Հարկային հաշիվը (հաշիվ-ապրանքագիրը)՝ վճարային փաստաթղթի տեսակ է, որը գրանցում է ապրանքների վաճառքը: Հարկային եկամուտներն ու շրջանառությունը ճիշտ արտացոլելու համար Հայաստանից վաճառողները, ովքեր վաճառում են Ozon-ում ցանկացած վաճառքի սխեմայով և վաճառքներ են իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում, պետք է պարտադիր հերթականությամբ հաշիվ-ապրանքագրեր թողարկեն գնորդներին՝ ֆիզիկական անձանց:
FBS և realFBS սխեմաներով վաճառքների դեպքում հաշիվ-ապրանքագիրը պետք է լրացվի վաճառողի պահեստից ապրանքը առաքելու փաստով։
FBO սխեմայով վաճառելիս հաշիվ-ապրանքագիրը պետք է լրացվի գնորդից պատվերը ստանալու փաստով: Պատվերների կարգավիճակը կարող եք դիտել FBO → Заказы со склада Ozon («FBO → Ozon-ի պահեստից պատվերներ») բաժնում։
Գնորդի տվյալները #
Հաշիվ-ապրանքագիրը լրացնելու համար գնորդի տվյալները տառադարձեք հայերեն։
Գործող կանոնների համաձայն, հաշիվ-ապրանքագրում պետք է նշեք՝
- գնորդի ազգանունը, անունը և հայրանունը,
- առաքման հասցեն։
Գրանցման ժամանակ նշված գնորդների հասանելի տվյալները կարող եք դիտել անձնական հաշվում: Դրանք հասանելի կլինեն պատվերի «Առաքված է» կարգավիճակին անցնելուց հետո 30 օրվա ընթացքում: Մի՛ մոռացեք ժամանակին ստուգել հաշիվ-ապրանքագրի տվյալները:
Տեսնել FBO-ով վաճառելիս գնորդի տվյալները
Տեսնել FBS-ով և realFBS-ով վաճառելիս գնորդի տվյալները
Տեսնել FBO-ով վաճառելիս գնորդի տվյալները #
-
Անցե՛ք FBO → Заказы со склада Ozon («FBO → Ozon-ի պահեստից պատվերներ») բաժին։
-
Տվյալները տեսնելու համար սեղմե՛ք առաքման համարի վրա։
-
Նայե՛ք Անուն, ազգանուն, հայրանունը և հասցեն Данные покупателя («Գնորդի տվյալները») բլոկում։
-
Excel-հաշվետվություն ներբեռնելու համար սեղմե՛ք Экспорт CSV(«CSV Արտահանում»)։ Ընտրե՛ք Данные покупателя(«Գնորդի տվյալները»)։
Գնորդի տվյալները նշված են «Գնորդի անունը» և «Առաքման հասցե» սյունակներում:
Տեսնել գնորդների տվյալները FBS և realFBS-ով վաճառքի ժամանակ #
-
Անցե՛ք FBS → Заказы с моих складов («FBS → Իմ պահեստներից պատվերները») բաժին։
-
Տվյալները տեսնելու համար սեղմե՛ք առաքման համարի վրա։
-
Նայե՛ք Անուն, ազգանուն, հայրանունը և հասցեն О покупателе («Գնորդի մասին») բլոկում։
-
Excel-հաշվետվություն ներբեռնելու համար ընտրե՛ք Скачать → Список заказов CSV («Ներբեռնել → CSV պատվերների ցանկ») և նշե՛ք Данные покупателя(«Գնորդի տվյալները»)։
Գնորդի տվյալները նշված են «Գնորդի անունը» և «Առաքման հասցե» սյունակներում: