Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Վերադարձի նախնական մոդերացիան գործիք է, որը թույլ է տալիս իքնուրույն հաստատել կամ մերժել հաճախորդների վերադարձի դիմումները:
Իմանալ ավելին FBS վերադարձների մասին
Որոշ դիմումներ կքննարկենք ինքներս, իսկ ձեզ կառաջարկենք որոշում կայացնել, եթե վերադարձից խուսափելու հնարավորություն լինի։ Օրինակ, դուք կարող եք չաթում բացատրել, թե ինչպես ճիշտ օգտվել ապրանքից, եթե գնորդը չի հասկացել ինչպես օգտագործել այն:
Դուք կտեսնեք նոր վերադարձները FBS → Возвраты FBS и FBO («FBS → FBS և FBO վերադարձներ») բաժնում.
Եթե դուք չեք ցանկանում դիտարկել որոշակի արժեքից ցածր դիմումները, գնի հիման վրա կարող եք նախամոդերացիայի շեմ սահմանել: Ozon-ը ավտոմատ կերպով կհաստատի նման հարցումները, կվերադարձնի ապրանքը ձեզ, իսկ գումարը՝ գնորդին: Եթե բեռնում եք ապրանքը ռուսական ռուբլով, լռելյայնորեն շեմը կսահմանվի 1500 ռուբլի: Եթե ապրանքը բեռնված է այլ արժույթով, գնի վրա հիմնված շեմ չի լինի:
Գնային շեմի արժեքը նշեք այն արժույթով, որն արտացոլվում է Цена («Գին») տողում:
Շեմը փոխելու համար.
Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ կարող եք փոխել շեմային արժեքը:
Դիմումները ենթակա են նախնական մոդերացիայի, եթե կա հնարավորություն խուսափելու ապրանքը վերադարձնելուց: Համակարգը դրանք ընտրում է ավտոմատ կերպով՝ ըստ տարբեր պարամետրերի, օրինակ՝ ըստ պատվերի ամսաթվի, դրա արժեքի և հաճախորդի վարկանիշի: Ozon-ը դիտարկում է այն դիմումները, որոնցում.
Գնորդը նշում է, որ ապրանքը հանձնել է սպասարկման կենտրոն և այն չի կարող վերանորոգվել։ Մենք կստուգենք վերանորոգման ոչ ենթակայության վկայականը, կուղարկենք այն ձեզ և անմիջապես գումարը կփոխանցենք գնորդին:
Գնորդը վերադարձնում է պոտենցիալ վտանգավոր ապրանք: Մենք կկապվենք գնորդի հետ և կբացատրենք, թե ինչպես ճիշտ փոխանցել նման ապրանքը:
Գնորդը նշում է, որ ապրանքը կեղծ է։ Մենք կստուգենք նման ապրանքը՝ անհրաժեշտության դեպքում այն կայքից հեռացնելու համար:
Ուսումնասիրեք վերադարձի կանոնները գնորդների համար․ կօգնի ճիշտ որոշում կայացնել դիմումի վերաբերյալ։
Անկախ պահեստի հանգստյան օրերից, դուք կունենաք 24 ժամ՝ դիմումին պատասխանելու համար. եթե չհասցնեք, համակարգն ավտոմատ կերպով կհաստատի այն:
Որոշում կայացնելու համար FBS → Возвраты FBS и FBO → Заявки на возврат («FBS → FBS և FBO վերադարձներ → Վերադարձի դիմումներ») բաժնում սեղմեք հայտի համարի վրա: Քարտի ներսում կարող եք տեսնել առաքանու մասին տեղեկատվությունը, վերադարձի պատճառը, գնորդի մեկնաբանությունը և ապրանքի նկարները, որոնք նա կցել է: Դուք կարող եք ընտրել՝
Վերադարձի դիմումների բոլոր փոփոխությունները ցուցադրվում են պատմության մեջ:
Եթե դուք մերժել եք վերադարձի դիմումը, գնորդը կարող է վիճարկել 3 օրացուցային օրվա ընթացքում: Վիճարկումը կդիտարկի Ozon-ը, որի համար կպահանջվի 3 օր.
Վիճելի վերադարձների ցանկը կարող եք տեսնել FBS → Возвраты FBS и FBO → Спорные («FBS → FBS և FBO վերադարձներ → Վիճելիներ») բաժնում::
Վիճարկումն ավարտվելուց հետո ապրանքը կհայտնվի ներդիրում.
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ո՞ր երկրից եք վաճառում
Выберите договор