Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ozon ID՝ Ավտորիզացիայի ծառայություն Ozon-ում հեռախոսահամարի միջոցով՝ առանց գաղտնաբառ մուտքագրելու։
Համոզվեք, որ Ozon ID մուտքի հնարավորությունը հասանելի է միայն Ձեզ.
Ոչ ոք չի տեսնելու այն հեռախոսահամարը, որն օգտագործում եք մուտք գործելու համար։ Գովազդ ևս այդ հեռախոսահամարին չենք ուղարկելու, այն հարկավոր է միայն ավտորիզացիայի համար։
Գրանցման ընթացքում կստեղծենք նոր Ozon ID կամ կօգտագործենք գոյություն ունեցողը, եթե արդեն ունեք գնորդի կամ վաճառողի հաշիվ՝ կցված հեռախոսահամարին։
Եթե ունեք մի քանի հաշիվ, ապա կարող եք բոլորը կցել մեկ Ozon ID-ի՝ առանց գաղտնաբառի մի հաշվից մյուսը անցնելու համար։
Նոր բրաուզերի կամ սարքի միջոցով առանց գաղտնաբառ մուտք գործելու համար՝ առաջին մուտքի ժամանակ օգտագործեք օգտանուն և գաղտնաբառ։ Դրանից հետո կկարողանաք մուտք գործել Ozon ID-ի միջոցով։
Ավտորիզացիայի էկրանին մուտքագրեք Ozon ID-ին կցված հեռախոսահամարը։ Մենք կուղարկենք հաստատման կոդ կամ կզանգահարենք ձեզ։ Զանգին պատասխանելու կարիք չկա. մուտքագրեք համարի վերջին 6 թվանշանները։
Եթե դուք արդեն մուտք եք գործել Ozon ID-ի միջոցով, ապա գաղտնաբառ հարկավոր չէ։ Համակարգը կհիշի ձեզ, ուստի ավտորիզացիա չի պահանջվի։
Ի՞նչ անել, եթե չեք ստանում հաստատման կոդը
Դուք կտեսնեք բոլոր ընկերությունները, որոնք կցված են ձեր Ozon ID-ին։ Սեղմեք Далее («Հաջորդ») կոճակին՝ անձնական հաշիվ անցնելու համար։
Բոլոր հաշիվներն այժմ կցավծ են Ozon ID-ին. այն հնարավոր չէ հեռացնել։
Եթե դուք սխալ Ozon ID եք կցել ձեր հաշվին և չունեք ադմինիստրատորի իրավունքներ, խնդրեք մենեջերին կամ ադմինիստրատորին հրավեր ուղարկել այլ էլ. փոստի հասցեին և ջնջել հին հաշիվը։
Եթե դուք մենեջեր կամ ադմինիստրատոր եք, և ձեր աշխատակիցը սխալ է կցել Ozon ID-ն, ուղարկեք նրան հրավեր այլ էլ.փոստին և ջնջեք հին հաշիվը։ Աշխատակիցը պետք է ստուգի, որ անհրաժեշտ հաշիվը բաց է Ozon ID էջում այնուհետև անցնի հրավերի հղմամբ։
Եթե դուք եք սխալ կցել ձեր Ozon ID-ն, ինքներդ ձեզ հրավեր ուղարկեք այլ էլ․ հասցեին և կցեք ճիշտ Ozon ID-ն։ Փոխանցեք կառավարչի դերը նոր հաշվին և ջնջեք հին հաշիվը։
Հնարավոր է ձեր էլ․ հասցեն արդեն կցված է Ozon ID-ին։ Վերադարձեք ավտորիզացիայի էջ, սեղմեք Войти с Ozon ID («Մուտք գործել Ozon ID-ով») և մուտքագրեք ձեր հեռախոսահամարը։
Եթե խնդիրներ են առաջացել Ozon ID-ն կարգավորելու հարցում, խնդրում ենք կապվել մեզ հետ global.registration@ozon.ru հասցեով։
Թարմացրեք էջը և փորձեք նորից մուտք գործել։
Ջնջեք cookie ֆայլերը և մաքրեք ձեր բրաուզերի քեշը.
Մուտք գործեք այլ դիտարկչի միջոցով։
Եթե համակարգը սխալ է հայտնաբերում, ստուգեք, արդյուք ճիշտ եք մուտքագրել ձեր տվյալները։
[Մանրամասն սխալների և դրանց լուծման տարբերակների մասին](#հնարավոր-սխալներ-և լուծման տարբերակներ)
Երբեմն հաղորդագրությունն անմիջապես չի գալիս։ Եթե հաղորդագրությունը չի հասել 20 րոպեի ընթացքում, նորից փորձեք ստանալ կոդը։
Եթե դուք կառավարիչ եք
Գրեք marketplace.crossborder@ozon.ru հասցեին՝ մենք կօգնենք ձեզ վերականգնել մուտքը։
Եթե ունեք այլ դեր
Երբ հեռախոսահամարը փոխարինվի նորով, խնդրեք կառավարչին ուղարկել նոր հրավեր։
Եթե դուք կառավարիչ եք
Ozon ID-ի ավտորիզացիայի էջում սեղմեք Восстановить аккаунт («Վերականգնել հաշիվը»)։ Մուտքը վերականգնելու համար լրացրեք դիմումը։
Եթե ունեք այլ դեր
Երբ փոստի կարգավիճակը փոխվի «Почта подтверждена» («Փոստը հաստատված է»), խնդրեք կառավարչին այդ հասցեով հրավեր ուղարկել։
Սխալ | Լուծում |
---|---|
Այս պահին տվյալ հեռախոսը չի կարող օգտագործվել հաշիվ ստեղծելու/մուտք գործելու համար | • Դուք նշել եք հեռախոսահամար, որը հաճախ եք փորձել կցել Ozon ID-ին։ Գրանցվելու և ձեր հաշիվ մուտք գործելու համար այն կկարողանաք կրկին օգտագործել ձեր վերջին փորձից 30 օր հետո։ Փորձեք կատարել ավտորիզացիա այլ հեռախոսահամարով։ • Եթե տեսնում եք «Кажется, мы вас узнали» («Կարծես թե մենք ձեզ ճանաչում ենք») պատուհանը, ապա ձեր հաշիվն այլ հեռախոսահամար ունի։ Օգտագործեք այդ հեռախոսահամարը մուտք գործելու համար։ • Դուք նշել եք հեռախոսահամար, որը փոփոխման փուլում է։ Հաշիվ մուտք գործելու համար կկարողանաք օգտագործել այն 14 օր հետո։ |
Հեռախոսը բջջային չէ | Խնդրում ենք ստուգել, արդյոք ճիշտ եք մուտքագրել ձեր բջջային հեռախոսահամարը։ |
Ձեր հաշիվն ապաակտիվացվել է | Եթե սխալի ցուցադրման պատուհանում տեսնում եք ձեր հաշիվը վերականգնելու կոճակ, սեղմեք այն։ Եթե չկա նման կոճակ, ապա ստեղծեք նոր հաշիվ։ |
Եթե կոդն ուղարկվել է էլ․ հասցեին, որին հասանելիություն չունեք | Եթե դուք կառավարիչ եք, վերականգնեք հաշիվը Ozon ID-ի ավտորիզացիայի էջում։ Եթե ունեք այլ դեր, խնդրեք կառավարչին հեռացնել Ձեզ աշխատակիցների ցուցակից և նորից ուղարկել հրավերը։ Մանրամասն՝ էլ․ փոստի միջոցով մուտքը վերականգնելու մասին |
Փոստի սխալ ձևաչափ | Ստուգեք, արդյոք ճիշտ եք մուտքագրել ձեր էլ. հասցեն, կամ նորից մուտքագրեք այն։ Հնարավոր խնդիրներ. • տառասխալ; • նիշերի միջև տարածություն; • չկա @ նշանը կամ էլ․ փոստի դոմենի՝ .ru կամ .com ;• ստեղնաշարի սխալ դասավորություն։ |
Հեռախոսահամարը փոփոխվել է կամ բացակայում է, իսկ հին հեռախոսահամարը հասանելի չէ | Մուտք գործեք էլ․ փոստով։ Ավտորիզացիայի կոդը կուղարկվի նշված էլ. հասցեին։ Եթե անձնական հաշվում էլ․ փոստի հասցե չեք նշել և կառավարիչ եք, գրեք marketplace.crossborder@ozon.ru հասցեին՝ մուտքը վերականգնելու համար։ Եթե ունեք այլ դեր, խնդրեք կառավարչին հեռացնել Ձեզ աշխատակիցների ցուցակից և նորից ուղարկել հրավեր։ Մանրամասն՝ ձեր հաշիվը վերականգնելու մասին, եթե հեռախոսահամարով մուտքի հասանելիություն չկա |
Էլ․ փոստի հասցեի հաստատման սխալ | Ստուգեք, որ՝ • էլ․ փոստի հասցեն նշված լինի ճիշտ, • Դուք հաստատում եք էլ․ փոստը, որը կցված է Ձեր հաշվին, • Դուք գրանցված եք այն բրաուզերում, որով հաստատում եք էլ․ փոստը։ Եթե այդ էլ․ փոստը կցված է այլ հաշվի, ապա նշեք այլ փոստ։ |
Նշված էլ․ հասցեի օգտատերը չի գտնվել | Նշել եք էլ․ փոստը, որը չի օգտագործվում Ozon-ի որևէ հաշվում։ Ստուգեք, արդյոք ճիշտ է նշված էլ․ փոստի հասցեն կամ մուտք գործեք հեռախոսահամարի միջոցով։ |
Հեռախոսի մուտքագրման կամ հաստատման փորձերի թիվը գերազանցվել է | Փորձեք նորից մուտք գործել 24 ժամից։ |
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ո՞ր երկրից եք վաճառում
Выберите договор