Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Դաշտերը լրացնելիս օգտագործեք միայն լատինական կամ կիրիլիկ այբուբենի տառերը։
Անցեք մուտքի էջ և սեղմեք Зарегистрироваться («Գրանցվել»).
Ստեղծքեք Ozon ID կամ ուղղակի մուտք գործեք, եթե արդեն ունեք այն՝ ըտրեք ձեր երկրի կոդը բացվող ցանկից և մուտքագրեք ձեր հեռախոսահամարը: Սեղմեք Войти («Մուտք»):
Մուտքագրեք ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և սեղմեք Получить код («Ստանալ կոդ»)։ Նշված հասցեին կստանաք առաջին հաստատման կոդը։ Պատճենեք այն և մուտքագրեք բացված դաշտում։
Մի’ օգտագործեք այնպիսի էլեկտրոնային հասցե, որն ավարտվում է *.co-ով կամ *.su-ով` մենք չենք կարող այն գրանցել համակարգում։
Հաստատման կոդը կուղարկվի նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության կամ մուտքային զանգի միջոցով։ Մուտքագրեք այն համապատասխան դաշտում և սեղմեք Зарегистрироваться («Գրանցվել»)։ Հաստատման կոդը ուղարկելու եղանակը կախված է այն երկրից, որտեղ գրանցված է հեռախոսահամարը.
Завершите регистрацию («Ավարտեք գրանցումը») պատուհանում նշեք այն երկիրը, որտեղից իրականացնելու եք վաճառքը։
Գրանցման համարը փոխելու համար դիմեք հաճախորդների աջակցության կենտրոն։
Կազմակերպության իրավական անվանումը նշեք ռուսերենով:
Մուտքագրեք խանութի անվանումը, որը ցանկանում եք տեսնեն գնորդները։
Դուք կկարողանաք փոխել այն ավելի ուշ անձնական հաշվում:
Ստուգեք, որ էլեկտրոնային փոստի հասցեի դաշտում նշված լինի այն փոստը, որը ցանկանում եք օգտագործել Ozon-ի հետ հաղորդակցվելիս։ Այնուհետև սեղմեք Готово («Պատրաստ է»)։
Ստուգե՛ք տվյալները Название организации («Կազմակերպության անվանումը»)և Налоговый номер(«Հարկային համար») դաշտերում: Դրանք պետք է համապատասխանեն ընկերության գրանցման փաստաթղթերի տվյալների հետ:
Փաստաթղթերը ստուգման ուղարկելուց հետո Налоговый номер («Հարկային համար») դաշտը փոփոխել չի ստացվի:
Գրանցումից հետո երկիրը փոխել հնարավոր չի լինի: Եթե ուզում եք ընտրել մեկ ուրիշը, ապա ստեղծե՛ք նոր անձնական հաշիվ: Ավելին՝ գրանցման մասին
Լրացրե՛ք դաշտերը՝
Բեռնե՛ք փաստաթղթերի բնօրինակները, որոնք հաստատում են պետական գրանցումը: Փաստաթղթի ձևաչափը՝ PDF, JPEG կամ PNG, առավելագույն չափը՝ 32 ՄԲ:
Հայաստանից վաճառողները պետք է ներկայացնեն իրավաբանական անձի կամ ԱՁ-ի պետական գրանցման մասին վկայական: Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ստեղծված գրանցման մարմնի կողմից:
Խորհուրդ ենք տալիս նաև կցել փաստաթղթի թարգմանությունը ռուսերեն կամ անգլերեն: Առանց թարգմանության դիմումները մշակվում են 5 օրվա ընթացքում, թարգմանությամբ դիմումները՝ 3 օրում։ Վկայականը և թարգմանությունը պետք է վերբեռնվեն որպես մեկ ֆայլ:
Ստուգե՛ք բանկում՝ արդյոք հնարավոր է վճարումներ ստանալ Ռուսաստանից: Եթե ոչ, մենք չենք կարողանա Ձեզ վճարումներ ուղարկել նշված ռեկվիզիտներով:
Նշե՛ք՝
Расчётный счёт («Հաշվարկային հաշիվ»)՝ վճարը ստացող բանկի հաշվարկային հաշվեհամարը: Մի՛ օգտագործեք հատուկ սիմվոլներ, (>?/.,-), բացատներ կամ Կիրիլյան այբուբեն: Սիմվոլների նվազագույն քանակը՝ 6, առավելագույնը՝ 34: IBAN ձևաչափով հաշվարկների համար սիմվոլների նվազագույն քանակը՝ 13, առավելագույնը՝ 34:
Валюта («Արժույթ»)՝ Ozon-ի հետ կոմիսիոն պայմանագրով փոխադարձ հաշվարկների արժույթ: Հայաստանում հասանելի է RUB-ն:
SWIFT («SWIFT»)՝ Վճարը ստացող բանկի նույնականացման կոդ: SWIFT-կոդը գրելուց հետո ստացող բանկի մասին տեղեկատվությունը ավտոմատ կերպով կլրացվի:
Եթե ընտրում եք RUB փոխադարձ հաշվարկների արժույթը, ապա լրացրե՛ք թղթակից բանկի տվյալները:
Թղթակից բանկի ռեկվիզիտները Դուք կարող եք հստակեցնել վճարը ստացող բանկից:
Սեղմե՛ք Отправить(«Ուղարկել»): Երբ ստուգումը ավարտվի, Ձեր փոստին կգա նամակ հաշվի ակտիվացման մասին:
Դիմումի գրանցումը դիտարկելու համար սահմանված ժամկետը 10 օր է։
Եթե 10 աշխատանքային օրն արդեն անցել է, ապա ստուգեք՝
Եթե հասցեն սխալ է նշված կամ նամակը բացակայում է, ապա դիմեք աջակցման կենտրոն.
Եթե անձնական հարթակում սխալ տեղեկատվություն եք ներկայացրել, ապա ձեր հաշիվը կարող է չհրապարակվել։ Մեզ տեղեկացրեք, թե ինչ տվյալներ եք ցանկանում փոփոխել հաշվում և կցեք անհրաժեշտ փաստաթղթերը։ Եթե ձեր հաշիվն արգելափակված է և չգիտեք, թե ինչ խնդիր է, ապա գրեք marketplace.crossborder@ozon.ru հասցեին։
Մանրամասներ մերժման պատճառների մասին
Եթե չի ստացվում մուտք գործել անձնական հաշիվ, օրինակ՝ մոռացել եք գաղտնաբառը և կորցրել եք ձեր էլեկտրոնային փոստի հասանելիությունը, կարող եք վերականգնել այն․
Կապ հաստատեք աջակցման կենտրոնի հետ հետևյալ հղմամբ՝ marketplace.crossborder@ozon.ru.
Նամակում նշեք․
Խորհուրդ ենք տալիս օգտագործել ձեր անվամբ գրանցված էլեկտրոնային փոստը, որը կիարող եք վերականգնել հեռախոսահամարով։ Չօգտագործեք այնպիսի էլեկտրոնային փոստ, որն ավարտվում է .co-ով կամ .su-ով․ մենք չենք կարող այն գրանցել համակարգում.
Նամակին հարկավոր է կցել՝
Նամակ ուղարկելով՝ դուք ընդունում եք անձնական տվյալների մշակման քաղաքականությունը.
Ստուգումից հետո մենք կուղարկենք նամակում նշված էլեկտրոնային փոստի վերականգնման հղումը։
Ստուգեք փոստը և անցեք հղմամբ՝ հաշվի վերականգման համար։
Գրեք աջակցության կենտրոնին, որպեսզի կցեք ձեր անձնական հաշիվը նոր էլեկտրոնային փոստին և օգտագործեք այն մուտք գործելիս։
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ո՞ր երկրից եք վաճառում
Выберите договор