Մարяե2փլեյսում արդեն գրանցված վաճառողների համար ընդլայնված վերլուծության մասին մենք պատմում ենք Аналитика («Վերլուծություն») բաժնում:
Что продавать на Ozon → Аналитика товаров («Ի՞նչ վաճառել Ozon-ում → Ապրանքների վերլուծություն») բաժնում մենք հավաքագրում ենք այն ապրանքների ցանկը, որոնք վերջին 28 օրվա ընթացքում ամենահաջողն են վաճառվել Ozon-ում: Դա կօգնի՝
- գտնել ընտրված կատեգորիայի խոստումնալից ապրանքներ և սկսել վաճառքը,
- բացահայտել որոշակի ապրանքանիշերի խոստումնալից ապրանքները,
- վերլուծել ձեզ հետաքրքրող առանձին ապրանքների ցուցանիշները,
- վերլուծել, թե որ ապրանքներն ունեն կորցրած վաճառքի ամենամեծ ծավալը՝ վաճառքներ, որոնք վաճառողը չի ստացել պահեստում ապրանքների բացակայության պատճառով։
Բաժնի պարունակություն
Что продавать на Ozon → Аналитика товаров («Ի՞նչ վաճառել Ozon-ում → Ապրանքների վերլուծություն») բաժնում դուք կարող եք՝
- Գտնել կոնկրետ ապրանք․ որոնման տողում մուտքագրեք ապրանքի անվանումը կամ կոդը Ozon-ում՝ դրա ցուցանիշները տեսնելու համար:
- Դիտել բեսթսելլերների ցանկը, ներառյալ, բոլոր կատեգորիաների և ապրանքանիշերի ամենատարածված 1000 լավագույն ապրանքները վերջին 28 օրվա ընթացքում։
- Զտել ապրանքներն ըստ կատեգորիայի։ Դրա համար ընտրեք 1, 2 կամ 3 մակարդակի կատեգորիա։
- Զտել ապրանքներն ըստ ապրանքանիշի՝ դրանց վաճառքը տեսնելու համար։
- Դիտել պատրաստի չափանիշները։ Դրա համար անցե’ք Продажи («Վաճառքներ»), Упущенные продажи («Կորցրած վաճառքներ»), Просмотры («Դիտումներ»), Затраты («Ծախսեր»)և Все показатели («Բոլոր ցուցանիշները») ներդիրների միջև։
- Դիտել յուրաքանչյուր ապրանքի ամփոփ տվյալներն աղյուսակում։
XLSX ձևաչափով վերլուծությունները բեռնելու համար սեղմե’ք Скачать («Բեռնել»):

Ապրանքների ընտրության սկզբունքներ
Սովորաբար, բոլոր մետրիկաների հավաքածուներում մենք ցուցադրում ենք լավագույն 1000 ամենավաճառվող ապրանքները, ինչպես պատրաստի ցանկում,այնպես էլ կատեգորիաների և ապրանքանիշի կողմից կիրառված զտիչներով:
Ավելի հաճախ վաճառվող և ավելի շատ եկամուտ բերող լավագույն 1000 Super ապրանքները տեսնելու համար միացրեք Super-товары («Super ապրանքներ») զտիչը։
Իմացե’ք ավելին Super ապրանքների մասին
Մենք ցանկը տեսակավորում ենք կորցրած վաճառքի արժեքով։ Աղյուսակի վերևում հայտնվում են այն ապրանքները, որոնք ունեն ամենամեծ քանակով պոտենցիալ գնումներ, որոնք վաճառողը չի ստացել պահեստում ապրանքների բացակայության պատճառով։ Որքան բարձր է ապրանքի կորցրած վաճառքի ցուցանիշը, այնքան մեծ է դրա պահանջարկը։ Եթե նման ապրանքն ավելացնեք ձեր տեսականիին, ապա այն մեծ հավանականությամբ լավ կվաճառվի։
Անհրաժեշտ ցուցանիշներով ցանկը տեսակավորելու համար սեղմե’ք
աղյուսակի առաջին տողում իր անվան կողքին:
Ցուցանիշներն աղյուսակում
Աղյուսակում ցուցանիշներ ավելացնելու կամ դրանք թաքցնելու համար սեղմե’ք
:
Ցուցանիշ | Արժեք |
---|---|
Ապրանքի լուսանկար | Ապրանքի լուսանկարը Ozon-ի կայքում: |
Ապրանքի անվանում, ապրանքանիշ | Ապրանքի անվանումը և ապրանքանիշը Ozon կայքում: Ապրանքի քարտ բացելու համար սեղմե’ք անվան վրա: Ապրանքանիշը կցուցադրվի, եթե վաճառողն ապրանքի քարտում նշել է այն: |
1-3 մակարդակի կատեգորիա | Կատեգորիաների անվանումը, որոնց վերաբերում է ապրանքը: |
Պատվիրված արժեքով | Վերջին 28 օրվա ընթացքում պատվիրված միավոր ապրանքների ընդհանուր արժեքը՝ ԱԱՀ-ով։ Հաշվարկվում է վաճառքների գնով: |
Շրջանառության դինամիկա | Ինչպե՞ս է փոխվել ապրանքի պատվերների ընդհանուր արժեքը նախորդ 28-օրյա ժամանակահատվածի համեմատ։ Ցուցադրվում է տոկոսներով: |
Պատվիրված է, հատ | Վերջին 28 օրվա ընթացքում պատվիրված միավոր ապրանքների ընդհանուր քանակը: |
Նվազագույն գին | Վերջին 28 օրվա ընթացքում ապրանքների վաճառքի նվազագույն գինը՝ ԱԱՀ-ով։ |
Միջին գին | Վերջին 28 օրվա ընթացքում ապրանքի վաճառքի միջին գինը՝ ԱԱՀ-ով։ |
Կորցրած վաճառքներ | Որքա՞ն եկամուտ կարող էր ստանալ վաճառողը, եթե ապրանքը պահեստներում լիներ բոլոր 28 օրերի ընթացքում։ Հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝ պատվերների միջին արժեքը մեկ օրում, երբ ապրանքն առկա էր պահեստում × օրերի քանակ, երբ ապրանքն առկա չէր։ |
Օրեր առանց մնացորդի | Մենք ցույց ենք տալիս, թե վերջին 28 օրերից քանի՞ օր է ապրանքն առկա եղել։ |
Միջին օրական վաճառքներ, ₽ | Մենք հաշվարկում ենք օրական պատվերների միջին արժեքը՝ օգտագործելով հետևյալ բանաձևը. 28 օրվա բոլոր վաճառքների գումար ÷ ապրանքի պահեստում գտնվելու օրերի քանակ։ Մենք չենք հանում վերադարձները և չեղարկումները։ |
Միջին օրական վաճառքներ, հատ | Մենք հաշվարկում ենք օրական պատվերների միջին քանակը հետևյալ բանաձևով` 28 օրերի ընթացքում բոլոր պատվերների քանակ ÷ այն օրերի քանակ, երբ ապրանքն առկա էր: |
Աշխատանքի սխեմա | • FBO` վաճառողն ապրանքները հասցնում է Ozon-ի պահեստներ, իսկ մեր աշխատակիցներն իրենք են մշակում պատվերները և հասցնում գնորդներին, • FBS` վաճառողը պահեստավորում է ապրանքներն իր մոտ, մշակում պատվերներն իր անձնական հաշվում և փաթեթավորում առաքումները, իսկ Ozon ծառայությունը դրանք հասցնում է գնորդներին, • rFBS` վաճառողը պահեստավորում է ապրանքներն իր մոտ,մշակում և փաթեթավորում առաքանիները և առաքում ինքնուրույն, կողմնակի ծառայությունների կամ Ozon-ի գործընկեր ծառայությունների միջոցով: |
Գնորդին առաքման միջին ժամանակը, ժամեր | Հաշվարկում ենք հետևյալ բանաձևով` վաճառքի գոտիների միջև բոլոր երթուղիներում առաքման ժամանակ × վերջին 28 օրվա ընթացքում ուղարկված պատվերների քանակ։ Ստացված արժեքները ամփոփում և բաժանում ենք ապրանքների ընդհանուր քանակի վրա։ |
Ապրանքի ծավալ, լիտրեր | Որքա՞ն տեղ է զբաղեցնում ապրանքը` որքան մեծ է ծավալը, այնքան բարձր է լոգիստիկայի և Ozon-ի պահեստում ապրանքի տեղաբաշխման արժեքը: |
Ծախսերի մասնաբաժինն Ozon -ում (FBO) | FBO-ում ապրանքների վաճառքի գնի քանի՞ տոկոսն է ուղվում մեր ծառայությունների, օրինակ՝ լոգիստիկայի կամ պահեստավորման համար։ |
Ծախսերի մասնաբաժինն Ozon -ում (FBS) | FBS-ում ապրանքների վաճառքի գնի քանի՞ տոկոսն է ուղվում մեր ծառայությունների, օրինակ՝ լոգիստիկայի կամ առաքանու մշակման համար: |
Դիտումներ որոնման դաշտում և կատալոգում | 28 օրվա ընթացքում քանի՞ գնորդ է դիտել ապրանքը որոնման դաշտում և կատալոգում: |
Քարտի դիտումներ | Վերջին 28 օրվա ընթացքում քանի՞ անգամ են գնորդները բացել ապրանքի քարտը: |
Որոնման դաշտից և կատալոգից ավելացումներ զամբյուղում | Վերջին 28 օրվա ընթացքում կատալոգը և որոնման համակարգը դիտելուց հետո քանի՞ գնորդ է ապրանք ավելացրել զամբյուղի մեջ: |
Քարտից ավելացում զամբյուղի մեջ | Քարտը դիտելուց հետո 28 օրվա ընթացքում քանի՞ գնորդ է ապրանք ավելացրել զամբյուղի մեջ: |
Գովազդային ծախսերի մասնաբաժին | Բոլոր պատվերների ընդհանուր գումարի քանի՞ տոկոսն է վաճառողը ծախսում մեկ ապրանքային քարտի գովազդի վրա 28 օրվա ընթացքում: Օրինակ, եթե ապրանքի պատվերների ընդհանուր գումարը 50,000 ռուբլի է, իսկ ապրանքային քարտի գովազդը՝ 500 ռուբլի, գովազդի ծախսերի մասնաբաժինը կկազմի՝ 500 ÷ 50,000 × 100% = 1% |
Հետգնման մասնաբաժին | Պատվիրված այն ապրանքների տոկոսը, որոնք չեն չեղարկվել կամ վերադարձվել։ Որքան բարձր է տոկոսը, այնքան ավելի հազվադեպ են ապրանքները վերադարձվում։ Օրինակ, եթե ապրանքը պատվիրվել է 50 անգամ, բայց չեղարկվել է 3 անգամ և վերադարձվել 2 անգամ, դրա հետգնման մասնաբաժինը կլինի՝ (50 – 3 – 2) ÷ 50 × 100% = 90% |
Ապրանքի քարտի ստեղծման ամսաթիվ | Ամսաթիվը, երբ վաճառողն անձնական հաշվում ստեղծել է ապրանքի քարտ: |
Կոնվերսիան զամբյուղում ավելացումների ցուցիչ է, որը շատ կարևոր է վաճառքի պլանավորման համար: Ամեն դեպքում ուշադրություն դարձրեք դիտումների և ավելացումների քանակի հարաբերակցությանը:
Օրինակ, եթե ապրանքը ցուցադրվել է երկու անգամ և երկու անգամն էլ ավելացվել է զամբյուղ, կոնվերսիան կկազմի 100%: Սակայն անհնար է հստակ եզրակացություն անել նման ապրանքի վաճառքի հաջողության մասին, քանի որ ընտրված ժամանակահատվածում այն դիտվել և ավելացվել է զամբյուղի մեջ աննշան թվով անգամներ:
Օգտագործել վերլուծությունը
Գտնել կատեգորիայի կամ ապրանքանիշի խոստումնալից ապրանքներ
- Զտիչներում ընտրեք կատեգորիաներ և ապրանքանիշ։
- Կցուցադրենք ցանկը՝ տեսակավորված կորցրած վաճառքների քանակով. ցանկի վերևում կլինեն կատեգորիայի կամ ապրանքանիշի բարձր պահանջարկ ունեցող ապրանքները։
Գտնել ամենագրավիչ քարտերով ապրանքները
- Ընտրե’ք Просмотры («Դիտումներ») ներդիրը:
- Լրացրե’ք կատեգորիաները և ապրանքանիշերը կամ թողեք դրանք դատարկ՝ բոլոր ապրանքների մեջ լավագույն դիրքերը տեսնելու համար։
- Նայե’ք «Ավելացնել զամբյուղ որոնումից և կատալոգից» և «Ավելացնել զամբյուղ քարտից» ցուցանիշները։ Որքան բարձր են ցուցանիշները, այնքան շատ գնորդ է ապրանքն ավելացրել զամբյուղի մեջ իր քարտից կամ որոնումից և կատալոգից։