Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню
Ձեր ապրանքների համար օպտիմալ գին որոշելու և պատվերների քանակը մեծացնելու նպատակով անցկացրեք գների հետազոտություն։
Դուք կարող եք փորձարկել ցանկացած ապրանի գին, եթե դրա համար միացված չէ գնագոյացման ռազմավարություններ կամ ակցիաներ:
Կարևոր պայմաններ.
Առավել ստույգ արդյունքներ ստանալու համար՝
Մի՛ ավելացրեք ապրանքներ ակցիաներին կամ ծախծխումներին մինչև փորձարկման ավարտը. դա կաղավաղի արդյունքները։
Հետազոտության համար ընտրեք լսարանի մի մասը՝ 10%-ից մինչև 100%: Այս գնորդները բաժանվում են երկու հավասար խմբերի՝
Premium բաժանորդագրությամբ գնորդները չեն մասնակցում հետազոտությանը և չեն ներառվում վիճակագրության մեջ՝ նրանք միշտ տեսնում են ամենացածր գինը։
Հետազոտությունը տևում է 7-ից մինչև 14 օր: Այդ ընթացքում յուրաքանչյուր խմբում կչափենք.
Որքան երկար է տևում հետազոտությունը, այնքան ավելի ճշգրիտ կլինեն դրա արդյունքները։
Հետազոտությանն ապրանքի մասնակցությունը ստուգելու համար Товары → Список товаров («Ապրանքներ → Ապրանքների ցանկ») կամ Товары → Цены на товары («Ապրանքներ → Ապրանքների գներ») բաժնում սեղմե՛ք ապրանքի արժեքի վրա:
Անվան և արտիկուլի տակ կարտացոլվի հետազոտությանը մասնակցելու նշան:
Инструменты («Գործիքներ») ներդիրում կարող եք տեսնել, թե որ հետազոտություններին է մասնակցում ապրանքը և դիտել մանրամասները:


Аналитика → Аналитика продавца → Ваши исследования («Վերլուծություն → Վաճառողի վերլուծություն → Ձեր հետազոտությունները») բաժնում սեղմե՛ք ⋮ → Посмотреть детали («⋮ → Տեսնել մանրամասները»):
Հետազոտությունն ավտոմատ կերպով կավարտվի սահմանված ժամկետում: Եթե ցանկանաք դադարեցնել այն ավելի վաղ, Аналитика → Аналитика продавца → Ваши исследования («Վերլուծություն → Վաճառողի վերլուծություն → Ձեր հետազոտությունները») բաժնում սեղմե՛ք ⋮ → Остановить исследование (« ⋮ → Դադարեցնել հետազոտությունը»):
Аналитика → Аналитика продавца → Ваши исследования («Վերլուծություն → Վաճառողի վերլուծություն → Ձեր հետազոտությունները») բաժնում ներկայացաված են աղյուսակի բոլոր հետազոտությունների արդյունքները: Առանձին հետազոտության արդյունքները տեսնելու համար սեղմե՛ք ⋮ → Посмотреть результаты (« ⋮ →Տեսնել արդյուքնները»):
Լռելյայնորեն, վիճակագրությունը ներառում է հետազոտության բոլոր ապրանքները: Կոնկրետ ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը դիտելու համար ընտրեք դրանք էջի ներքևի մասում գտնվող զտիչի միջոցով:
Հետազոտության արդյունքները գնահատելու համար համեմատեք զեղչով և առանց զեղչի խմբերի համար.
Ուշադրություն դարձրեք ոչ միայն մետրիկաներին, այլ նաև փոխակերպումներին՝ թե որքան շատ գնորդներ են անցնում գնման հաջորդ փուլ:
Եթե փորձարարական խումբն ունի նույն կամ ավելի քիչ պատվերների քանակ, բայց դիտումից պատվիրելու փոխակերպման մակարդակն ավելի բարձր է, նշանակում է, որ օգտատերերն ավելի շատ հետաքրքրված են զեղչված գնով, քան սովորական գնով։
Մենք 1-ին խմբին ցուցադրել ենք ապրանքը սովորական գնով։ Այն դիտել է 100 մարդ և գնել 10-ը: Սա նշանակում է, որ ապրանքը հետաքրքրել է գնորդների 10%-ին:
2-րդ խմբին ցուցադրել ենք ապրանքը զեղչով։ Այն դիտել է 60 մարդ և գնել 10-ը: Սա նշանակում է, որ ապրանքը հետաքրքրել է գնորդների 17%-ին:
Զեղչն ունի ավելի բարձր փոխակերպման մակարդակ, ինչը նշանակում է, որ օգտատերերերից շատերը պատրաստ են գնել ապրանքը փորձարարական գնով, քան սովորական գնով։
Թաքցնել նավարկությունը
Ցույց տալ նավարկությունը
Выберите договор
Это база знаний для продавцов из стран СНГ и дальнего зарубежья.
Если ваша компания зарегистрирована в России, перейдите в базу знаний для продавцов из России.
Когда вы зарегистрировались на Ozon?
Условия работы и инструкции зависят от даты заключения договора — её можно посмотреть в разделе Договоры
Определили ваш договор
Он заключён с ООО «Интернет Решения». Если есть другой договор, сможете переключиться на него в боковом меню