Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ապրանքներն Ozon-ի պահեստ կարելի է փոխանցել բեռնատեղերի կազմում: Բեռնատեղերի տեսակներն են՝
«Միքս» տեսակի բեռնատեղում կարելի է բերել տարբեր SKU-երի ցանկացած քանակ:
Մեկ բեռնատեղում տեղավորվում են 1-ից մինչև 1 000 000 ապրանք, բայց ոչ ավել, քան 100 000 լ մեկ հայտում:
Բեռնատեղի տեսակի ընտրությունը կախված է ապրանքների քանակից և առաքման կետից: Ընդունում ենք.
Մեկ առաքանու մեջ կարող է լինել մինչև 30 տուփ կամ 40 պալետ:
Իմացե՛ք ավելին տուփերի և պալետների պահանջների մասին
Յուրաքանչյուր պահեստ բաժանված է տեղաբաշխման պայմանական տարածքների, որոնք նախատեսված են կոնկրետ ապրանքների համար: Ընդունման ժամանակ տեսակավորման համար չվճարելու համար նույն պայմանական տարածքների ապրանքներն ավելացրեք միևնույն բեռնատեղում:
Այլ տեղադրման տարածքի ապրանքների համար ստեղծե՛ք նոր բեռնատեղ:
Օրինակ
Դուք ցանկանում եք պահեստ տեղափոխել համակարգչային մկնիկներ, ստեղնաշարեր և մոնիտորներ: Մկնիկներն ու ստեղնաշարերն իրենց չափերով հարմար են տեսակավորվող ապրանքների տարածքի համար, ուստի դրանց համար կարող եք ստեղծել մեկ բեռնատեղ: Մոնիտորները կուղարկվեն չտեսակավորվող ապրանքների տարածք, ուստի դրանց համար անհրաժեշտ է ստեղծել առանձին բեռնատեղ:
Եթե ապրանքի առնվազն մեկ կողմն իր չափերով դասվում է չտեսակավորվող ապրանքների կատեգորիային, մենք այն կդասակարգենք չտեսակավորվող ապրանքների տարածքում։
Տեղադրման տարածքներ և այդտեղ ապրանքների բնութագրեր.
| Տեղադրման տարածք | Ապրանքների տեսակներ |
|---|---|
| Տեսակավորվող ապրանք | Փոքր ապրանքներ մինչև 10 կգ քաշով և հետևյալ չափսերով՝ Կտեղավորենք դրանք ստանդարտ չափի տուփերում: |
| Չտեսակավորվող ապրանք | Խոշոր ապրանքներ մինչև 35 կմ քաշով և հետևյալ չափսերով՝ Նման ապրանքները չենք տեղավորում ստանդարտ բջիջներում: |
| Մթերք | Սննդամթերք, որոնց պահպանման համար անհրաժեշտ են հատուկ ջերմաստիճանային պայմաններ։ |
| Վտանգավոր ապրանք | Գազեր, դյորավառ հեղուկներ, քիմիական նյութեր և այլ վտանգավոր ապրանքներ: Իմացե՛ք ավելին վտանգավոր ապրանքների մասին |
| Փակ տարածք | Բարձրարժեք ապրանքներ, «18+» նշումով իրեր և կորստի բարձր ռիսկ ունեցող ապրանքներ: Կտեղավորենք սահմանափակ հասանելիություն ունեցող տարածքում: |
| Մեծ չափսի ապրանք | Կտեղավորենք հատուկ ստելլաժներում: |
Պահեստի աշխատակիցը չի ստուգում բեռնատեղի կազմը ընդունման ժամանակ: Վաճառողը պատասխանատու է ապրանքները գնորդին ուղարկելիս ցանկացած անհամապատասխանության համար: Պահեստն ընդունում է միայն բեռնատեղեր՝ մեկ SKU-ով: Երկուսից ավելի SKU-ով բեռնատեղերն ընդունվում են հատով:
Ozon-ը յուրաքանչյուր միավոր ապրանքի ընդունման համար կգանձի վճար։ Սակագինը կլինի ավելի ցածր, եթե հայտի մեջ նշեք բեռնատեղի կազմը և բաշխեք ապրանքները բեռնատեղերի միջև՝ տեղաբաշխման տարածքներին համապատասխան: Ozon-ը պատասխանատու է գնորդին առաքման ընթացքում առաջացած ցանկացած անհամապատասխանության համար։
Մենք կգանձենք վճար ընդունման լրացուցիչ ծառայությունների համար, եթե՝
Իմացե՛ք ավելին ընդունման ժամանակ վճարովի ծառայություների մասին
Եթե փոխում եք բեռնատեղերի քանակը կամ դրանց կազմը, ապա Ձեր անձնական հաշվում խմբագրեք առաքանու կազմը:
Ընդունման արժեքը կարող է կախված լինել՝
Իմացե՛ք ավելին ընդունման ժամանակ վճարովի ծառայությունների մասին
Վստահության հիման վրա ընդունման ժամանակ կմշակենք Ձեր ապրանքն առանց լրացուցիչ վճարների, եթե դուք՝
Վաճառքի պարգևավճարն արդեն իսկ ներառում է բեռնատեղի կազմում ներառված ապրանքների մշակման վճարը։
Հատով ընդունման ժամանակ.
Սակագինը նվազեցնելու և առաքման գործընթացն արագացնելու համար՝
Այս դեպքում լրացուցիչ ծառայություններ չեն պահանջվի։
Կգանձենք առավելագույն սակագնով վճար բեռնատեղի կազմում պարունակվող ապրանքների մշակման ծառայության, ինչպես նաև անհրաժեշտ ցանկացած լրացուցիչ ծառայության համար:
Հայտի էջում կցուցադրենք ընդունման ժամանակ բեռնատեղի մշակման և լրացուցիչ ծառայությունների մոտավոր արժեքը, իսկ փաստացի արժեքը կհրապարակենք ընդունումից հետո։
Ծառայությունների ամբողջական ցանկ, որոնց համար կարող ենք լրացուցիչ վճար գանձել

Прогноз стоимости («Արժեքի կանխատեսում») բլոկը ցույց կտանք սևագրում և հայտի էջի Отгрузка и список поставок («Բեռնում և առաքանիների ցանկ») ներդիրում: Բեռնատեղերի արժեքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տեսնելու համար սեղմե՛ք Развернуть список («Ընդարձակել ցանկը»): Կանխատեսման մեջ ցույց կտանք քրոսս դոքինգի և ընդունման նախնական արժեքը և ծառայությունների սակագինը անհամապատասխանությունների դեպքում: Փաստացի արժեքը կհրապարակենք ընդունումից հետո:
Քրոսս դոքինգի կանխատեսումը հաշվարկելու համար սեղմե՛ք Уточнить прогноз кросс-докинга («Ճշտել քրոսս դոքինգի կանխատեսումը»), նշեք բեռնատեղերի քանակը և տեսակները:
Ստուգեք, որ նշել եք պիտանելիության ժամկետներ այն ապրանքների համար, որոնց համար դրանք դիտարկվում են: Եթե ժամկետները նշված չեն, մենք կգանձենք մշակման վճար։ Մշակման վճարը նշված է «Обработка сроков годности» («Պիտանելիության ժամկետների մշակում») դաշտում։ Եթե գումարը զրոյից մեծ է,լրացրեք պիտանելիության ժամկետներ յուրաքանչյուր բեռնատեղի համար:
Եթե խմբագրեք առաքումը, և բեռնատեղի կազմը դադարի համապատասխանել առաքման ընդհանուր կազմի հետ, արժեքը կփոխվի: Փոփոխություններ կատարելուց հետո ստուգեք Ձեր հայտը: Եթե անհրաժեշտ է փոխել Ձեր ապրանքների քանակը կամ բեռնատեղի կազմը հայտի մեջ, խմբագրեք հայտն առաքումից առնվազն մեկ ժամ առաջ: Այդ դեպքում մենք լրացուցիչ ծառայությունների վճար չենք գանձի անհամապատասխանությունների համար:
Լրացուցիչ ծառայությունների արժեք և հաշվարկների օրինակներ
Ուղիղ առաքումների դեպքում կարելի է նշել միայն բեռնատեղերի ընդհանուր քանակը՝ պիտակները հարմար են պալետների և տուփերի համար: Քրոսս դոքինգով առաքումների դեպքում պալետների և տուփերի քանակը նշեք առանձին:
Նշեք բեռնատեղերը տվյալները լրացնելիս։ Եթե բեռնատեղերով նշում եք պալետները և դրանց վրա տեղադրում եք տուփեր, ապա հարկավոր չէ լրացնել տուփերի տվյալները և դրանց վրա պիտակներ սոսնձել:
Բեռնատեղերը ժամանակին նշելու համար օգտագործեք հայտի էջի ժամանակաչափը. ժամանակը կավարտվի ձեր ինտերվալից մեկ ժամ առաջ։ Դուք կարող եք տեղափոխել ձեր ինտերվալը երկու օրվա ընթացքում և նշել բեռնատեղերը:
Հակառակ դեպքում հայտը կանցնի «Ժամկետանց» կարգավիճակի և անհրաժեշտ կլինի ստեղծել նորը:
Եթե պահեստում ձեր առաքանու համար տեղ չկա՝
Բեռնատեղերը նշելու համար՝
FBO → Заявки на поставку («FBO → Առաքման հայտեր») բաժնում սեղմե՛ք հայտի համարի վրա:
Грузоместа («Բեռնատեղեր») ներդիրում նշեք բեռնատեղերի քանակը և սեղմե՛ք Сгенерировать («Ստեղծել»):
Ի՞նչ տեսակի բեռնատեղեր են ընդունում պահեստները
Սեղմե՛ք.
Скачать этикетки («Բեռնել պիտակներ»)՝ առաքանու բեռնատեղերի կամ բոլոր ապրանքների համար պիտակներ բեռնելու և տպելու համար:
→ Скачать этикетку грузоместа («Բեռնել բեռնատեղի պիտակը»)՝ կոնկրետ բեռնատեղի համար պիտակ բեռնելու համար:
Скачать этикетки («Բեռնել պիտակներ»)՝ հայտի բոլոր բեռնատեղերի կամ բոլոր ապրանքների համար պիտակներ բեռնելու համար:
Պիտակները սոսնձեք ապրանքների և յուրաքանչյուր բեռնատեղի վրա:
Պիտակները տպելուց առաջ ստուգեք՝
Խորհուրդ ենք տալիս պիտակները տպել А4 ֆորմատով, չափսերը՝ 210 х 297 մմ: Դա կհեշտացնի պահեստում ընդունման գործընթացը:
Եթե փոխել եք բեռնատեղի կազմը.
Իմացե՛ք ավելին բեռնատեղերի առաքման կարգավիճակների մասին
Իմացե՛ք ավելին տուփերի և պալետների պահանջների մասին
Բեռնատեղերը խմբագրել կարող եք ոչ ուշ, քան առաքումից մեկ ժամ առաջ:
Բեռնատեղ ավելացնելու համար՝
Грузоместа («Բեռնատեղեր») ներդիրում սեղմե՛ք Указать ГМ → Добавить короб или Указать ГМ → Добавить палету («Նշել բեռնատեղ → Ավելացնել տուփ» կամ «Նշել բեռնատեղ → Ավելացնել պալետ»):
Դրա համար տպեք պիտակ՝ սեղմե՛ք
→ Скачать этикетку грузоместа («Բեռնել բեռնատեղի պիտակը»):
Եթե արդեն նշել եք այլ բեռնատեղերի կազմը, ապրանքներն ավելացրեք նոր բեռնատեղում՝ սեղմե՛ք
→ Указать состав («Նշել կազմը»):
Բեռնատեղը ջնջելու համար Грузоместа («Բեռնատեղեր») ներդիրում բեռնատեղի տողում սեղմե՛ք
→ Удалить грузоместо («Ջնջել բեռնատեղը»):
Եթե արդեն ջնջված բեռնատեղում ավելացրել եք ապրանքներ, վերադասավորեք ապրանքներն այլ բեռնատեղերում:
Ստուգե՛ք Зона размещения («Տեղաբաշխման տարածք») սյունակը: Եթե նշված է Разные зоны («Տարբեր տարածքներ»), ապա բեռնատեղը բաժանեք մի քանի մասերի՝ յուրաքանչյուրում պետք է հայտնվեն միևնույն տարածքի ապրանքներ: Այդ ժամանակ ընդունումն ավելի արագ կկատարվի:
Նշեք՝
Եթե բեռնատեղերի մի մասը դատարկ մնա կամ ոչ բոլոր ապրանքները բաշխվեն բեռնատեղերում, համակարգը կորոշի, որ չեք նշել բոլոր բեռնատեղերի ապրանքների կազմը։
Առաքանու մեջ գտնվող ապրանքների ընդհանուր պիտանելիության ժամկետը պետք է լինի առնվազն 120 օր, իսկ մնացորդայինը՝ առնվազն 90 օր։ Հակառակ դեպքում չենք կարողանա ընդունել ապրանքները։
Եթե ապրանքի պիտանելիության ժամկետի ավարտին մնացել է 45 օրից պակաս, ապա կհեռացնենք այն վաճառքից և կխնդրենք հանել պահեստից։
Եթե չնշեք պիտանելիության ժամկետը կամ մենք սխալ հայտնաբերենք տվյալների մեջ, մենք կգանձենք վճար բեռնատեղի մշակման համար։
Միևնույն պիտանելիության ժամկետով ապրանքները տեղավորեք նույն բեռնատեղի մեջ: Եթե ապրանքներն ունեն տարբեր ժամկետներ, բաշխեք դրանք տարբեր բեռնատեղերում։
Իմացե՛ք ավելին բեռնատեղերի մշակման արժեքների մասին
Բացե՛ք Грузоместа («Բեռնատեղեր») ներդիրը և գտեք անհրաժեշտ առաքանին:
Սեղմե՛ք բեռնատեղի վրա և ընտրե՛ք Указать состав («Նշել կազմը»):
Կցուցադրվի առաքվող բոլոր ապրանքների ցանկը: Ապրանքի կողքին սեղմե՛ք Добавить («Ավելացնել») և նշեք, թե որքան ապրանք է անհրաժեշտ ավելացնել այդ բեռնատեղի մեջ՝ չպետք է գերազանցի առաքման մեջ նշված ընդհանուր քանակը։
Նույն բեռնատեղի մեջ ցանկի բոլոր ապրանքներն ավելացնելու համար սեղմե՛ք Добавить весь остаток («Ավելացնել մնացածները»):
Եթե ապրանքն ունի պիտանելիության ժամկետ, նշեք այն՝
Բեռնատեղերում բոլոր ապրանքները բաշխելուց հետո սեղմե՛ք Сохранить состав («Պահպանել կազմը»):
Կազմը նշելու ժամանակ համակարգը կորոշի բեռնատեղի տեսակը՝ «մոնո» կամ «միքս»:
Օրինակ, եթե բեռնատեղում ավելացնեք տարբեր ապրանքներ կամ նույն ապրանքի տարբեր մոդելներ, համակարգը կընդունի այն որպես «միքս»:
Եթե ապրանքների մոդելները տարբերվում են արտաքին տեսքով, գույնով կամ այլ նշաններով, տեղավորեք դրանք տարբեր բեռնատեղերում:
Իմացե՛ք ավելին մոդելների մասին
Բեռնատեղերի կազմը պարտադիր է ՊՀԿ-երի միջոցով և Կալինինգրադի ԲՖԲԿ (բազմաֆունկցիոնալ բաշխիչ կենտրոն), Մինսկի ԲՖՏԿ (բազմաֆունկցիոնալ տեսակավորման կենտրոն), Ալմաթիի ԲՖԲԿ (բազմաֆունկցիոնալ բաշխիչ կենտրոն),Աստանայի ԲԿ (բաշխիչ կենտրոն) պանեստներ քրոսս դոքինգով առաքումների համար:
Մյուս առաքումների համար կազմը կարելի է չնշել: Այդ դեպքում կպահենք վճար բեռնատեղի կազմում ապրանքի մշակման համար:
Բեռնատեղերը հնարավոր է խմբագրել բեռնումից ոչ ուշ, քան մեկ ժամ առաջ:
Սեղմե՛ք անհրաժեշտ բեռնատեղով տողի վրա, որի համար նշված է կազմը և ընտրե՛ք Редактировать состав («Խմբագրել կազմը»):
Դուք կարող եք.
Ապրանքների քանակը փոխելու համար «Բեռնատեղի կազմում» սյունակում նշեք նոր նշանակություն: Ապրանքը բեռնատեղից ջնջելու համար մուտքագրեք 0 քանակ։ Անհրաժեշտության դեպքում զտեք ավելացված ապրանքների ցանկը։
«Մնացորդ» սյունակում բացասական արժեքը նշանակում է, որ բեռնատեղում ավելացրել եք ավելի շատ ապրանքներ, քան նշված է հայտի մեջ, կամ արդեն բաշխել եք դրանք այլ բեռնատեղերում։
Փոխել բեռնատեղի կազմը: Սեղմե՛ք Очистить состав («Մաքրել կազմը») և ավելացրեք նորը:
Սեղմե՛ք Сохранить состав («Պահպանել կազմը»):
Առաքման և բեռնատեղերի անհամապատասխանությունները ցուցադրվում են առաքման հայտի էջում։
Իմացե՛ք ավելին ընդունման արդյունքների մասին
Յուրաքանչյուր բեռնատեղի համար ցուցադրվում է վերջնական պահեստ առաքման մոտավոր ամսաթիվը և դրա կարգավիճակը։ Բեռնատեղերին հետևելու համար բացեք առաքանին և անցեք Грузоместа («Բեռնատեղեր») ներդիր: Սյունակում՝
| Կարգավիճակ | Նշանակություն |
|---|---|
| Պատրաստ է առաքման | Դուք նշել եք բեռնատեղերի քանակը առաքանու մեջ: Եթե դուք լրացրեք եք առաքանու ոչ բոլոր տվյալները, կարգավիճակի տակ կհայտնվի հուշում: |
| Չեն բերել | Դուք չեք բերել բեռնատեղը բեռնման պահեստ: |
| Բեռնման պահեստում | Բեռնման պահեստում ընդունել ենք բեռնատեղերը: Շուտով կուղարկենք դրանք վերջնական պահեստ: |
| Ընդունումը մերժվել է | Բեռնման պահեստում չեն ընդունել բեռնատեղերը: |
| Ճանապարհին է | Բեռնատեղը ճանապարհին է դեպի վերջնական պահեստ: |
| Տեղաբաշխման պահեստում | Բեռնատեղը ժամանել է վերջնական պահեստ: |
| Ընդունում պահեստում | Բեռնատեղն ընդունում ենք:Եթե ընթացքում հայտնաբերենք թերություն, ավելցուկ կամ պակասորդ, դա կարտացոլենք ընդունման արդյունքներում: |
| Ընդունված է | Բեռնատեղն ընդունել են վերջնական պահեստում: Ապրանքները շուտով հասանելի կլինեն վաճառքի համար: |
| Կորած | Ձեր բեռնատեղը կորել է: |
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Выберите договор
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню