Իրացման պատվիրված հաշվետվություն

Իրացման պատվիրված հաշվետվությունն ապրանքի իրացման մասին հաշվետվությունն է, որտեղ նշված է, թե որ պատվերում է այն վաճառվել: Հաշվետվությունը կարող եք բեռնել ձեր անձնական հաշվի Финансы → Документы («Ֆինանսներ → Փաստաթղթեր») բաժնում:

Հաշվետվության բովանդակությունը #

«Реализовано» («Իրացված է») բլոկ #

Պարունակում է տեղեկատվություն հաշվետու ժամանակաշրջանում գնորդներին առաքված ապրանքների մասին՝

  • Реализовано на сумму («Վաճառվել է հետևյալ արժեքով»)՝ վաճառված ապրանքի արժեքն է՝ քանակը հաշվի առած: Հաշվարկվում է իրացման գնով:
  • Баллы за скидки («Միավորներ զեղչերի համար»)՝ մենք միավորներ ենք հաշվեգրում հաշվետու ժամանակաշրջանում տրամադրված զեղչերի համար: Դրանք կօգտագործվեն միջնորդավճարների վճարման համար:
    Իմացե’ք ավելին զեղչերի համար միավորների մասին
  • Количество («Քանակ»)՝ իրացման գնով վաճառված ապրանքների քանակը:
  • Цена реализации («Իրացման գին»)՝ գինն է, որով գնորդը ձեռք է բերել ապրանքը:
  • Вознаграждение за продажу по категории (справочно) («Վաճառքի պարգևատրում՝ ըստ կատեգորիաների (տեղեկատու)»)՝ տվյալ կատեգորիայի ապրանքի վաճառքի համար պարգևատրման դրույքաչափն է:
  • Цена до скидок по поручению продавца (справочно) («Զեղչից առաջ վաճառողի պահանջած գին (տեղեկատու)»)՝ ձեր անձնական հաշվում առկա գինը՝ ակցիաները հաշվի առած:
  • Базовая комиссия («Բազային միջնորդավճար»)՝ միջնորդավճարի արժեքը պայմանագրի արժույթով՝ հաշվի առնելով ապրանքների քանակը, հավելավճարները և ակցիաները:
  • Итого к начислению («Հաշվեգրման ընդհանուրը»)՝ այն գումարն է, որը հաշվեգրվում է ձեզ վաճառքի համար՝ պարգևատրումը գանձելուց հետո:

Միջնորդավճարի դրույքաչափն ամրագրվում է պատվերի ստեղծման պահին: Օրինակ, եթե ապրանքի կատեգորիան պատվերի պահին ուներ 5% միջնորդավճար, իսկ ապրանքի առաքման պահին այն դարձել է 10%, ապա ապրանքի միջնորդավճարը կկազմի 5%:

Իմացե’ք ավելին միջնորդավճարի մասին

«Возвращено клиентом» («Վերադարձված է հաճախորդի կողմից») բլոկ #

Պարունակում է տեղեկատվություն այն ապրանքների մասին, որոնք վերադարձվել են գնորդների կողմից՝

  • Возвращено на сумму («Վերադարձված է հետևյալ արժեքով»)՝ վաճառված ապրանքի գինն է՝ քանակը հաշվի առած: Հաշվարկվում է իրացման գնով:
  • Баллы за скидки («Միավորներ զեղչերի համար»)՝ այն միավորների քանակն է, որոնք Ozon-ը դուրս կգրի վերադարձի դեպքում: Միավորների դուրսգրումը տեղի է ունենում միայն այն ապրանքների վերադարձի դեպքում, որոնց վաճառքի համար Ozon-ը ձեզ միավորներ է հաշվեգրել:
    Իմացե’ք ավելին զեղչերի համար միավորների մասին
  • Количество («Քանակ»)՝ վերադարձված ապրանքների քանակը:
  • Цена реализации («Իրացման գին»)՝ այն գինն է, որով գնորդը ձեռք է բերել ապրանքը:
  • Базовая комиссия («Բազային միջնորդավճար»)՝ միջնորդավճարի գինն է պայմանագրի արժույթով, որը Ozon-ը կվերադարձնի ապրանքի վերադարձի դեպքում: Միջնորդավճարը հաշվարկելիս հաշվի են առնվում ապրանքների քանակը, հավելավճարները և ակցիաները:
  • Итого возвращено («Վերադարձի ընդհանուրը»)՝ վերադարձված ապրանքների համար ձեզանից գանձված գումարն է մինչև վաճառքի համար պարգևատրումը, կիրառված զեղչերը և սահմանած հավելավճարները հանելը:

«Отправление» («Առաքումներ») բլոկ #

  • Номер («Համար»)՝ այն պատվերի համարն է, որում եղել է ապրանքը:
  • Дата («Ամսաթիվ»)՝ այն պատվերի ամսաթիվն է, որում եղել է ապրանքը:

«Продажа юридическому лицу» («Վաճառք իրավաբանական անձին») բլոկ #

  • Номер счёт-фактуры («Հաշիվ-ապրանքագրի համար»)՝ հաշիվ-ապրանքագրի համարը, որում եղել է ապրանքը:
  • Дата («Ամսաթիվ»)՝ հաշիվ- ապրանքագրի ամսաթիվը, որում եղել է ապրանքը:

«Всего к начислению» («Ընդամենը հաշվեգրման ենթակա») դաշտ #

Ցուցադրում է ձեր վճարները՝վաճառքի համար պարգևատրումները, զեղչերը և հավելավճարները հանած, բայց առանց հաշվի առնելու Ozon-ի ծառայությունները: Հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Всего к начислению = Итого к начислению (столбец «Реализовано») – Итого возвращено (столбец «Возвращено клиентом») («Ընդամենը հաշվեգրման = Հաշվեգրման ընդհանուրը («Իրացված է» սյունակ) – Վերադարձի ընդհանուրը («Վերադարձվել է հաճախորդի կողմից» սյունակ)»):

Օգտակար հղումներ #

Թաքցնել նավարկությունը

Ցույց տալ նավարկությունը