորդը՝ զեղչը ստանալու համար։

Զեղչի հայտերի աշխատանքի սկզբունքը

Զեղչի հայտերը ձևավորվում են երկու եղանակով:

Ապրանքների քարտերում ցուցադրվում է Хочу скидку («Ցանկանում եմ զեղչ») թեգ: Գնրոդը սեղմում է դրա վրա, եթե ցանկանում է իջեցնել արժեքը:

Скидка запрошена («Զեղչը պահանջված է») պատուհանում գնորդը կարող է.

  • նշել այն գինը, որով ցանկանում է գնել ապրանքը,
  • ընտրել զեղչի չափ՝ 3% կամ 5%,
  • նշել ապրանքի քանակը, որը ցանկանում է գնել այդ զեղչով:
Եթե չստուգեք հայտը 48 ժամվա ընթացքում, գնորդն ավտոմատ կերպով մերժում կստանա:

Գնորդը հաստատված զեղչը կարող է օգտագործել՝

  • 36 ժամվա ընթացքում, եթե այն պահանջել է ուղիղ ապրանքի քարտում,
  • 72 ժամվա ընթացքում, եթե ստացել է այն ավտոմատ կերպով:

Քանի դեռ համաձայնեցված զեղչն ակտիվ է, գնորդը չի կարող պահանջել նորը:

Ապրանքի գինը կնվազի ձեր հաշվին։ Վաճառքի պարգևավճարը հաշվարկվում է նոր արժեքից:

Եթե մերժեք զեղչի հայտը ձեռքով կամ այն մերժվի ավտոմատ հաստատմամբ, ապա գնորդը միայն հաջորդ օրը կկարողանա նոր հայտ ձևակերպել:

Գտնել հայտերը

Զեղչի հայտը կհայտնվի ձեր անձնական հաշվում Цены и акции → Заявки на скидку («Գներ և ակցիաներ → Զեղչի հայտեր») բաժնում: Դուք կարող եք`

  • մերժել կամ հաստատել հայտերը՝ մեկ առ մեկ, կամ միանգամից մի քանիսը,
  • տեսնել հայտերի վիճակագրությունը,
  • հայտին ի պատասխան առաջարկել ձեր զեղչը,
  • անջատել ֆունկցիան, եթե չեք ցանկանում ստանալ առաջարկ գնորդներից,
  • միացնել հայտերի վերաբերյալ ծանուցումներ,
  • Կարգավորել ավտոմատ հաստատումը՝ հայտերի ավտոմատ մշակում:

Հաստատել զեղչի հայտը

Հայտը մերժվելուց կամ հաստատվելուց հետո համակարգը ավտոմատ կերպով կգործարկի ժամանակացույց. մեկ րոպեի ընթացքում դուք կարող եք փոխել ձեր որոշումը: Երբ ժամանակը սպառվի, չեք կարողանա վերանայել գինը:
  1. Բացե՛ք Цены и акции → Заявки на скидку («Գներ և ակցիաներ → Զեղչի հայտեր») բաժինը և անցե՛ք Новые («Նոր հայտեր») ներդիր:
  2. Անհրաժեշտ հայտով տողում սեղմե՛ք Обработать заявку («Մշակել հայտը»):
  3. Դիտեք հայտի տվյալները: Եթե համաձայն եք, սեղմե՛ք Одобрить («Հաստատել») և հաստատեք զեղչը:

Առաջարկել ձեր գինը

Եթե հայտի զեղչը ձեզ չի գոհացնում, կարելի է ոչ թե մերժել գնորդին,այլ առաջարկել ձեր գինը.

  1. Բացե’ք Цены и акции → Заявки на скидку («Գներ և ակցիաներ → Զեղչի հայտեր») բաժինը և անցե’ք Новые («Նոր հայտեր») ներդիր:

  2. Հայտով տողում սեղմե’ք Обработать заявку («Մշակել հայտը»):

  3. Ваше решение («Ձեր որոշումը») բլոկում նշեք.

  • Ձեզ համար ընդունելի գին։ Եթե պահեստը գտնվում է մեկ տարածաշրջանում, իսկ գնորդը պատվեր է կատարում մեկ այլ տարածաշրջանում, մենք կարող ենք ձեր գնին ավելացնել տարածաշրջանային գործակից, որը նույնպես նշված է հայտի մեջ։
  • Զեղչը, որը պատրաստ եք առաջարկել:
  • Զեղչի հաստատման համար անհրաժեշտ միավոր ապրանքների նվազագույն քանակը։ Նվազագույն զեղչը,որը կարելի է հաստատել, 3% կամ 300 ռուբլին է,եթե ձեր ապրանքն արժե 10 000 ռուբլի և ավել:
  1. Սեղմե’ք Одобрить («Հաստատել»):

Ավտոմատ հաստատում

Զեղչի հայտերը կարող են մշակվել ավտոմատ կերպով: Կազմեք այն ապրանքների ցանկը, որոնց համար կիրառվելու է ավտոմատ հաստատում և նշեք`

  • առավելագույն զեղչը, որը գնորդը կարող է ստանալ,
  • նվազագույն գինը, որից ցածր ապրանքը չի վաճառվի:

Ավելացնել ապրանքներ

  1. Ձեր անձնական հաշվում անցե’ք Цены и акции → Заявки на скидку («Գներ և ակցիաներ → Զեղչի հայտեր») բաժին և սեղմե’ք Настроить автоодобрение («Կարգավորել ավտոմատ հաստատումը»):

  2. Սեղմե’ք Добавить товары («Ավելացնել ապրանքներ»):

  3. Ընտրե’ք ապրանքների ավելացման եղանակները`

    • ձեռքով` Выбрать вручную («Ընտրել ձեռքով») ներդիրում նշեք անհրաժեշտ ապրանքները և սեղմե’ք Добавить к автоодобрению («Ավելացնել ավտոմատ հաստատմանը»):
    • ձևանմուշի միջոցով` Через шаблон ներդիրում բեռնեք և լրացրեք ֆայլը, այնուհետև հաստատեք ապրանքների ավելացումը ձևանմուշը բեռնելիս։

Կարգավորել ավտոմատ հաստատումը

  1. Անցե’ք Цены и акции → Заявки на скидку («Գներ և ակցիաներ → Զեղչի հայտեր») բաժին և սեղմեք Настроить автоодобрение («Կարգավորել ացտոմատ հաստատումը»):

  2. Յուրաքանչյուր ապրանքի համար մենք ձեզ կհուշենք առավելագույն զեղչը կամ նվազագույն գինը, որը կարող եք սահմանել: Այն փոխելու համար սեղմեք ցուցանիշներից որևէ մեկի վրա և մուտքագրեք արժեքը առաջարկվող միջակայքի շրջանակում: Եթե խմբագրեք ցուցանիշներից մեկը, մյուսը կկարգավորվի ավտոմատ կերպով:

    Ավտոմատ հաստատման նվազագույն գինը չի կարող ցածր լինել ձեր անձնական հաշվում` ապրանքի քարտի վրա սահմանված ապրանքի նվազագույն գնից: Իմացե’ք ավելին նվազագույն գնի մասին

Ավտոմատ հաստատումը կգործարկվի, եթե պահանջվող գինը հավասար կամ մեծ է նվազագույն գնից։Հակառակ դեպքում մենք գնորդին կառաջարկենք ապրանքը գնել նվազագույն գնով։ Բոլոր հաստատված հայտերը կարելի է գտնել Цены и акции → Заявки на скидку → Одобренные («Գներ և ակցիաներ → Զեղչի հայտեր →Հաստատված հայտեր») ներդիրում։

Հայտի կարգավիճակում ցույց կտանք, թե ինչպես է այն հաստատվել` ավտոմատ կերպո՞վ, թե՞ ձեռքով: Դուք կարող եք մեկ րոպեի ընթացքում փոխել հայտի վերաբերյալ ձեր որոշումը:

Գնորդների հետ քննարկել զեղչերը

Կարող եք զեղչի հայտի մանրամասները քննարկել չաթում, օրինակ, ճշտել գինը կամ խնդրել գնորդին թողնել մեկնաբանություն: Դրա համար սեղմե’ք և անցե’ք Покупатели («Գնորդներ») բաժին:

Տեսնել հայտերի վիճակագրությունը

Цены и акции → Заявки на скидку («Գներ և ակցիաներ→ Զեղչի հայտեր») բաժնում դուք կարող եք տեսնել հայտերի դինամիկան 6, 3 կամ 1 ամսվա ընթացքում:

Տվյալները թարմացնում ենք ամեն օր և ցույց ենք տալիս վիջեթում`

  • Հայտերի ընդհանուր քանակը,
  • Հաստատված հայտերի քանակը և տոկոսը,
  • Պատվերների քանակը և տոկոսը,
  • Ձեր եկամուտը։

Անջատել գործիքը կամ ծանուցումը

Ձեր անձնական հաշվում անցե’ք Цены и акции → Заявки на скидку («Գներ և ակցիաներ → Զեղչի հայտեր») բաժին և սեղմե’ք :

Ծանուցումն անջատելու համար անջատիչը տեղափոխեք Уведомления выключены («Ծանուցումներն անջատված են») դիրքի վրա:

Զեղչի հայտերն ակտիվ են ըստ լռելյայնի: Եթե դուք չեք ցանկանում հայտեր ստանալ գնորդներից, ընտրեք Отключить инструмент («Անջատել գործիքը»):

Համակարգն առաջարկում է այլ զեղչ

Եթե համակարգն առաջարկում է գնորդի կողմից պահանջվող զեղչից տարբերվող զեղչ, դա պայմանավորված է տարածաշրջանային գործակիցներով։ Ճշգրիտ հաշվարկներ ապահովելու համար արժեքը կլորացվում է, ինչը թույլ չի տալիս համաձայնեցնել գնորդի կողմից պահանջվող գինը։ Նման դեպքերում ընտրեք առաջարկվող տարբերակներից մեկը։

Օրինակ
Գնորդը խնդրում է իջեցնել ապրանքի գինը մինչև 1000 ռուբլի: Եթե համակարգն առաջարկում է միայն 990 կամ 1010 ռուբլի, ընտրեք առաջարկվող գներից ցանկացածը:

Եթե ապրանքի վրա գործում է զեղչ

Զեղչի տոկոսը վերաբերում է նաև այլ ակցիաներին, որոնց մասնակցում է ապրանքը: Եթե ապրանքը զեղչված է և հաստատել եք զեղչի հայտը՝ հաստատված գինը կնվազի նվազման տոկոսով: Էժանացված ապրանքի վրա զեղչ հաստատելու որոշումը մնում է ձերը. կարող եք չեղարկել զեղչի հայտը:

Օրինակ
Ապրանքի արժեքը 200 ռուբլի է, զեղչը 10% է: Գնորդի մոտ ապրանքի գինը 180 ռուբլի է երևում: Գնորդը զեղչ է խնդրում, որը հաստատելու դեպքում ապրանքի գինը 150 ռուբլի է կազմում: Եթե հաստատեք զեղչը, և գնորդը պատվիրի, ապրանքի վերջնական արժեքը կլինի՝ 150 - 10% (զեղչ) = 135 ռուբլի:

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը