Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Տեսաշապիկը կարճ տեսանյութ է, որը կարող եք գլխավոր նկարի փոխարեն ավելացնել ապրանքի քարտին: Տեսանյութի օգնությամբ կարող եք ցուցադրել ապրանքի առավելությունները տարբեր կողմերից և շարժման մեջ:
Ցույց կտանք տեսաշապիկը ապրանքի քարտում։ Այն չի հայտնվի որոնման և կատեգորիաների մեջ։
Չեն հրապարակվում այն տեսաշապիկները, որոնք պարունակում են`
անպարկեշտ բառամթերք, վիրավորանքներ,
ալկոհոլ, ծխախոտ,
գրություններ,
որտեղ նշված են գներ, զեղչեր, սոցիալական ցանցեր, կոնտակտային տվյալներ, բացառությամբ 8-800-ով սկսվող համարների,
առաքման և վերադարձի պայմաններ, օրինակ, «արագ առաքում» կամ «կբերենք վաղը»,
այլ հարթակների և խանութների գովազդ,
ջրային նշաններ,
անձնական տվյալներ, օրինակ, քարտի համարը կամ անձնագրի լուսանկարը,
մարմնի ինտիմ մասեր, էրոտիկ ուղղվածության ձայներ,
Ռուսաստանի օրենդրությամբ արգելված տեղեկատվություն,
ապրանքներ, որոնք արգելված են տեղադրել Ozon-ում:
Պարամետր | Պահանջներ |
---|---|
Շապիկ | Համոզվե’ք, որ ձեր տեսանյութի առաջին կադրը պարզ է. գնորդն այն կտեսնի, քանի դեռ տեսանյութը բեռնվում է: |
Տեքստ տեսանյութի վրա | Ավելացրե’ք տեքստն առանցքային տեղեկություններով` մակագրությունը պետք է լինի խոշոր և պարզ: Համոզվե’ք, որ հավելվածում և կայքում տեսանյութը չի կրճատվում: |
Տեսանյութի տևողությունը | Ավելացրե’ք տեսանյութ 8-ից 30 վայրկյան տևողությամբ։ |
Կողմերի հարաբերակցություն | Ընտրեք տեսանյութի կողմերի ճիշտ հարաբերակցություն. մենք տարբեր կերպ ենք կրճատում տեսանյութը հավելվածում և կայքում: |
Բովանդակություն և աուդիո | Բովանդակությունը պետք է հասկանալի լինի առանց աուդիո ուղու: |
Օգտագործե’ք կարճ տեսանյութեր, որտեղ երևում է ապրանքի դինամիկան: Մի’ ծանրաբեռնեք տեսանյութը չափազանց շատ առարկաներով՝ կենտրոնացումը պետք է լինի ապրանքի վրա:
Կատեգորիաների պահանջներ`
Քարտում | Որոնման դաշտի և կատեգորիայի էջերում | |
---|---|---|
Կայքում | Կմիանա, երբ գնորդը միացնի: Ցույց ենք տալիս տեսանյութն ամբողջությամբ: | Տեսաշապիկ չի ցուցադրվի՝ ցույց կտանք ապրանքի գլխավոր նկարը։ |
Հավելվածում | Ամբողջ տեսանյութն ավտոմատ կերպով նվագարկվում է և անվերջ կրկնվում: | Տեսաշապիկ չի ցուցադրվի՝ ցույց կտանք ապրանքի գլխավոր նկարը։ |
Տեսանյութը կրճատվում է քարտի լուսանկարի ձևաչափին համապատասխան: Հավելվածում այն կարող է լինել ուղղահայաց և քառակուսի. դա կախված է բաժնից և կատեգորիայից:
Մի’ օգտագործեք 16:9 կամ 9:16 կողմերի հարաբերակցությամբ տեսանյութեր: Նման տեսանյութերը խիստ կրճատվում են:
Տեսանյութի սեղմման համար կարելի է օգտագործել միայն հետևյալ կոդեկները՝ MPEG-1 video, MPEG-2 video, VC-1, H.264, HEVC (H.265), VP8, VP9, MPEG-4, MPEG-4 Part 2, MPEG-4 Part 3։
Պարամետր | Պահանջներ |
---|---|
Ձևաչափ | MP4, MOV |
Թույլատրելի | 1080-ից մինչև 1920 px մեծ կողմում |
Չափ | 20 ՄԲ-ից ոչ ավել |
Տևողություն | 8-ից մինչև 30 վայրկյան |
Շրջանակներ,դաշտեր | Արգելված են |
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ո՞ր երկրից եք վաճառում
Выберите договор