Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Արտաքին տրաֆիկի վերլուծությունն օգնում է հետևել գովազդի արդյունավետությանն արտաքին հարթակներում, օրինակ, որոնման համակարգում կամ սոցիալական ցանցերում գովազդի համատեքստում։
Ինչպե՞ս է այն աշխատում՝
Որպեսզի համակարգը կարողանա ճիշտ տվյալներ հավաքել ձեր արտաքին արշավների անցումների և պատվերների վերաբերյալ, անհրաժեշտ է ճիշտ նշել հղումները։ UTM-պիտակները կօգնեն նույնականացնել արշավը։
Համակարգն արշավին հետևում է «utm_campaign»-ի պարամետրերով։ Արժեքը բաղկացած է երկու մասից՝
Նախածանցը յուրաքանչյուր վաճառողի համար առանձնահատուկ է և նշված է Аналитика → Внешний трафик («Վերլուծություն → Արտաքին տրաֆիկ») բաժնի Префикс для метки UTM_CAMPAIGN («Նախածանց UTM_CAMPAIGN պիտակի համար») դաշտում։
Նախածանցն ունի «vendor_org_X» տեսք, որտեղ «X»-ը ձեր ընկերության ID-ն է։
UTM-պիտակների մնացած պարամետրերը՝ utm_source
, utm_medium
, utm_content
և utm_term
լրացվում են սովորական ձևով․ նրանք չունեն հատուկ պահանջներ։
Հղումների կոնստրուկտորն աշխատում է ozon.ru, ozon.kz, ozon.by և ozon.travel դոմենների համար։
Դուք կարող եք բաժինների և ենթաբաժինների համար ստանալ հաշվետվություններ մանրամասն վերլուծությամբ՝
/product/
՝ ապրանքի քարտ,/brand/
՝ ապրանքանիշի էջ,/seller/
՝ խանութ։Հղման օրինակ՝ https://www.ozon.ru/brand/dom-i-sad/
UTM-պիտակներով հղում ստեղծելու համար կարող եք օգտագործել ներկառուցված կոնստրուկտոր։
Այն ավտոմատ կերպով բուն հղմանն ավելացնում է vendor_org պարտադիր նախածանց։
Аналитика → Внешний трафик («Վիճակագրություն → Արտաքին տրաֆիկ») էջում սեղմե՛ք Создать ссылки («Ստեղծել հղումներ»)։
Դաշտում տեղադրե՛ք մինչև 100 հղում, որոնք ուզում եք ընդգծել։ Յուրաքանչյուր հղում պետք է սկսվի նոր տողից, այլապես մենք չենք կարող դրանք ճանաչել։
Место размещения («Տեղադրման վայր») դաշտում ընտրե՛ք գովազդային կապը։ Եթե այն չկա ցանկում, ընտրե՛ք՝
Լրացրե՛ք UTM-պարամետրերը։
Պարտադիր UTM-պարամետրերն են՝
utm_source
՝ սկզբնաղբյուրն է, որտեղից պիտի սկսվի տրաֆիկը։ Եթե դուք ընտրել եք գովազդային կապերից մեկը քայլ 3-ում, օրինակ՝ myTarget, պարամետրը կլրացվի ավտոմատ կերպով։ Այլ դեպքերում դուք ստիպված կլինեք այն լրացնել ձեռքով։utm_medium
՝ գովազդի տեսակն է, օրինակ, email-նամակագրություն կամ վահանակ։ Ոչ պարտադիր պարամետրերն են`
utm_campaign
՝ արշավի անվանումն է։utm_term
՝ բանալի բառն է,որի օգնությամբ որոնման ժամանակ ցուցադրվում է հայտարարությունը։utm_content
՝ լրացուցիչ տեղեկատվությունն է, որն օգնում է տարբերել անցումները տարբեր հայտարարություններից, եթե դրանց մյուս պիտակները համընկնում են։ vendor_org
պարտադիր նախածանցը ներմուծել անհրաժեշտ չէ, այն ավելանում է ավտոմատ կերպով։
Համաձայն վերևի օրինակի, ձեռքով լրացրե՛ք ոչ պարտադիր պարամետրերը կամ ցանկից ընտրե՛ք արժեքը։
Կոնկրետ գովազդային կապերի համար կարելի է ընտրել մակրոսներ, որոնց աջակցում է տվյալ կապը՝
Մակրոսները կհավաքեն ավելի շատ տեղեկատվություն գովազդի արդյունավետության մասին, օրինակ՝ թե ո՞ր տարածաշրջանից են հղմամբ անցել, քանի՞ տարեկան է օգտատերը և ի՞նչ սարքից է նայել գովազդը։
Լռելյայն ակտիվանում է Диплинк («Դիփլինքը»)՝ այն օգնում է ստեղծել հղում, որը ցանկացած սարքով կբացվի օգտատիրոջ մոտ Ozon-ի հավելվածներում։ Դիփլինքն անջատելու դեպքում հավելվածներում հղումը կաշխատի սխալ։
Եթե օգտատերը չունի Ozon-ի հավելված, ստեղծված հղումը կաշխատի հետաձգված դիփլինքի մեխանիզմով։ Այն օգտագիրոջը նախ կուղղորդի տեղադրել հավելված, իսկ երբ օգտատերն այն տեղադրի և առաջին անգամ բացի, նա կհայտնվի այն էջում, որտեղ սկզբնապես տարել էր հղումը։
Սեղմե՛ք Сгенерировать («Ստեղծել»)։ Պատրաստի հղումները դաշտում կհայտնվեն ավտոմատ կերպով։
Սեղմե՛ք
անհրաժեշտ հղման կողքին կամ Скопировать все («Պատճենել ամբողջը») կոճակը, որպեսզի օգտագործեք այն մարքեթինգային ակտիվացումներում
։
Ձեր ապրանքի հղման վրա ավելացրե՛ք utm_campaign
պիտակ և ընդգծե՛ք՝
Անհրաժեշտության դեպքում նշե՛ք «&», որոնցում կլինեն տվյալներ արշավի աղբյուրի և տեսակի մասին՝
utm_source
utm_medium
utm_term
utm_content
Հղման օրինակ՝
Հղման գործողության ժամկետը 31 օր է` վերջին այցի պահից սկսած։ Դրանից հետո հղումն օգտատերերին կուղղորդի Ozon-ի հավելված։ Որպեսզի հղումն աշխատի, այն բացեք ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ։
Ձեր արտաքին գովազդային արշավների համար UTM-պիտակներով մենք հավաքում ենք տվյալներ պատվերների մասին։
Օտատերերի այցերի շրջանակում արված գնումներ։ Դրանք պատվերներն են, որոնք օգտատերերը կատարել են հղմամբ անցնելուց անմիջապես հետո, կայքից դուրս գալուց առաջ կամ դադարել են այնտեղ ակտիվություն ցուցաբերել։
Ուղիղ պատվեր է համարվում՝
Օրինակ
Ձեր հղումը տարել է դեպի կապույտ կոշիկներ, իսկ օգտատերն անցել է կարմիր կոշիկի քարտ ձեր խանութից և պատվիրել է այն։ Վերլուծության մեջ գնումը համարում ենք որպես ուղիղ պատվեր։
Սրանք գնումներ են, որոնք օգտատերերը կատարում են ձեր հղման վրա սեղմելուց հետո 30 օրվա ընթացքում։
Արտաքին գովազդի համար մենք հավաքում ենք տվյալներ՝ անկախ Ozon-ի առաջխաղացման գործիքների օգնությամբ ստեղծված արշավից։
Մենք աշխատում ենք «last click» մոդելով՝ յուրացնելով վերջին արտաքին ալիքի փոխազդման արդյունքը, որի հետ համագործակցել է օգտատերը մինչ ձեր ապրանքը գնելը։
Օրինակներ
Գնումը կհամարվի Յանդեքսի արտաքին գովազդային արշավի արդյունք, որովհետև այդ հղման վրա օգտատերը սեղմել է վերջում։
Аналитика → Внешний трафик («Վերլուծություն → Արտաքին տրաֆիկ») էջում արտացոլվում է վերջին 7 օրերի ընթացքում ձեր նշած անցումների և պատվերների ընդհանուր քանակը։
Ավելի մանրամասն կարող եք տեսնել հաշվետվություններում։ Դրա համար սեղմե’ք Сгенерировать отчёт («Ստեղծել հաշվետվություն») և նշե’ք
Հաշվետվությունը պատրաստ լինելուն պես դրա կողքին կհայտնվի Скачать («Բեռնել») կոճակը։ Դուք կարող եք բեռնել հաշվետվությունը ստեղծելուց հետո երկու օրվա ընթացքում։
Հաշվետվությունը բեռնել հնարավոր կլինի այն բանից հետո, երբ ձեր հղմամբ կանցնեն մեկ անգամ։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում չլինեն անցումներ, արշավի կողքին կհայտնվի զգուշացում։
Արտաքին տրաֆիկի ցանկացած հաշվետվություն ձևավորվում է XLSX ձևաչափի ֆորմատում։ Հաշվետվության պարունակություններն են`
Հաշվետվության տեսակից կախված` ատրիբուտները և չափումները տարբեր կլինեն։
Հաշվետվության այդ տեսակում հավաքված է տեղեկատվություն բոլոր օգտատերերի այցերից` ըստ ամսաթվի և utm-պիտակների։ Հաշվետվության մեջ ընդգծվում է, թե այդ այցերի ընթացքում և ատրիբուտների պատուհանների շրջանակում ի՞նչ ապրանքներ են պատվիրել օգտատերերը, քանի՞ անգամ են ավելացրել զամբյուղում, ֆավորիտներում և այլ մանրամասներ։
Ատիբուտների պատոուհանը գովազդ նայելուց հետո ժամանակաշրջանն է, որով օգտատերը կատարում է գործողություն գովազդի միջոցով։
Ատրիբուտների պատուհանի շրջանակում պատվերի հետ կապված չափումներն աշխատում են տեքստային ռեժիմում։
Հաշվետվության ատրիբուտներն են`
utm_source
և utm_medium
պարամետրերի արժեքներից։utm_campaign
արժեքն է ձեր կողմից նշված արշավի անվանումը և նախածանցը։utm_content
պարամետրի արժեքն է։utm_term
պարամետրի արժեքն է բանալի բառը, որի հիման վրա ցուցադրվել է գովազդը։Հաշվետվության չափումները`
Օրինակ
Ձեր գովազդից օգտատերն անցել է «Կապույտ կոշիկներ» ապրանքի քարտ, այնուհետև՝ «Կարմիր կոշիկներ» և «Դեղին կոշիկներ» ապրանքի քարտեր, ավելացրել է դեղին կոշիկները զամբյուղի մեջ և պատվիրել։ Կոշիկի գինը 1000 ռուբլի էր, ուներ 10% զեղչ, օգտատերն անցկացրել է կայքում 5 րոպե։ Մեկ շաբաթ անց օգտատերը կրկին մտել է ապրանքի քարտ և զեղչով պատվիրել ևս երկու զույգ։ Աղյուսակում չափումները հետևյալ տեսքը կունենան`
Այցեր | Ապրանքի քարտ անցումներ | Զամբյուղի մեջ | Ֆավորիտների մեջ | Չեղարկումներ | Այցերի միջին տևողություն | Այցերի միջին տևողություն | Պատվիրված ապրանքներ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 3 | 1 | 0 | 0 | 300 с | 00։05։00 | 1 |
Այցերի շրջանակում ընդհանուր գին | Այցերի շրջանակում պատվերների ընդհանուր սրժեք | Ատրիբուտների պատուհանի շրջանակում պատվերներ | Ատրիբուտների պատուհանի շրջանակում պատվերների ընդհանուր գին | Ատրիբուտների պատուհանի շրջանակում պատվերների ընդհանուր արժեք |
---|---|---|---|---|
1000 | 900 | 3 | 3000 | 2700 |
Հաշվետվության շրջանակում դուք կարող եք տեսնել գովազդային արշավի ընթացքում օգտատերերի պատվիրած ապրանքների վերլուծությունը։ Նրա մեջ հավաքված է տեղեկատվություն յուրաքանչյուր ապրանքի պատվերների մասին՝ քանակի, գնի, ընդհանուր արժեքի։ Հաշվետվության ատրիբուտները`
utm_source
և utm_medium
պարամետրերի արժեքներից։utm_campaign
արժեքն է ձեր կողմից նշված արշավի անվանումը և նախածանցը։utm_content
պարամետրի արժեքն է։utm_term
պարամետրի արժեքն է բանալի բառը, որի հիման վրա ցուցադրվել է գովազդը։
Հաշվետվության չափումները`Օրինակ
Օգտատերերը սոցիալական ցանցերում տեսել են կապույտ կոշիկների գովազդ և անցել են Ozon-ում ապրանքի քարտի հղմամբ։
Առաջին օգտատերը պատվիրել է մեկ զույգ կոշիկ 1000 ռուբլով, իսկ երկրորդը՝ երկու զույգ կոշիկ 25% զեղչով։ Մեկ շաբաթ անց առաջին օգտատերը կրկին մտել է ապրանքի քարտ և պատվիրել ևս մեկ զույգ կոշիկ։ Աղյուսակում չափումները հետևյալ տեսքը կունենան՝
Պատվիրված է այցի ընթացքում | Ապրանքի գինն այցի ընթացքում | ապրանքի արժեքն այցի ընթացքում | Ատրիբուտի պատուհանի շրջանակում պատվեր | Ատրիբուտի պատուհանի շրջանակում ապրանքի գին | Ատրիբուտի պատուհանի շրջանակում արժեք |
---|---|---|---|---|---|
3 | 3000 | 2500 | 4 | 4000 | 3500 |
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ո՞ր երկրից եք վաճառում
Выберите договор