Գրաֆիկներ

Ընդլայնված վերլուծությունը հասանելի է Premium Lite և Premium-բաժանորդագրությամբ բոլոր՝ Аналитик («Վերլուծաբան») դերակատարմամբ աշխատակիցների համար։ Նշանակել նրանց կարող է Управляющий («Ղեկավարը»)։ Անձնական հաշվից օգտվելու համար աշխատակիցը պետք է ունենա ևս մեկ դեր։ Ինչպես կառավարել դերերը

Բոլոր աշխատակիցների համար անսահմանափակ հասանելիություն ստանալու համար գրանցեք Premium Plus բաժանորդագրություն:

Գրաֆիկներ. գործիք են ձեր ապրանքի ցուցադրումների և վաճառքի վիճակագրությունը դիտելու համար: Այդ գործիքի միջոցով կարող եք հաշվետվություններ ստեղծել մեկ կամ մի քանի ապրանքների, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածի կատեգորիայի ցուցանիշների վերաբերյալ: Գրաֆիկներ ստեղծելու համար օգտագործեք մետրիկաների հավաքածուներ կամ ինքներդ ստեղծեք դրանք:

Ցուցանիշներն արտացոլվում են այն արժույթով,որն ընտրել եք գրանցման ընթացքում։

Գրաֆիկների բազային կարգավորումներ

  • Период отчёта («Հաշվետու ժամանակաշրջան»)։ Ընտրեք հաշվետու ժամանակաշրջան․ այսօրվա, երեկվա, շաբաթվա, ամսվա կամ եռամսյակի։
  • Фильтры («Զտիչներ»)։ Ընտրեք ապրանքներ որոշակի բնութագրերով․
    • Կատեգորիաներ — կատեգորիաների վաճառքի վիճակագրություն:
    • Պահեստի տեսակը — վիճակագրություն Օզոնի պահեստից, վաճառողի պահեստից և արտասահմանից առաքմամբ ապրանքների վաճառքի վերաբերյալ:
  • Детализация на графике («Մանրամասն գծապատկերում»)։ Դիտեք վիճակագրությունը ըստ օրվա, շաբաթվա և ամսվա:
  • График («Գրաֆիկ»)։ Սեղմեք գծապատկերին՝ տեսնելու կոնկրետ օրվա ցուցիչները և տարբերությունը նախորդի հետ:
  • Метрики («Մետրիկաներ»)։ Հասանելի է երկու հիմնական ցուցանիշ՝ որոշակի ժամանակահատվածի պատվերների քանակ և ընդհանուր արժեքը:
  • Быстрый доступ к основным показателям на главной странице («Արագ մուտք դեպի հիմնական ցուցիչներ գլխավոր էջում»)։ Տվյալները ցուցադրվում են 14 օրվա համար. դուք կարող եք տեսնել բոլոր պատվերների քանակը և որոշակի օրվա ընթացքում առաքվածների քանակը: Բոլոր պատվերների քանակը ներառում է դեռևս չառաքվածները: Ցուցանիշները ցուցադրվում են որպես պատվերի ուղարկման օրվա տվյալներ:

Գրաֆիկների կարգավորումները Premium-բաժանորդագրությամբ

  • Расширенный период отчёта («Հաշվետու երկարաձգված ժամանակաշրջան»)։ Դիտեք տարեկան տվյալները կամ կարգավորեք հատուկ ժամանակաշրջան՝ օրացույցի օգնությամբ:

  • Дополнительный фильтр по артикулу («Լրացուցիչ զտիչ ըստ կոդի»)։ Ձեռքով ընտրեք մեկ կամ մի քանի ապրանք՝ ըստ իրենց Ozon կոդի:

  • Группировки («Խմբեր»)։ Ընտրեք, թե ինչպես կարելի է տեսակավորել ապրանքները գրաֆիկի վրա՝ ըստ կատեգորիայի, ապրանքանիշի, մոդելի:

  • Метрики («Մետրիկաներ»)։ Լրացուցիչ ցուցանիշներ՝ չեղարկված և վերադարձված ապրանքների քանակ, քարտի այցելուներ, փոխարկումներ և այլն:

    Ինչպես ստեղծել մետրիկաների հավաքածու

  • Подборки метрик («Մետրիկաների ընտրություններ»)։ Ապրանքների մասին մանրամասն տեղեկատվություն, օրինակ՝ առաջխաղացման անհրաժեշտությունը կամ հաճախորդների ամենամեծ կորստի փուլերը:

  • Сравнение метрик («Մետրիկաների հմեմատություն»)։ Համեմատեք ապրանքների 2 մետրիկաները:

    Ինչպես համեմատել մետրիկաները

  • Скачать («Վերբեռնել»)։ Ներբեռնեք վերլուծությունը XLSX ձևաչափով՝ օրվա տարբերակով։

  • Дополнительные периоды отчёта в графике на главной странице («Լրացուցիչ հաշվետու ժամանակաշրջանները հիմնական էջի գծապատկերում»)։ Դիտեք ընթացիկ շաբաթվա, վերջին 7 կամ 28 օրվա համար պատվիրված և առաքված ապրանքները:

  • Рекомендации («Առաջարկներ»): Վաճառքը մեծացնելու համար ընտրում ենք առաջարկներ:
    Ինչպես ենք ընտրում առաջարկներ

  • Сравнение с конкурентами («Համեմատություն մրցակիցների հետ»): Համեմատում ենք Ձեր և մրցակիցների ապրանքների ցուցանիշները:
    Ո՞ր ցուցանիշներն ենք համեմատում

Մետրիկաներ

Մետրիկաներ. վաճառքի, ցուցադրումների և փոխարկումների քանակական ցուցանիշներ: Մետրիկաները բաժանվում են մի քանի տեսակների՝ կախված դրանց նպատակից.

Տեսակներ

Մետրիկաները ցույց են տալիս տեղեկատվություն եզակի այցելուների մասին, ովքեր տեսել կամ դիտել են ձեր ապրանքը: Հավաքածուն բաղկացած է հետևյալ մետրիկաներից․

  • Уникальные посетители, всего («Եզակի այցելուներ, ընդամենը»)՝ եզակի այցելուների թիվը, ովքեր դիտել են ապրանքը կայքի ցանկացած էջում:
  • Уникальные посетители с просмотром карточки товара («Եզակի այցելուներ, ովքեր դիտել են ապրանքի քարտը»)՝ եզակի այցելուների թիվը, ովքեր դիտել են ապրանքի քարտը:
  • Уникальные посетители с просмотром в поиске или каталоге («Որոնման մեջ կամ կատալոգում դիտում գրանցած եզակի այցելուներ»)՝ եզակի այցելուների թիվը, ովքեր ապրանքը դիտել են որոնման արդյունքներում կամ կատալոգի էջում:

Պատրաստի հավաքածուներ

Մետրիկաները համակցված են թեմատիկ հավաքածուների մեջ, որոնցով կարող եք վաճառքների արագ վերլուծություն կատարել: Օրինակ՝ հետևել, թե որ ապրանքներին է նպաստում առաջխաղացումը, որոնք են վաճառվում ամենից լավ կամ վաճառքի ձագարի որ փուլում են հաճախ հեռանում պոտենցիալ գնորդները:

Մետրիկաները հավաքածուում.

  • Заказано товаров («Պատվիրված ապրանքներ»):
  • Уникальные посетители, всего («Եզակի այցելուներ, ընդամենը»):
  • Уникальные посетители с просмотром карточки товара («Եզակի այցելուներ, որոնք դիտում են ապրանքի քարտը»):
  • Конверсия в корзину из карточки товара («Ապրանքի քարտից զամբյուղի մեջ փոխարկման ավելացում»):
  • Заказано на сумму («Պատվիրված է գումարի չափով»):
  • Отменено товаров («Չեղարկված ապրանքներ»):
  • Возвращено товаров («Վերադարձված ապրանքներ»):
  • Позиция в поиске и каталоге («Ապրանքի դիրքը որոնման մեջ և կատալոգում»):

Գրաֆիկը կառուցվում է՝ օգտագործելով ամսական Заказано товаров («Պատվիրված ապրանքներ») մետրիկան: Աղյուսակի տվյալները խմբավորվում են որպես Категория 3-го уровнятовары («3-րդ մակարդակի կատեգորիա → ապրանքներ»):

Եթե չեք գտնում համապատասխանը պատրաստի հավաքածուների մեջ, ստեղծեք ձեր սեփական մետրիկաների հավաքածուն:

Ստեղծել հավաքածու

  1. АналитикаГрафики («Վերլուծություն→ Գրաֆիկներ») բաժնում
    Настройка метрик («Մետրիկաների կարգավորում») բլոկում սեղմեք Настроить («Կարգավորել»):

  1. Սեղմեք Добавить набор метрик («Ավելացնել մետրիկաների հավաքածու») և նշեք հավաքածուի անվանումը:

  2. Ընտրեք այն մետրիկաները, որոնք ցանկանում եք ավելացնել հավաքածուին: Առավելագույնը 14 մետրիկա: Աղյուսակում մետրիկաները կցուցադրվեն ձեր ընտրած հերթականությամբ:

  3. Սեղմեք Сохранить («Պահպանել»):

Առաջարկել մետրիկաների հավաքածու

Եթե կարծում եք, որ մետրիկաների ձեր հավաքածուն կարող է օգտակար լինել այլ օգտատերերի համար, առաջարկեք այն ավելացնել պատրաստի հավաքածուներում. սեղմեք Оставить отзыв («Թողնել կարծիք») և նշեք, թե որ մետրիկաները պետք է լինեն հավաքածուում:

Կառուցել գրաֆիկ

  1. Անցեք АналитикаГрафики («Վերլուծություն→ Գրաֆիկներ») բաժին։ Կարող Եք ինքներդ ստեղծել գրաֆիկը.

    • ըստ պատրաստի մետրիկաների հավաքածուի․ ընտրեք այն էջում,

    • ըստ ձեր սեփական մետրիկաներ հավաքածուի․ Настройка метрик («Մետրիկնաերի կարգավորում») բլոկում սեղմեք Настроить («Կարգավորել»), ընտրեք նախկինում ստեղծված հավաքածուն և սեղմեք Применить («Կիրառել»):

  2. Կարգավորեք տվյալների ցուցադրումը.

    • ընտրեք այն ժամանակահատվածը, որի տվյալները ցանկանում եք դիտել,

    • զտեք տվյալները ըստ արտիկուլի, կատեգորիայի և պահեստի տեսակի,

    • սահմանեք տվյալների ցուցադրման քայլերը՝ օրերով, շաբաթներով կամ ամիսներով:

  3. Աղյուսակում սեղմեք այն մետրիկայի անվանման վրա, որի գրաֆիկը ցանկանում եք կառուցել:

  4. Ընտրեք, թե ինչպես են ցուցադրվելու ապրանքները և որ խմբերում. Настройка группировок («Խմբավորումների կարգավորում») բլոկում սեղմեք Настроить («Կարգավորել»): Ընտրեք խմբավորումը և սեղմեք Применить («Կիրառել»):

    Ինչպիսի ապրանքային խմբավորումներ են լինում
    • Товары по категориям 3 уровня («Ապրանքները ըստ 3-րդ մակարդակի կատեգորիաների»)․ վերլուծությունը կպարունակի երրորդ մակարդակի կատեգորիայի ապրանքներ: Օրինակ, «Կանացի սվիտեր» ապրանքը կունենա երկրորդ կարգի մակարդակ՝ «Одежда женская» («Կանացի հագուստ»), իսկ առաջին մակարդակը՝ «Одежда» («Հագուստ»):
    • Товары по брендам («Ապրանքները ըստ ապրանքանիշի»)․ գրաֆիկը կցուցադրի բոլոր ապրանքները՝ խմբավորված ըստ ապրանքանիշի:
    • Товары по всем уровням категорий («Ապրանքները բոլոր կատեգորիաների մակարդակներով»)․ ապրանքները կբաժանվեն խմբերի` ըստ առաջին մակարդակի կատեգորիաների: Բացեք դրանք ներդրված ենթակատեգորիաները և ապրանքները տեսնելու համար:
    • Товары по категориям 2 уровня с учётом брендов («Ապրանքներն ըստ 2-րդ մակարդակի կատեգորիաների՝ հաշվի առնելով ապրանքանիշերը»)․ ապրանքները կբաժանվեն խմբերի ըստ 2-րդ մակարդակի կատեգորիաների, ապրանքանիշերը և ապրանքները ներդրված են:
    • Товары по моделям («Ապրանքները ըստ մոդելների»)․ ապրանքները կցուցադրվեն բաժանված ըստ մոդելների:
    • Только товары («Միայն ապրանքները»)․ յուրաքանչյուր արտիկուլ կցուցադրվի առանձին, առանց խմբերի միավորման:

Լռելյայնորեն գրաֆիկը ցույց է տալիս Итого и среднее («Վերջնական և միջին») տողի արժեքները: Գրաֆիկում այլ տողերի համար տվյալներ ավելացնելու նպատակով կատեգորիայի անվան կողքին սեղմեք ։ Կոնկրետ օրվա ցուցանիշները և նախորդ օրվա տարբերությունը տեսնելու համար ձեր կուրսորը ուղղորդեք գրաֆիկի վրա:

Մետրիկաներում տվյալները թարմացվում են ամեն ժամ:

Համեմատել մետրիկաները

Դուք կարող եք համեմատել երկու մետրիկաներ գրաֆիկում. տվյալների աղյուսակի վերևում միացրեք Сравнение («Համեմատել»):

Լռելյայնորեն համեմատության համար ընտրված է մետրիկան, որով կառուցվում է գրաֆիկը: Համեմատելու համար երկրորդ մետրիկան ընտրելիս կուրսորը ուղղորդեք անվան վրա և սեղմեք Сравнить («Համեմատել»): Գրաֆիկի վրա նոր մետրիկան կերևա որպես կետագիծ։ Մետրիկան համեմատությունից ջնջելու համար կուրսորը ուղղորդեք դրա անվան վրա և սեղմեք Убрать из сравнения («Հեռացնել համեմատությունից»):

Ապրանքի առաջարկների ընտրություն

Յուրաքանչյուր ապրանքի համար ցույց ենք տալիս միայն մեկ՝ ամենաառաջնահերթ առաջարկը։

Եթե իրականացրել եք առաջարկ, և Ձեր ցուցանիշները հասել են Ձեր մրցակիցների ցուցանիշներին,ապա առաջարկը կփոխվի կամ կանհետանա:

Առաջարկների ընտրության տրամաբանություն.

Առաջնահերթություն Առաջարկ Նկարագրություն
Առաջնահերթություն №1 Ավելացրեք ակիցիաներում Ցուցադրում ենք, եթե Ձեր ապրանքը չի մասնակցում «Էլաստիկ բուսթինգ» ակցիային:
Առաջնահերթություն №2 Մեծացրե՛ք զեղչը Ցուցադրում ենք, եթե.
  • Ապրանքի զեղչը մրցակիցների համեմատ ցածր է:
  • Գների ինդեքսը Невыгодный («Անշահավետ է») կամ Умеренный («Չափավոր»):
    Իմացե՛ք ավելին գների ինդեքսի մասին
  • Показы всего («Ընդհանուր դիտոմներ») և Конверсия из показа в заказ («Դիտումից պատվեր փոխակերպումը») ցուցանիշների արժեքներն ավելի ցածր են մրցակիցների ցուցանիշներից: Միևնույն ժամանակ, ապրանքին միացված է վճարում քլիքի դիմաց առաջխաղացման գործիքը, և գովազդային ծախսերի մասնաբաժինը (ԳԾՄ) ցածր չէ մրցակիցների նմանատիպ ցուցանիշից։
  • Առաջնահերթություն №3 Համալրեք մնացորդները Ցուցադրում ենք, եթե առաքման Скоро поставить («Շուտ առաքել») կամ Срочно поставить («Շտապ առաքել») առաջարկն է:
    Իմացե՛ք ավելին պահեստում ապրանքների առկայության մասին
    Առաջնահերթություն №4 Միացրեք առաջխաղացում Ցուցադրում ենք, եթե Ձեր ապրանքն ավելացված չէ վճարում քլիքի օգնությամբ առաջխաղացմանը:
    Իմացե՛ք ավելին առաջխաղացման մասին
    Առաջնահերթություն №5 Մեծացրեք ԳԾՄ-ն Ցուցադրում ենք,եթե
  • ДРР («ԳԾՄ») ցուցանիշը ցածր է մրցակիցների ցուցանիշից: Արժեքի կողքին ցույց կտանք ցուցիչ .
  • Показы всего («Ընդհանուր դիտումներ»)-ը մրցակիցներից ցածր է : Միևնույն ժամանակ, ապրանքին միացված է վճարում քլիքի համար առաջխաղացման գործիքը:
  • Доля оборота в акциях («Ակցիաներում շրջանառության մասնաբաժինը») ցածր է մրցակիցներից: Արժեքի կողքին ցույց կտանք ցուցիչ : Միևնույն ժամանակ, ապրանքին միացված է վճարում քլիքի դիմաց առաջխաղացման գործիքը, և ապրանքն այս շաբաթ մասնակցել է ակցիայում:
  • Дни с продвижением («Առաջխաղացմամբ օրեր») մրցակիցների ցուցանիշներից ավելի քիչ են: Արժեքի կողքին ցույց կտանք ցուցիչ :
  • Առաջնահերթություն №6 Տարածեք տարածաշրջաններով Ցուցադրում ենք,եթե՝
  • Среднее время доставки до покупателя («Գնորդին առաքելու միջին ժամանակը») ցուցանիշն ավելի շատ է, քան մրցակիցներինը:
  • Среднее время доставки до покупателя («Գնորդին առաքելու միջին ժամանակը») հավասարվում է կամ գերազանցում է 30 ժամը:

    Среднее время доставки до покупателя («Գնորդին առաքելու միջին ժամանակը») ցուցանիշը կրում է տեղեկատվական բնույթ և չի ազդում ձեր ծախսերի վրա:
  • Համեմատություն մրցակիցների հետ

    Մենք համեմատում ենք Ձեր և մրցակիցների ապրանքների ցուցանիշները:Եթե մրցակիցների միջին ցուցանիշներն ավելի բարձր են, քան Ձերը,աղյուսակում արժեքի դիմաց կարմիր ցուցիչ կլինի : Մանրամասները տեսնելու համար կուրսորն անցկացրեք դրա վրայով:

    Աղյուսակի ցուցանիշները, որոնք համեմատում ենք մրցակիցների հետ.

    • Дней в акциях («Ակցիայի օրեր»)՝ ընտրված ժամանակահատվածում քանի՞ օր է ապրանքը մասնակցել ակցիաներում։
    • Скидка от вашей цены («Զեղչ ձեր գնից»)՝ բոլոր վաճառված ապրանքների միջին զեղչն է՝ Ձեր գնից մինչև ակցիա:
    • Доля оборота в акциях («Շրջանառության մասնաբաժինն ակցիաներում»)՝ ակցիայի ժամանակահատվածում պատվիրված ապրանքների արժեքի հարաբերակցությունն է նույն ժամանակահատվածում պատվիրված բոլոր ապրանքների արժեքին։
    • Заказано по акциям («Պատվիրված է ակցիաներով»)՝ ակցիայի ժամանակահատվածում պատվիրված ապրանքների արժեքն է:
    • Показы всего («Ընդհանուր դիտումներ»)՝ կայքերի բոլոր էջերում դիտումների քանակն է:
    • Конверсия из показа в заказ («Դիտումից պատվեր փոխակերպում»)՝ կայքի բոլոր էջերում ապրանքի դիտումների և պատվերների քանակների հարաբերակցությունն է:
    • ДРР (Доля рекламных расходов) («ԳԾՄ (Գովազդային ծախսերի մասնաբաժին)»՝ գովազդային ծախսերի տոկոսային հարաբերակցությունն է վաճառված ապրանքների արժեքին։
    • Дней с продвижением (оплата за клик) («Առաջխաղացմամբ օրեր» (վճար քլիքի դիմաց)»)՝ օրերի քանակն է այն ժամանակահատվածում, երբ ապրանքը «վճար քլիքի դիմաց» գործիքի օգնությամբ միացված է եղել վճարովի առաջխաղացմանը որոնման համակարգում:
    • Дней без остатка («Առանց մնացորդի օրեր»)՝ քանի օր ապրանքը չի եղել Ozon-ի և Ձեր պահեստներում: Հաշվում ենք վերջին 28 օրվա համար:

    Մրցակիցների ապրանքների որոշում վերլուծության համար

    1. Ընտրում ենք վաճառողների բոլոր ապրանքները, որոնք հայտնվում են Ձեր ապրանքի կատեգորիայի և գնային սեգմենտի մեջ։
    2. Տեսակավորւմ ենք դրանք ըստ Заказано на сумму («Պատվիրված արժեք»)-ի։
    3. Խմբավորում ենք ընդհանուր պատվերների արժեքի նվազման կարգով՝
      • առաջատար՝ ըստ պատվերների արժեքի,
      • թոփ 1%՝ ըստ պատվերների արժեքի,
      • թոփ 10%՝ ըստ պատվերների արժեքի,
      • թոփ 50%՝ ըստ պատվերների արժեքի,
      • խումբ, որտեղ ապրանքները ընդհանուր բերում են 50%-ից պակաս շրջանառություն կատեգորիայում։
    4. Որոշում ենք, թե Ձեր ապրանքը որ խմբում է։
    5. Համեմատում ենք ձեր ցուցանիշի արժեքն ապրանքների միջին ցուցանիշի հետ՝ ելնելով այն տրամաբանությունից, եթե դուք՝
      • գտնվում եք «50%-ից պակաս» խմբում՝ համեմատում ենք կատեգորիայի վաճառողների և գնային սեգմենտի միջին ցուցանիշի հետ՝ թոփ 50%-ում,
      • գտնվում եք թոփ 50%-ում՝ համեմատում ենք կատեգորիայի վաճառողների և գնային սեգմենտի միջին ցուցանիշի հետ՝ թոփ 10%-ում,
      • գտնվում եք թոփ 10%-ում՝ համեմատում ենք կատեգորիայի վաճառողների և գնային սեգմենտի միջին ցուցանիշի հետ՝ թոփ 1%-ում,
      • կատեգորիայի առաջատար՝ համեմատում ենք կատեգորիայի վաճառողների և գնային սեգմենտի միջին ցուցանիշի հետ՝ թոփ 1%-ում,

    Եթե Ձեր ապրանքի համար վաճառք չի եղել, մենք կհամեմատենք դրա ցուցանիշները նույն տրամաբանությամբ, բայց խմբերի տեսակավորումը կիրականացվի միայն կատեգորիայի շրջանակում։

    Մենք Ձեզ կցույց կտանք, թե Ձեր որ ցուցանիշներն են տարբերվում մրցակիցների ցուցանիշներից, որոնք Ձեզնից ավելի շատ են վաճառում կատեգորիայում։

    Վաճառքը մեծացնելու համար բարելավեք ձեր ցուցանիշները։

    Ներբեռնել հաշվետվությունը

    Սեղմեք Скачать («Ներբեռնել») և ընտրեք հաշվետվության տեսակը` ըստ ժամանակահատվածի կամ օրվա: Ժամանակահատվածի հաշվետվության մեջ՝ ընդհանուր տվյալներն առանց օրերի բաշխման են, օրվա հաշվետվության մեջ՝ տվյալները ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար: Օրական հաշվետվությունն ավելի երկար է ձևավորվում, ուստի խորհուրդ չենք տալիս ընտրել այն երկու շաբաթից ավելի ժամանակահատվածի համար:

    Ստեղծված հաշվետվությունների և դրանց կարգավիճակների ցանկը տեսնելու համար սեղմեք Скачать → Открыть менеджер загрузок («Ներբեռնել → Բացել ներբեռնումների մենեջերը»): Ավելի ուշ կարող եք նաև ներբեռնել զեկույցը՝ ներբեռնումների մենեջերում:

    Եթե հաշվետվությունը հետևյալ կարգավիճակում է.

    • Готов («Պատրաստ է»)՝ հաշվետվությունը պատրաստ է օգտագործման:
    • Формируется («Ստեղծվում է»)՝ հաշվետվությունն ստեղծվում է, սպասեք Готов («Պատրաստ է») կարգավիճակին:
    • Ошибка («Սխալ»)՝ հաշվետվությունն ստեղծելիս սխալ է տեղի ունեցել: Փորձեք ներբեռնել այն ավելի ուշ:

    Զեկույցը պահպանվում է ներբեռնումների մենեջերում 90 օր:

    Թաքցնել նավարկությունը

    Ցույց տալ նավարկությունը