Փաթեթավորման հուսալիության ինդեքս

Երբեմն ապրանքները կարող են վնասվել ոչ պատշաճ փաթեթավորման պատճառով: Եթե նման ապրանքները հնարավոր չէ վաճառել նույնիսկ էժանացումով, մենք դրանք դուրս ենք գրում, իսկ վերամշակման ծախսերը կրում է վաճառողը։ Նման վնասների հավանականությունը նվազեցնելու համար վերահսկե՛ք փաթեթավորման հուսալիության ինդեքսը:

Ցուցանիշը չի ազդում հարթակում աշխատանքային պայմանների վրա և չի ստեղծում որևէ սահմանափակում, սակայն խորհուրդ ենք տալիս այն բարձր պահել՝ նվազեցնելու վերամշակման ծախսերը և կրճատելու դուրս գրված ապրանքների քանակը:

Ավելի մանրամասն դուրս գրված ապրանքների մասին

Իմանալ փաթեթավորման հուսալիության ինդեքսը #

Վերլուծում ենք, թե որքան հաճախ են Ձեր ապրանքները վնասվել վատ փաթեթավորման պատճառով վերջին 30 օրվա ընթացքում, և ցույց ենք տալիս արդյունքն ամփոփման մեջ Списанные товары → Общая аналитика («Դուրս գրված ապրանքներ → Ընդհանուր վերլուծություն») էջում կամ հաշվետվության մեջ Списанные товары → Индекс надёжности упаковки («Դուրս գրված ապրանքներ → Փաթեթավորման հուսալիության ինդեքս») էջում:

Ինդեքսի նշանակությունը՝

  • 0–89՝ փաթեթավորման ցածր հուսալիություն: Այս ցուցանիշով ապրանքները գրեթե միշտ վնասվում են վատ փաթեթավորման պատճառով․ գուցե արժե ամբողջությամբ վերանայել նյութը և փաթեթավորման եղանակը:

  • 90–97՝ փաթեթավորման միջին հուսալիություն: Այս ցուցանիշով ապրանքները երբեմն վնասվում են վատ փաթեթավորման պատճառով, միգուցե նյութի հետ ամեն ինչ կարգին է, բայց պետք է հետևեք, որ բոլոր ապրանքները նույն ձևով փաթեթավորվեն:

  • 98–100՝ փաթեթավորման բարձր հուսալիություն։ Այս ցուցանիշով ապրանքները գրեթե երբեք չեն վնասվում վատ փաթեթավորման պատճառով։

Հուսալիության ինդեքսի հաշվարկ #

Դուրս ենք գրում ապրանքները, եթե դրանք չեք փաթեթավորել ըստ կանոնակարգի, և փաթեթավորման պատճառով դրանք վնասվել են կամ թափվել, կամ լցվել են կողքի ապրանքների վրա:

Ինդեքսը հաշվարկելիս մենք վերցնում ենք միայն FBO և FBS սխեմաների ապրանքներ, որոնք դուրս են գրվել այս երկու պատճառով: Յուրաքանչյուր SKU-ի դեպքում հաշվարկում ենք վերջին 30 օրվա համար՝ օգտագործելով բանաձևը՝

[1 − (Повреждённые из-за неправильной упаковки + Пролились и просыпались из-за упаковки) / Количество проданных штук] x 100%
(«1 – (Վնասված սխալ փաթեթավորման պատճառով + Թափվել և լցվել են փաթեթավորման պատճառով) / Վաճառված կտորների քանակ] x 100%»)

Ինդեքսը ցույց է տալիս՝ պատվիրված միավորների քանի՞ տոկոսն են անապահով փաթեթավորվել:

FBS պատվերների փաթեթավորման պահանջները

FBO ապրանքների տարբեր տեսակների փաթեթավորման պահանջները

Փաթեթավորման հուսալիության ինդեքսի հաշվետվություն #

Հաշվետվության մեջ ցույց ենք տալիս՝

  • ապրանքի նկարը, անվանումը, SKU-ն և արտիկուլը,
  • վերջին 30 օրվա ընթացքում վաճառված ապրանքի քանակը,
  • վերջին 30 օրվա ընթացքում դուրս գրված ապրանքի քանակը,
  • հուսալիության աստիճանը՝ ցածր, միջին, բարձր,
  • փաթեթավորման հուսալիության ինդեքսը տոկոսներով։

Որպեսզի տեսնեք, թե ինչպես է փոխվել ապրանքի փաթեթավորման հուսալիությունը ընտրված ժամանակահատվածի համար, անհրաժեշտ ապրանքով էջում սեղմե ՛ք .

Հաշվետվությունը կարելի է ներբեռնել բոլոր ապրանքների հուսալիության ինդեքսի վերաբերյալ ընդհանուր տվյալներով կամ կոնկրետ ապրանքի հուսալիության ինդեքսի դինամիկայով:

Hide menu

Show menu