Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ozon-ում ապրանք բեռնելիս նշեք դրա ապրանքանիշն անվան մեջ և Бренд («Ապրանքանիշ») բնութագրիչում: Դա ապրանքին կօգնի՝
Ձևանմուշի շարժիչի օգտագործմամբ համակարգը կստեղծի ապրանքի անվանումը՝ ապրանքանիշի նշումով:
Товары → Документы на бренды («Ապրանքներ → Ապրանքանիշերի փաստաթղթեր») բաժնում նշեք ապրանքանիշի անվանումը: Եթե ապրանքանիշը ցանկում չկա, ներկայացրեք ստեղծման հայտ:
Ապրանքանիշը նշվում է ապրանք բեռնելիս՝
Որոշ ապրանքներ բեռնելու համար ձեզ անհրաժեշտ են սերտիֆիկատներ, որոնք հաստատում են բրենդային ապրանքներ վաճառելու ձեր իրավունքը: Եթե վերբեռնում եք այդպիսի ապրանք, նախ ավելացրեք ապրանքանիշի սերտիիֆիկատը:
Իմացե՛ք ավելին ապրանքանիշերի սերտիֆիկատների և դրանց վերբեռնման մասին
Ապրանքանիշն ավելացրե՛ք Добавить товар («Ավելացնել ապրանք») բաժնում Характеристики («Բնութագրեր») ներդիրում: Бренд («Ապրանքանիշ») դաշտում մուտքագրեք անվանումը և ցանկում ընտրեք անհրաժեշտը: Եթե մի քանի ապրանքանիշեր օգտագործում են նույն անվանումը, ձեր ապրանքանիշն ընտրեք՝ հիմնվելով մենյուի մեջ դրա լոգոտիպի կամ ապրանքի անվան վրա՝
Եթե ապրանքներ եք վերբեռնում ձևանմուշի միջոցով, այնտեղ նշեք յուրաքանչյուր ապրանքի ապրանքանիշը: Ապրանքանիշը կցուցադրվի ապրանքի քարտում և վերնագրում: Եթե ձեր ապրանքը չունի ապրանքանիշ,մուտքագրեք Нет бренда («Ապրանքանիշ չկա»):
Իմացե՛ք ավելին ձևանմուշների մասին
Նոր ապրանքանիշի ավելացման հայտ ստեղծելու համար՝
Անցե՛ք Товары → Бренды («Ապրանքներ → ապրանքանիշեր») բաժին:
Վերևի աջ կողմում սեղմե՛ք Добавить → Бренд («Ավելացնել → Ապրանքանիշ»):
Добавление бренда («Ապրանքանիշի ավելացում») պատուհանում՝
Սեղմե՛ք Отправить («Ուղարկել»):
Մոդերատորները տվյալները կստուգեն 3 աշխատանքային օրերի ընթացքում: Ստուգման արդյունքը կհայտնվի Уведомления («Ծանուցումներ») բաժնում: Այնտեղ անցնելու համար վերևի աջ կողմում սեղմե՛ք
:
Որոշ կատեգորիաների համար ապրանքանիշ հնարավոր է ավելացնել միայն աջակցությանը դիմելու միջոցով. «Контент» («Կոնտենտ») → Добавить категорию или тип товара («Ավելացնել կատեգորիա կամ ապրանքի տեսակ»):
Կատեգորիաների ցանկ
- Էլեկտրոնիկա.
- Պրոցեսորներ → Պրոցեսոր,
- Տեսաքարտեր և գրաֆիկական արագացուցիչներ → տեսաքարտ,
- Կոշտ սկավառակներ,SSD և ցանցային պահեստավորում → Ներքին կոշտ սկավառակ,
- Կոշտ սկավառակներ,SSD և ցանցային պահեստավորում → Ներքին SSD սկավառակ,
- Մայր պլատաներ → Մայր պլատա,
- Օպերատիվ հիշողոթյուն → Օպերատիվ հիշողության մոդուլ,
- Սնուցման բլոկներ → համակարգչի սնուցման բլոկ,
- Համակարգչի համար նախատեսված հովացման համակարգեր → Հովացուցիչ պրոցեսորի համար,
- Համակարգչի համար նախատեսված հովացման համակարգեր → Ջրային սառեցման համակարգ անհատական համակարգչի համար,
- Համակարգչի համար նախատեսված հովացման համակարգեր → Պատյանների օդափոխիչ,
- Համակարգչի համար նախատեսված հովացման համակարգեր → Ջրային հովացման պոմպ անհատական համակարգչի համար,
- Համակարգչի համար նախատեսված հովացման համակարգեր → Միկրոհամակարգչի օդափոխիչ,
- Համակարգչի համար նախատեսված հովացման համակարգեր → Ջրային բլոկ,
- Համակարգչի համար նախատեսված հովացման համակարգեր → Հեղուկ՝ ջրային սառեցման համակարգի համար,
- Համակարգչի համար նախատեսված հովացման համակարգեր → Ամրացում հովացղուցիչի համար,
- Համակարգչի համար նախատեսված հովացման համակարգեր → Համակարգչի օդափոխիչի կառավարման վահանակ,
- Համակարգչի համար նախատեսված հովացման համակարգեր → Ռադիատոր,
- Համակարգչի համար նախատեսված հովացման համակարգեր → Միկրոհամակարգչի ռադիատոր,
- Համակարգչի համար նախատեսված հովացման համակարգեր → Սառեցման համակարգ ASIC/մայներիհամար,
- Համակարգչի համար նախատեսված հովացման համակարգեր → Քսուք՝ պատյանների օդափոխիչների համար,
- Ավտոապրանքներ → Ավտոմեքենաների յուղեր:
Դիմումում ներառեք հղում դեպի արտադրողի պաշտոնական կայք՝ այդ ապրանքանիշի ապրանքի մասին տեղեկություններով:
Նշեք ապրանքային անվանումը, որով վաճառում եք ձեր արտադրանքը:
Եթե ապրանքանիշը նշված է ապրանքանշանի վրա, ապա մակագրությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի անվանը. պետք է լինեն բառերի նույն հերթականությունը,նույն գրանցումները, նշանները և բացատները:
Չեք կարող ավելացնել այնպիսի անվանումներ, որոնք՝
Ozon-ը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, եթե՝
Ապրանքանշանի ցուցադրման տեղը կախված է առաջխաղացում միացնելուց:
Ցուցադրման տեղ | Առանց առաջխաղացման | առաջխաղացմամբ |
---|---|---|
Ապրանքանիշի էջ | ✔ | ✔ |
Ապրանքի քարտ | — | ✔ |
Զտիչներում | — | ✔ |
Հուշման գործիքում, երբ գնորդը գրում է ապրանքանիշի անվանումը որոնման մեջ | — | ✔ |
Ապրանքանշանի չափն ու համաչափությունը կարող են տարբերվել՝ կախված, թե որ բաժնում են ցուցադրվել:
Ավելացրեք ոչ մեծ լուսանկար. այն կցուցադրվի ապրանքանիշի էջում և ապրանքների քարտում: Եթե ուենք ապրանքանշանի մի քանի տարբերակներ, օգտագործեք բաց կամ սպիտակ ֆոնով տարբերակը:
Լուսանկարի պահանջներ՝
Ապրանքանշան կարելի է տեղադրել կողմնակի կայքում, այդ թվում, ֆայլերի փոխանակման ծառայություններում, օրինակ, Յանդեքս Դիսկում: Մի՛ օգտագործեք Google Դիսկ և Dropbox:
Եթե ապրանքանիշը նշված է ապրանքանշանի վրա, ապա մակագրությունը պետք է ամբողջությամբ համապատասխանի անվանը. պետք է լինեն բառերի նույն հերթականությունը, նույն գրանցումները, նշանները և բացատները:
Օգտագործեք ապրանքանշանի գրաֆիկական և տեքստային մասերը: Եթե ապրանքանշանը գնորդներին հայտնի է՝ կարող եք թողնել միայն գրաֆիկական մասը:
Ապրանքանշանի ստեղծման խորհուրդներ՝
Մի՛ օգտագործեք ցածրորակ պատկերներ կամ ապրանքանշանի լուսանկարներ ապրանքի կամ ցուցանակի վրա: Ապրանքանշանը պետք է լինի հավասարեցված և ամբողջությամբ տեսանելի:
Ճիշտ է | Սխալ է |
---|---|
![]() |
![]() |
Ապրանքանշանի շուրջ մի թողեք ավելորդ տարածություն:
Ճիշտ է | Սխալ է |
---|---|
![]() |
![]() |
Օգտագործեք քառակուսի կամ հորիզոնական ապրանքանշան՝ կողմերի 2:1 հարաբերակցությամբ:
Ճիշտ է | Սխալ է |
---|---|
![]() ![]() |
![]() ![]() |
Մի՛ օգտագործեք մանր դետալներ՝ ստորագրություններ, կայքի կամ փոստի հասցե: Փոքրացնելիս դետալները կդառնան չտարբերվող:
Ճիշտ է | Սխալ է |
---|---|
![]() |
![]() |
Յուրաքանչյուր ապրանքանիշին հատկացվում է ապրանքների կատեգորիաների սեփական հավաքածուն: Եթե ճիշտ ընտրեք դրանք, ապրանքն ավելացնելիս ապրանքանիշն ավելի հեշտ կլինի գտնել:
Կարող եք նշել ընդհանուր կատեգորիաներ, օրինակ ,«Կենցաղային քիմիկատ», կամ «Լվացող և մաքրող միջոցներ»:
Ապրանքանիշն ավելացնելիս մենք կխնդրենք ընտրել ընտրված կատեգորիայի ապրանքների լուսանկարներ: Բեռնեք 1–2 լուսանկար՝
Լուսանկարները չեն համապատասխանում, եթե՝
Դիմեք աջակցությանը: Հայտում նշեք այն ապրանքանիշի անվանումը և նկարագրությունը, որը ցանկանում եք ավելացնել:
Ապրանքանիշի նկարագրության մեջ մի՛ ավելացրեք հղումներ:
Աջակցության ծառայությունը նկարագրություն կավելացնի ապրանքանիշի էջին. կարող եք այն տեսնել ապրանքանիշերի կատալոգից կամ ապրանքի քարտից:
Նկարագրության օրինակ.
Ապրանքների շարքը տվյալ ապրանքանիշի ապրանքներն են, որոնք արտադրված են նույն ստանդարտի կամ նմուշի համաձայն և միավորված են ընդհանուր թեմատիկայով:
Եթե ցանկում չեք գտել անհրաժեշտ ապրանքի շարքը, կարող եք այն ստեղծել Ozon-ում: Դրա համար գրեք աջակցությանը: Դիմումում ներկայացրեք տեղեկատվություն ապրանքի շարքի վերաբերյալ՝
Մենք կստուգենք տեղեկատվությունը և կստեղծենք շարքը, եթե այն դեռ հարթակում չկա:
Անցեք Товары → Бренды («Ապրանքներ → Ապրանքանիշեր») բաժին և բացեք ձեր հայտը: Комментарий от модератора («Մեկնաբանություններ մոդերատորից») և Результат («Արդյունք») դաշտերում կնշենք մերժման պատճառները և առաջարկները, թե ինչպես ուղղել հայտը:
Ստեղծեք նոր հայտ. լրացրեք հայտի դաշտերը՝ հաշվի առնելով մոդերատորի մեկնաբանությունները: Комментарий для модерации («Մեկնաբանություններ մոդերացիայի համար») դաշտում նշեք, թե կոնկրետ ինչ եք ուղղել:
Եթե մոդերատորը պահանջի ապրանքի նշանի հավաստագիր կամ քաղվածք ԱՍԴԻ (Արդյունաբերական սեփականության դաշնային ինստիտուտ)-ից, ուղարկեք փաստաթղթի պատճենը աջակցությանը:
Գրեք աջակցությանը:
Դիմումի մեջ նշեք՝
Եթե բրենդը Հայաստանում գրանցված է որպես ապրանքանիշ, խնդրում ենք ուղարկել քաղվածք Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գրասենյակից.
Գրեք աջակցությանը: Դիմումի մեջ ավելացրեք ապրանքանիշի էջի հղումը:
Մոդերատորները կարող են մերժել ապրանքանիշ ստեղծելու հայտը, եթե՝
Այո, նման ապրանքանիշ հնարավոր է ավելացնել նույն կերպ, ինչպես և գրանցված ապրանքանիշերը:
Նման ապրանքանիշերը Ռուսաստանում հեղինակային իրավունքի սեփականատերեր չունեն, ուստի այլ վաճառողներ կարող են դրանք օգտագործել առանց սահմանափակումների:
Համոզվե՛ք, որ այդ ապրանքանիշը ամբողջությամբ կրկնօրինակում է ձեզ: Ստուգեք արտադրանքի տեսակը և կատեգորիան. երբեմն նույն անունով ընկերություններն արտադրում են տարբեր ապրանքներ:
Եթե համոզված եք, որ հայտնաբերել եք կրկնօրինակ, գրեք աջակցությանը: Դիմումի մեջ նշեք երկու ապրանքանիշերի հղումները. մոդերատորները կստուգեն դրանք և կտեղեկացնեն արդյունքների մասին:
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ո՞ր երկրից եք վաճառում
Выберите договор