Փոստային հղում կամ ազդերիզ կարող են ստեղծել միայն «Ադմինիստրատոր», «Կառավարիչ», «Առաջխաղացման մենեջեր» և «Տեխնոլոգիական գործընկեր» պաշտոն ունեցող աշխատակիցները:
Փոստային հղումը կամ ազդերիզը խանութի նկատմամբ հավատարմությունը բարձրացնելու գործիքներ են: Դուք որոշում եք առաջարկը, գնորդների թիրախային սեգմենտը և հաղորդակցման ձևաչափը.
-
Փոստային հղումը կուղարկենք հաճախորդներին push ծանուցման կամ հաղորդագրության տեսքով զրուցարանում: Այն համապատասխանում է ոչ մեծ լսարանի հետ համագործակցության համար: Փոստային հղման վերջնական արժեքը կախված է այն գնորդների թվից, որոնց առաքվում են ծանուցումները և առաքման օրվա սեզոնային գործակցից։
Իմացե՛ք ավելին ծառայության արժեքի մասին
Premium Plus բաժանորդագրությամբ կարող եք Ձեր գնորդների լսարան ուղարկել փոստային հղումներ առանց լրացուցիչ վճարների:Հասանելի սեգմենտներն են՝ առաջատար, հավատարիմ, ռիսկային, նոր կամ վերջին 90 օրվա բոլոր գնորդները:
Ստացողների սահմանաչափը` մեկ ամսվա ընթացքում 50 000 գնորդ: Փոստային հղում մարքեթինգային հայտի միջոցով հասանելի է առանց փոփոխությունների:
-
Ազդերիզը կտեղադրենք Ozon-ի հավելվածում և կայքի բջջային տարբերակում ozon.ru` գլխավոր էջում և որոնման արդյունքներում: Ազդերիզը հարմար է լայն լսարան ներգրավելու համար: Ազդերիզի տեղադրման արժեքը հաշվարկվում է աճուրդի սկզբունքով՝ հաշվի առնելով նվազագույն դրույքաչափերը։
Իմացե՛ք ավելին արժեքի հաշվարկների մասին
Իմացե՛ք ավելին ազդերիզի տեղադրման նվազագույն դրույքաչափերի մասին
Նամականու և ազդերիզների օգնությամբ կարող եք՝
- գրավել ուշադրություն ձեր զամբյուղում և ընտրանիում գտնվող ապրանքների նկատմամբ,
- մոտիվացնել կրկնակի գնումների այն հաճախորդներին, ովքեր արդեն ձեզնից պատվեր են կատարել,
- հիշեցնել ձեր մասին․ բոնուսների շնորհիվ գնորդները չեն ցանկանա գնալ այլ խանութ,
- հետաքրքրել նրանց, ովքեր արդեն պատվերներ են կատարել նմանատիպ կատեգորիաներից,
- գնորդների կոնկրետ սեգմենտի պատմել ձեր ապրանքների և խանութի մասին:
Ստեղծել փոստային հղում կամ ազդերիզ
CRM → Рассылки («CRM → Փոստային հղումներ») բաժնում սեղմե’ք Создать рассылку или баннер («Ստեղծել փոստային հղում կամ ազդերիզ»):
Քայլ 1. Ընտրե’ք լսարան
Դուք կարող եք.
Զրոյից փոստային հղում կամ ազդերիզ ստեղծելիս կարգավորումները կախված են նրանից, թե ինչ եք ուզում ստեղծել:
-
Ընտրեք.
- Потенциальные покупатели из категории («Կատեգորիայի պոտենցիալ գնորդներ»)․ համակարգը կընտրի գնորդներին, որոնք հետաքրքրված են Ձեր ապրանքներով կամ ընտրված կատեգորիային նման ապրանքներով: Այդ գնորդներին չի կարելի ուղարկել միավորներով փոստային հղում և գործարկել ազդերիզ:
- Мои покупатели («Իմ գնորդները»)․ եթե ցանկանում եք փոստային հղում ուղարկել այն գնորդներին, ովքեր արդեն համագործակցել են Ձեր ապրանքների հետ:
-
Նշեք՝
- Այն ապրանքների կատեգորիաները, որոնք ցանկանում եք գովազդել փոստային հղման մեջ․ եթե ընտրել եք Потенциальные покупатели из категории («Կատեգորիայի պոտենցիալ գնորդներ»):
- Այն գնորդների սեգմենտը, որոնց ցանկանում եք ուղարկել փոստային հղում․ եթե ընտրել եք Мои покупатели («Իմ գնորդները»): Կցուցադրենք սեգմենտի գնորդների մոտավոր թիվը:
-
Прогноз («Կանխատեսում») բլոկի Количество получателей («Ստացողների քանակ») դաշտում նշեք այն հաճախորդների թիվը, որոնց հետ ցանկանում եք համագործակցել: Օրինակ, սեգմենտում 5000 գնորդներ են, բայց կարող եք նշել 1000 անձ:
Մենք կհաշվարկենք փոստային հղման մոտավոր արժեքը, քլիքների փոխակերպումը, push ծանուցումից փոստային հղման տեքստի անցումը՝ հիմնվելով փոստային հղման միջին ցուցանիշների և լսարանի չափի վրա: Որքան մեծ է սեգմենտը կամ ստացողների թիվը, այնքան բարձր է փոխակերպման մակարդակը:
-
Սեղմե՛ք Далее («Հաջորդը»):
Հաշվի առեք, որ`
- Փոստային հղում կարող են ստանալ միայն Ռուսաստանի գնորդները:
- Потенциальные покупатели из категории («Կատեգորիայի պոտենցիալ գնորդներ») լսարանին փոստային հղում ուղարկելիս համակարգն ավտոմատ կերպով ընտրում է առավել համապատասխանող գնորդներին: Նույն գնորդը կարող է ամսվա ընթացքում մի քանի անգամ ընտրվել, եթե նրա մոտ միացված են push ծանուցումներ, և նա լավ է արձագանքում դրանց:
- Premium Plus բաժանորդագրությամբ Мои покупатели («Իմ գնորդները») լսարանին փոստային հղման ամսական սահմանաչափը 50,000 է, սակայն միևնույն սեգմենտներն ընտրելիս գնորդները կարող են կրկնվել: Խորհուրդ ենք տալիս փոստային հղումն ուղարկել սեգմենտի բոլոր գնորդներին միաժամանակ և ոչ ավել, քան շաբաթը մեկ անգամ։
- Վճարովի առաքման դեպքում մենք չենք ավելացնի այն գնորդներին, որոնք անջատել են push ծանուցումները։
-
Ընտրե՛ք Мои покупатели («Իմ գնորդները»):
-
Նշեք գնորդների սեգմենտը՝ դրա կողքին մենք ցույց կտանք գնորդների մոտավոր թիվը:
Прогноз («Կանխատեսում») բլոկում կհաշվարկենք առավելագույն ծախսերը, եզակի և բոլոր դիտումները:
-
Սեղմե՛ք Далее («Հաջորդը»):
Քայլ 2. Ընտրե’ք առաջարկ
-
Ընտրե’ք Скидки («Զեղչեր») և ձեր ակցիաներից մեկը, որը գործում է Ozon-ի բոլոր գնորդների համար: Փոստային հղում կուղարկենք միայն այն գնորդների սեգմենտին, ովքեր ընտրել են քայլ 1-ում:
-
Սեղմե’ք Далее («Հաջորդը»):
Ուղարկեք վաճառողի բոնուսներ` գնորդների հավատարմությունը բարձրացնելու համար: Միավորներով փոստային հղում կարելի է ուղարկել միայն Мои покупатели («Իմ գնորդները») լսարանին:
Իմացե՛ք ավելին բոնուսներ ուղարկելու արժեքների մասին
-
Ընտրե’ք Бонусы («Բոնուսներ»):
-
Նշեք.
-
Մեկ գնորդի համար բոնուսների քանակը` 100-ից մինչև 2000:
-
Գնորդների առավելագույն թիվը, ովքեր կստանան բոնուսներ: Մինչ դուք պլանավորում եք ձեր փոստային հղումը, ուղարկման պահին ստացողների թիվը կարող է փոխվել: Օրինակ, եթե պլանավորել եք այլ փոստային հղում կամ գնորդն արգելափակել է հաղորդագրությունների ուղարկումը զրուցարանում:
-
Բոնուսների գործողության ժամկետը: Եթե բոնուսները գործում են կարճ, դա մոտիվացնում է գնորդներին արագ կատարել պատվերներ: Բոնուսների ուղարկման արժեքը կախված է ստացողների և բոնուսների քանակից: Որքան շատ բոնուսներ նշեք, այնքան ավելի մեծ զեղչ կստանաք առաքման համար:
Իմացե’ք ավելին վաճառողի բոնուսների ուղարկման մասին
-
Սեղմե’ք Далее («Հաջորդը»):
Այս առաջարկը հարմար է, եթե ցանկանում եք պատմել ոչ թե ակցիաների կամ բոնուսների, այլ կոնկրետ ապրանքների կամ ողջ խանութի մասին: Ընտրե’ք
Товар («Ապրանք») և սեղմե’ք
Далее («Հաջորդը»):

Քայլ 3. Ստեղծեք ձևաչափ
Լրացրեք նամականու դաշտերը՝ կախված նրանից, թե որ առաջարկն եք ընտրել քայլ 2-ում:
-
Ընտրե’ք Рассылка пуш-уведомлений («Փոստային հղում push ծանուցումներ») կամ Баннер («Ազդերիզ»):
-
Նշե’ք թիրախային էջի հղումը:
-
Настройка рассылки («Նամականու ստեղծում») կամ Настройка баннера («Ազդերիզի ստեղծում») բլոկում լրացրեք դաշտերը.
- Գնորդների քանակը և առաքման ամսաթիվը` նամականու համար: Ամսաթիվ ընտրելիս կցուցադրենք սեզոնային գործակից, որն ազդում է փոստային հղման արժեքի վրա, եթե այն վավեր է այդ օրը։
- Վերնագիր և նկարագրություն:
- Ավելացրեք լուսանկար:
-
Սեղմե’ք Отправить на модерацию («Ուղարկել մոդերացիայի»):
-
Ընտրեք, թե ուր պիտի տանի փոստային հղումը․ դեպի ապրանք, հավաքածու կամ խանութի ցուցափեղկ:
-
Ավելացրեք ապրանքի հղումը:
-
Նշեք առաքման ամսաթիվը: Բոնուսներով փոստային հղում ուղարկելու համար ձեր փոխարեն կլրացնենք վերնագիր և տեքստ: Վերախմբագրել այն չենք կարող:
-
Սեղմե’ք Отправить рассылку («Ուղարկել փոստային հղում»):
-
Ընտրե’ք Рассылка пуш-уведомлений («Փոստային հղում push ծանուցումներ») կամ Баннер («Ազդերիզ»):
-
Ընտրեք, թե ուր պիտի տանի հաղորդագրությունը` դեպի ապրանք, հավաքածու կամ խանութի ցուցափեղկ:
-
Ավելացրեք ապրանքի հղումը:
-
Настройка рассылки («Փոստային հղում») կամ Настройка баннера («Ազդերիզի ստեղծում») բլոկում լրացրեք դաշտերը.
- գնորդների քանակը և առաքման ամսաթիվը` փոստային հղման համար,
- վերնագիր և նկարագրություն,
- ավելացրեք լուսանկար:
-
Սեղմե’ք Отправить на модерацию («Ուղարկել մոդերացիայի»):
Մենք կստուգենք փոստային հղում և կուղարկենք գնորդներին: Մոդերացիան միջինում տևում է 3 ժամ: Փաոստային հղման վճարը կգանձենք առաքման հաջորդ օրը: Փոստային հղման վերջնական արժեքը կարող է փոխվել՝ կախված առաքված push ծանուցումների քանակից:
Փոստային հղման մոդերացիայի կանոններ
- Հետևել օրենքներին: Տեքստը և նկարները չպետք է խախտեն ՌԴ օրենսդրությունը։
- Էթիկա: Բովանդակությունը պետք է լինի չեզոք և չպարունակի նյութեր, որոնք կարող են վիրավորել օգտատերերին:
- Հարթակի բացառիկության պահպանում: Ամբողջ տեղեկատվությունը պետք է ուղղորդի հաճախորդներին գնումներ կատարել Ozon-ի միջոցով՝ բացառելով այլընտրանքային հարթակները:
Տեքստի և լուսանկարների պահանջներ
Տեքստ
- Գրեք գրագետ, առանց տառասխալների և կրկնությունների։
- Հաղորդագրություն գրելիս պահպանեք հարգալից, քաղաքավարի տոնը:
- Խուսափե’ք հապավումներ օգտագործելուց:
- Հաղորդագրությունը պետք է հստակ բացատրի, թե ինչ է գովազդվում։
- Տեղեկատվությունը պետք է լինի հավաստի։
- Թույլատրելի է խրախուսել ապրանքներ գնել միայն Ozon-ում․ չի կարելի նշել այլ կայքեր, հղումներ կամ կապի միջոցներ:
- Չի կարելի օգտագործել ոչ նորմատիվ բառամթերք կամ վիրավորական բնույթի արտահայտություններ:
Լուսանկարներ
- Օգտագործեք լավ որակի լուսանկարներ:
- Պատկերների տեքստը՝ ներառյալ նախազգուշացումները և տարիքային սահմանափակումները, պետք է հեշտ ընթեռնելի լինեն:
- Մի տեղադրեք կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստի հասցեներ ,այլ կայքերի հղումներ, QR կոդեր կամ սոցիալական ցանցերում գրանցվելու կոչեր:
- Արգելվում են վիրավորական, սադրիչ, ցնցող պատկերներով լուսանկարներ, ինչպես նաև սեռական կամ բռնի բնույթի բովանդակություն:
- Չի կարելի օգտագործել Ozon-ի ապրանքային նշանը կամ գույները, որոնք կարող են մոլորեցնել գնորդներին:
Մենք կմերժենք ձեր նամականու հայտը, եթե հայտնաբերենք պահանջների խախտում:
Տեսնել Փոստային հղումների վիճակագրությունը
Փոստային հղումները պահպանվում են CRM → Рассылки («CRM → Փոստային հղումներ») բաժնում: Կարող եք տեսնել փոստային հղման կարգավիճակը, արդյունավետությունը գնորդների մոտ և այլ տվյալներ: